Գազախ
Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Պատճառաբանությունը տես անվանափոխման առաջադրված հոդվածների քննարկման էջում:»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։
Կողթ (այլ կիրառումներ) Գազախ (այլ կիրառումներ)
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Գազախ | ||
| ռուս.՝ Казах ռուս.՝ Новая Акстафа ռուս.՝ Казах | ||
| 41°5′36″N 45°21′58″E / 41.09333°N 45.36611°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Ղազախի շրջան, Ղազախի գավառ և Q121781823? | |
| Հիմնադրված է | 1909 թ. | |
| Մակերես | 10 կմ² | |
| ԲԾՄ | 381±1 մետր | |
| Բնակչություն | ▲28 000 մարդ (2019) | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Փոստային դասիչ | AZ 3500 | |
|
| ||
Գազախ, ինչպես նաև Ղազախ (ադրբ.՝ Qazax), նախկինում՝ Կողթ, քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունում, Գազախի շրջանի վարչական կենտրոն։ Գտնվում է Աղստև գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 350-390 մետր բարձրության վրա, արգավանդ դաշտավայրում[1]։ Բնակչությունը՝ ▲28 000 մարդ (2019)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակչություն | |
|---|---|---|
| 1897 | 1769 | [2] |
| 1926 | 2990 | [3] |
| 1939 | 6590 | [4] |
| 1959 | 9221 | [5] |
| 1970 | 13 087 | [6] |
| 1979 | 15 585 | [7] |
| 1989 | 19 045 | [8] |
| 2010 | 20 900 | |
| 2019 | 28 000 | |
Հայերը Գազախում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերն այստեղ բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրման հենց սկզբից[1]։ Իբրև փոստային կայարան՝ Գազախը վաճառական տարրի համար նկատվել է հարմար գործատեղի. արդեն 1885 թվականին, հանձինս հիշյալ բնագավառի գործավորների, նրանց մի նշանակալի մասը հայեր էին[9]։
Նորաբնակների թվում կային և՛ քաղաքացիներ և՛ գյուղացիներ.
| Ժողովուրդը մեծաւ մասամբ, Շուշուց և մօտակայ գիւղօրայքից են վերաբնակուած և պարապում են զանազան արհեստներով և վաճառականութեամբ[10] |
1905 թվականին Գազախի բնակչությունը կազմել է 3380 շունչ (հիմնականում՝ թուրքեր, ապա՝ հայեր, ավելի քիչ ռուսներ)[11]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն 1883 թվականին բնակավայրին շնորհվել էր քաղաքի կարգավիճակ[12], սակայն այլ վկայության համաձայն Գազախը քաղաքի կարգավիճակ ստացել էր 1909 թվականին[13]։ Մինչ քաղաքի հիմնադրումը, գավառի վարչանիստը Դաղ-Քյասաման գյուղն էր[1]։
Սակայն սկզբնական շրջանում Գազախի զարգացման հեռանկարի նկատմամբ մամուլում թերահավատություն է արտահայտվել։ Այդպես «Արձագանք»-ը 1886 թվականին գրում է.
1880 թվականի դեկտեմբերի 11-ին Կովկասի փոխարքայի հրամանագրով Աղստև գետի աջ ափին 356 դեսյատին 490 քառ. սաժեն արքունի հողատարածք է հատկացվում քաղաքի կառուցապատման համար[14]։
Դիլիջան փոխադրվելու բնակիչների մտադրությունը կանխելու նպատակով կառավարությունը 1897 թվականին ծրագրել էր խողովակաշարերով ջուր հասցնել Գազախ[15]։ Նախագծի իրականացումը (ջուրը բնակավայր էր հասցվել 11 վերստ հեռավորությունից) համայնքի վրա նստել էր 23.000 ռուբլի[11]։
1905 թվականին ականատեսը գրել է.
| Ներկայումս Գազախը բաժանված է 26 թաղամասերի, որոնք էլ բաղկացած են 276 տեղամասերից։ Դրանցից 156-ը դեռևս ավարտված չեն։ Գազախում կառույցների մեծամասնությունը քարից են, միահարկ, քաղաքային տիպի։ Առկա են ուղղափառ և հայ-գրիգորյանական եկեղեցիներ և մուսուլմանական մզկիթ։ Քաղաքի կենտրոնում տեղադրված է շուկայի հրապարակը՝ շրջապատված առևտրական կրպակների շարքերով...[16] |
Հայտնի է, որ 1905 թվականին ազգությամբ գերմանացի գավառապետ Առնոլդը «...որպէս նախանձախնդիր անձն քաղաքի առաջադիմութեան և լուսաւորութեան, դատարկ գետինների վաճառումով աշխատում է հարստացնել քաղաքը»[17]։
1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհանրումների ժամանակ Գազախաբնակ հայերն չարաչար պատժվում են՝ կորցնելով այն ամենը, ինչ ունեին։ Թուրքերը հրդեհում են Ջաղեթյանցի, Մելիք-Իսրայելյանի, Գուլումյանի, Խաչատրյանի և այլոց տները, թալանում և ավերում եկեղեցին ու դպրոցը։ Փախչելով Թիֆլիս և մերձակա հայաբնակ գյուղեր՝ հայ բնակիչները հազիվ կարողանում են ազատել իրենց կյանքը[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 446
- ↑ Russian Empire census
- ↑ 1926 Soviet census
- ↑ 1939 Soviet census
- ↑ 1959 Soviet census
- ↑ 1970 Soviet census
- ↑ Перепись населения СССР (1979)
- ↑ Перепись населения СССР (1989)
- ↑ «Նոր-Դար», 1885, N 58, էջ 1.
«Բնակչաց մեծամասնությունը կազմում են շատ կողմերից եկած հայ և օտար վաճառականներ...»
- ↑ «Արձագանք», 1897, N 35, էջ 3։
- 1 2 “Кавказ, Тифлис, 1905, N 24, с. 3
- ↑ «Նոր-Դար», 1886, N 208
- ↑ Азербайджанская ССР. Административно-территориальное деление, Баку, 1979, с. 9
- ↑ “Кавказ, Тифлис, 1905, N 24, էջ 3
- ↑ «Նոր-Դար», 1887, N 53, էջ 1
- ↑ “Кавказ, Тифлис, 1905, N 24, с. 3.: Բնագրում՝ “Въ настоящее время Казахъ разбитъ на 26 кварталовъ, въ которыхъ состоитъ 276 участковъ, изъ незастроенныхъ осталосъ всего 156. Большинство построекъ въ Казахе каменныя, одноэтажныя, городского типа. Имеются православная и армяно-григорианския церкви и магометанская мечетъ. Посреди города расположена базарная площадь, окруженная торговыми рядами лавокъ
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 1254, թ. 1
- ↑ Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումները Կովկասում (1905-1906 թ.), Երևան, 1907, էջ 360
| ||||||||||||||||||
