Իքինչի Շիխլին մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառաի կազմի մեջ։ 1929 թվականին Ղազախի գավառը կազմալուծվել է, որից հետո գյուղը ընդգրկվել է նորաստեղծ Ղազախի շրջանի կազմի մեջ։
2000-ականների սկզբին Գանձակի հնագիտական արշավախմբի կողմից կատարված պեղումների արդյունքում գյուղի տարածքում բացահայտվել է միջնադարյան քաղաքի ավերակները։ Ադրբեջանցի հնագետների եզրահանգմամբ, միջնադարյան բնակավայրի ավերակները պատկանում են Հնարակերտ քաղաքին, որն ըստ ադրբեջանցի և վրացի հնագետների նախորդ ենթադրության գտնվում էր Թովուզի շրջանում[2]։