Նախկին բնակավայրի հայկական անունն է Ներքին Ոսկեպար, որն առաջացել է հարևանությամբ գտնվող և առնվազն 6-րդ դարում հիմնադրված Ոսկեպար բնակավայրի անունից։ Բնակավայրի ադրբեջանական անունը հայկական «Ոսկեպար» անվան աղավաղված տարբերակն է՝ Աշաղի Ասկիպարա (ադրբ.՝ Aşağı Əskipara)։
Ներքին Ոսկեպարի տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է եղել Ոսկեպար գյուղի հետ[2]։
Խորհրդային տարիներին գյուղը ընդգրկված է եղել Ադրբեջանական ԽՍՀ-ի Ղազախի շրջանի կազմում։ Խորհրդային Միության փլուզման և 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի հետևանքով 1992 թվականի հունիսի 14-ին գյուղը փաստացի անցել է նորանկախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[1]։ Հետագայում հայկական զինված ուժերը մարտական դիրքեր են տեղադրել նախկին բնակավայրի եզրին, ինչի հետևանքով այն դարձել է չեզոք գոտի[1]։