Կողթ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Կողթ (այլ կիրառումներ) Ղազախ (այլ կիրառումներ)
Քաղաք
Կողթ
ադրբ.՝ Qazax
Զինանշան
ГербгородаКазах.gif

Սուրբ Վարդան հայկական եկեղեցին Ղազախում
Կոորդինատներ: 41°5′36″ հս․ լ. 45°21′58″ ավ. ե. / 41.09333° հս․. լ. 45.36611° ավ. ե. / 41.09333; 45.36611
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Շրջան Ղազախի շրջան
Քաղաքապետ Ռաուֆ Հուսեյնով
Հիմնադրված է 1930 թ.
Մակերես 10 կմ²
ԲԾՄ 381±1 մետր
Պաշտոնական լեզու Ադրբեջաներեն
Բնակչություն 20 900 մարդ (2010)
Կրոնական կազմ Շիա իսլամ
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +994 279
Փոստային ինդեքս AZ 3500
Փոստային ինդեքսներ AZ 3500
Ավտոմոբիլային կոդ 35 AZ
##Կողթ (քաղաք) (Ադրբեջան)
Red pog.png

Կողթ, այժմ կոչվում է Ղազախ (ադրբ.՝ Qazax), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունում, Ղազախի շրջանի վարչական կենտրոն։ Գտնվում է Աղստև գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 350-390 մետր բարձրության վրա, արգավանդ դաշտավայրում[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն
1897 1769 մարդ [2]
1926 2990 մարդ [3]
Տարի Բնակչություն
1939 6590 մարդ [4]
1959 9221 մարդ [5]
Տարի Բնակչություն
1970 13 087 մարդ [6]
1979 15 585 մարդ [7]
Տարի Բնակչություն
1989 19 045 մարդ [8]
2010 20 900 մարդ


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 1883 թվականին բնակավայրին շնորհվել էր քաղաքի կարգավիճակ[9], սակայն այլ վկայության համաձայն Ղազախը քաղաքի կարգավիճակ ստացել էր 1909 թվականին[10]։ Մինչ քաղաքի հիմնադրումը, գավառի վարչանիստը Դաղ-Քյասաման գյուղն էր[1]։

Սակայն սկզբնական շրջանում Ղազախի զարգացման հեռանկարի նկատմամբ մամուլում թերահավատություն է արտահայտվել։ Այդպես «Արձագանք»-ը 1886 թվականին գրում է.

Aquote1.png Մի քանի տարի է միայն, որ այս քաղաքը հիմնարկուել է և հետզհետէ վայելուչ տներ և խանութներ բազմանում են. բայց հազիւ թէ այս նոր քաղաքը կարողանայ հաստատուն ապագայ ունենալ. որովհետև ամառնային սաստիկ տաք օդն և վատառողջ ջուրը մի օր կարող են սորան ևս Ջվանշիրի գաւառի Թառթառ աւանի վիճակին հասցնել«Արձագանք», 1886, N 12, էջ 162 Aquote2.png


1880 թվականի դեկտեմբերի 11-ին Կովկասի փոխարքայի հրամանագրով Աղստև գետի աջ ափին 356 դեսյատին 490 քառ. սաժեն արքունի հողատարածք է հատկացվում քաղաքի կառուցապատման համար[11]։

Դիլիջան փոխադրվելու բնակիչների մտադրությունը կանխելու նպատակով կառավարությունը 1897 թվականին ծրագրել էր խողովակաշարերով ջուր հասցնել Ղազախ[12]։ Նախագծի իրականացումը (ջուրը բնակավայր էր հասցվել 11 վերստ հեռավորությունից) համայնքի վրա նստել էր 23.000 ռուբլի[13]։

1905 թվականին ականատեսը գրել է.

Aquote1.png Ներկայումս Ղազախը բաժանված է 26 թաղամասերի, որոնք էլ բաղկացած են 276 տեղամասերից։ Դրանցից 156-ը դեռևս ավարտված չեն։ Ղազախում կառույցների մեծամասնությունը քարից են, միահարկ, քաղաքային տիպի։ Առկա են ուղղափառ և հայ-գրիգորյանական եկեղեցիներ և մուսուլմանական մզկիթ։ Քաղաքի կենտրոնում տեղադրված է շուկայի հրապարակը՝ շրջապատված առևտրական կրպակների շարքերով...[14] Aquote2.png


Հայտնի է, որ 1905 թվականին ազգությամբ գերմանացի գավառապետ Առնոլդը «...որպէս նախանձախնդիր անձն քաղաքի առաջադիմութեան և լուսաւորութեան, դատարկ գետինների վաճառումով աշխատում է հարստացնել քաղաքը»[15]։

1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհանրումների ժամանակ ղազախաբնակ հայերն չարաչար պատժվում են՝ կորցնելով այն ամենը, ինչ ունեին։ Թուրքերը հրդեհում են Ջաղեթյանցի, Մելիք-Իսրայելյանի, Գուլումյանի, Խաչատրյանի և այլոց տները, թալանում և ավերում եկեղեցին ու դպրոցը։ Փախչելով Թիֆլիս և մերձակա հայաբնակ գյուղեր՝ հայ բնակիչները հազիվ կարողանում են ազատել իրենց կյանքը[16]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն այստեղ բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրման հենց սկզբից[1]։ Իբրև փոստային կայարան՝ Ղազախը վաճառական տարրի համար նկատվել է հարմար գործատեղի. արդեն 1885 թվականին, հանձինս հիշյալ բնագավառի գործավորների, նրանց մի նշանակալի մասը հայեր էին[17]։

Նորաբնակների թվում կային և՛ քաղաքացիներ և՛ գյուղացիներ.

Aquote1.png Ժողովուրդը մեծաւ մասամբ, Շուշուց և մօտակայ գիւղօրայքից են վերաբնակուած և պարապում են զանազան արհեստներով և վաճառականութեամբ[18] Aquote2.png


1905 թվականին Ղազախի բնակչությունը կազմել է 3380 շունչ (հիմնականում՝ թուրքեր, ապա՝ հայեր, ավելի քիչ ռուսներ)[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 446
  2. Russian Empire Census
  3. First All-Union Census of the Soviet Union
  4. 1939 Soviet Census
  5. 1959 Soviet Census
  6. Soviet Census
  7. Soviet Census
  8. 1989 Soviet Census
  9. «Նոր-Դար», 1886, N 208
  10. Азербайджанская ССР. Административно-территориальное деление, Баку, 1979, с. 9
  11. “Кавказ, Тифлис, 1905, N 24, էջ 3
  12. «Նոր-Դար», 1887, N 53, էջ 1
  13. 13,0 13,1 “Кавказ, Тифлис, 1905, N 24, с. 3
  14. “Кавказ, Тифлис, 1905, N 24, с. 3.: Բնագրում՝ “Въ настоящее время Казахъ разбитъ на 26 кварталовъ, въ которыхъ состоитъ 276 участковъ, изъ незастроенныхъ осталосъ всего 156. Большинство построекъ въ Казахе каменныя, одноэтажныя, городского типа. Имеются православная и армяно-григорианския церкви и магометанская мечетъ. Посреди города расположена базарная площадь, окруженная торговыми рядами лавокъ
  15. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 1254, թ. 1
  16. Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումները Կովկասում (1905-1906 թ.), Երևան, 1907, էջ 360
  17. «Նոր-Դար», 1885, N 58, էջ 1.

    «Բնակչաց մեծամասնությունը կազմում են շատ կողմերից եկած հայ և օտար վաճառականներ...»

  18. «Արձագանք», 1897, N 35, էջ 3: