Բարդա
Քաղաք | ||
---|---|---|
Պարտավ | ||
ադրբ.՝ Bərdə | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Պարտավի շրջան | |
ԲԾՄ | 76±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 40 122 մարդ (2008) | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Փոստային ինդեքս | AZ 0900 | |
Փոստային դասիչ | AZ 0900 | |
| ||
Պարտավ (ադրբ.՝ Bərdə, [1]), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Բարդայի շրջանում։ Շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ ▲38 500 մարդ (2012)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առավել քան 2000 տարվա պատմություն ունեցող Պատմական Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Պարտավը գտնվում է դաշտային Արցախի՝ Տրտու (Թարթառ) գետի ափին[1]։
Քաղաքի հերթական վերաշինումը կապվում է Սասանյան Կավատ (488-496, 498/9-531) արքայի գործունեության հետ. «Ապա Կավատը... Առանում կառուցեց Բայլական քաղաքը և Պարտավը (Բարդա), որն ամբողջ սահմանային գոտու (գլխավոր) քաղաքն է...»[2][3][4]։ Հետագա դարերում նույնպես Պարտավը բազմիցս ավերվել է, սակայն ամեն անգամ վերստին շենացել։
Առհասարակ, որևէ պատմական անցքի հիշատակման առիթով Պարտավի անունը նշելիս պատմիչները մշտապես շեշտել են այդ քաղաքի առաջնային ու մեծ լինելու հանգամանքը։ Օրինակ, 450 թվականին Խաղխաղի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի զորքից պարտված պարսից բանակի մնացորդները, Եղիշեի վկայությամբ, ապաստան են գտել շահաստան քաղաքում։ Առանց Պարտավի անունը տալու էլ արդեն հասկանալի է, որ խոսքը Պարտավի մասին է, քանզի այդ տարածաշրջանում Պարտավը միակ «շահաստան» քաղաքն էր (շահաստան անունն էին կրում մեծ ու վաճառաշահ քաղաքները, նահանգների կամ գավառների գլխավոր քաղաքները)[5]։
Քաղաքը հիշատակում են նաև 7-րդ դարի պատմիչ Ղևոնդը և Մովսես Կաղանկատվացին[6][7]։ Կաղանկատվացու վկայությամբ Պարտավը բերդաքաղաք էր[8]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ташчьян Л. П., Средневековая Барда в период расцвета, «Известия АН Азербайджанской ССР», 1946, № 9. (ռուս.)
- Якубовский А. Ю. Ибн-Мискавейх о походе русов в Бердаа в 943 - 944 гг. - «Византийский временник». Ленинград, 1926, т. XXIV.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 217-221 (հայերեն Archived 2019-07-02 at the Wayback Machine., english Archived 2020-11-01 at the Wayback Machine.):
- ↑ Իբն-ալ-Ասիր, Երևան, 1981, էջ 40
- ↑ Markwart, Eranschahr, Berlin, 1901, Էջ 118
- ↑ Հ. Մանանդյան, Քննական տեսության հայ ժողովրդի պատմության, հատոր Բ, մաս Ա, Երևան, 1957, Էջ 310
- ↑ Եղիշեի Վարդանանց պատմությանը, Երևան, 1958, Էջ 71
- ↑ Ղևոնդ, Պատմություն, Երևան, 1982, Էջ 96
- ↑ Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից Աշխարհի, Երևան, 1983, էջ 9, 303
- ↑ Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից Աշխարհի, Երևան, 1983, էջ 135
- ↑ 1959 Soviet census
- ↑ 1970 Soviet census
- ↑ Перепись населения СССР (1979)
- ↑ Перепись населения СССР (1989)
|
|