Տավուշ տեղանունը հանդիպում է տվյալ տարածքի բազմաթիվ վայրերի անվանումներում։ Այդ անունով կա գետ, բերդ, գավառ, գյուղ, քաղաք։ Ընդհանրապես, Թովուզ անվանատարբերակը բուն հայկական Տավուշ անվանման թուրքական և արաբական հնչողությունն է[3]։ Դեռ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանն էր իր աշխատություններում օգտագործում Տավուշ անվանումը Թովուզի փոխարեն[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 144)։