Աղդամ (Թովուզի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղդամ (այլ կիրառումներ)
Բնակավայր | ||
---|---|---|
Աղդամ | ||
Երկիր | Ադրբեջան | |
Համայնք | Թովուզի շրջան | |
Բնակչություն | 1236 մարդ (2009)[1] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ6038[2] | |
|
Աղդամ (ադրբ.՝ Ağdam), գյուղ Ադրբեջանի Թովուզի շրջանում։ Բնակչությունը՝ 1,155 մարդ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Աղինջա գետի ափին, շրջկենտրոն Թովուզից 12 կմ դեպի հարավ-արևմուտք[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «Կովկասյան օրացույց»-ի 1910 թվականի տվյալների՝ Ղազախական գավառի Աղդամ գյուղում 1908 թվականին բնակվում էր 185 մարդ, որոնք բաղկացած էին ադրբեջանցիներից (անվանված՝ «թաթարներ»)[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «ԱԽՍՀ վարչական բաժանում» հրատարակության տվյալների, որը պատրաստվել է 1933 թվականին Ադրբեջանական ԽՍՀ Ժողովրդա-տնտեսական հաշվառման վարչության կողմից, 1933 թվականի հունվարի 1-ի դրությամբ Աղդամում, որն ընդգրկված էր Վայթլինի գյուղխորհրդի կազմում, բնակվում էր 287 մարդ (62 տնտեսություն), որոնցից 166 տղամարդ եւ 121 կին։ Վայթլինի գյուղխորհրդի (Դոնդար-Քուշչու, Ֆարզալի-Քուշչու, Վայթլի գյուղեր) բնակչությունը բաղկացած էր թյուրքերից (ադրբեջանցիներ) ՝ 96,55%[5]։
2009 թվականի դրությամբ՝ գյուղում բնակվում էր 1228 մարդ, որոնք զբաղվում էին հացահատիկային կուլտուրաների մշակմամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ենթակառուցվածքից գործում էին միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, ամբուլատորիաը, գրադարանը, կապի հանգույցը[3]։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուսիֆ Սադիխով` ԽՍՀՄ հերոս[6]։
- Նայիգ Յուսիֆով` Ադրբեջանի ազգային հերոս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակնա, անբնակ քաղաք Դաշտային Արցախում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://web2.anl.az:81/read/page.php?bibid=149514&pno=108
- ↑ https://www.e-gov.az/az/services/readwidenew/3544
- ↑ 3,0 3,1 Азербайджанская национальная энциклопедия. — Баку, 2009. — Т. 1. — С. 183.
- ↑ Кавказский календарь на 1910 год. Часть 1. — Тифлис. — С. 173.
- ↑ Административное деление АССР.. — Баку: Издание АзУНХУ, 1933. — С. 88.
- ↑ Садыхов Юсиф Мадат оглы (ռուսերեն). Heroes of the country.