Ակնա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ակնա (այլ կիրառումներ)
Աղդամ քաղաքի ավերակ շինությունները՝ շրջապատված նռան և թզենու անտառներով
Տիգրանակերտի թանգարանի ցուցասրահներից մեկը

Աղդամ (2010 թ. նոյեմբերին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ վերանվանվել է Ակնա[1], ադրբ.՝ Ağdam), անբնակ քաղաք դաշտային Արցախում։ Ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ գտնվում է Ասկերանի շրջանում, ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Աղդամի շրջանում։

Արցախյան պատերազմի ժամանակ Աղդամից գնդակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա բնակավայրերը։ 1993 թվականի հուլիսի 23-ին անցել է հայկական վերահսկողության տակ։ Մինչև պատերազմը քաղաքի բնակչությունը 28.000 էր (ադրբեջանցիներ), այժմ Աղդամում բնակվում է 15 մարդ (հայեր)։ Պահպանվել է մեկ մզկիթ։

Ասկերան քաղաքից դեպի Ակնա տանող ճանապարհի ձախ կողմում է գտնվում Հայոց արքա Տիգրան Բ–ի հիմնած 4 Տիգրանակերտ անունով քաղաքներից մեկը, որտեղ ակտիվ կերպով իրականացվում են պեղումներ։[2][3]

Պատմական տեղեկանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի օրոք, Ակնայի մոտ հիմնադրվել է Տիգրանակերտ բերդաքաղաքը։ Քաղաքը իր ներկայիս վարչատարածքային բաժանումով և մշակույթով հիմնադրվել է 18-րդ դարում պարսիկների կողմից։ 1828 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1912 թվականին մտնում էր Ելիզավետոպոլի նահանգի Շուշիի ույեզդի մեջ և ուներ 629 բնակիչ։[4] 1968 թ. ուներ 18 հազար բնակիչ, 1989-ին՝ 28 հազար։[5]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Panarmenian.net 19 տարի առաջ՝ 1993 թ. հուլիսի 23-ին ազատագրվեց Աղդամը (Ակնա) 23 հուլիսի 2012
  2. Տիգրանակերտի պեղումները
  3. Արցախի Տիգրանակերտը բացում է գաղտնիքները. պեղումները կշարունակվեն
  4. «Կովկասյան օրացույց», Թիֆլիս 1912 (ռուսերեն)
  5. Deomscope.ru 1989 թ. ԽՍՀՄ ազգաբնակչության մարդահամարի տվյալներ (ռուսերեն)