Ակնա (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնա (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղդամ (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Ակնա | ||
Երկիր | Արցախ/ Ադրբեջան | |
Հիմնադրված է | 18-րդ դար թվականին | |
Բարձր. ծովի մակ-ից | 369±1 մետր | |
Խոսվող լեզուներ | հայերեն | |
Բնակչություն | 360 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 02 | |
| ||
| ||
Ակնա (ադրբեջանական պաշտոնական անվանումն է՝ Աղդամ, ադրբ.՝ Ağdam), ավերված քաղաք Արցախի Հանրապետության արևելքում, Արցախի հարթավայրում[2], որը գտվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ 2020 թվականի նոյեմբերից առաջ գտնվում էր հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ գտնվում է Ասկերանի շրջանում և ունի թաղամասի կարգավիճակ, ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Աղդամի շրջանում։ 2010 թվականի նոյեմբերին Արցախի կառավարության որոշմամբ վերանվանվել է Ակնա[3]։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով 2020 թվականի նոյեմբերի 20-ին անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի օրոք, ներկայիս Ակնայի մոտ հիմնադրվել է Տիգրանակերտ բերդաքաղաքը[4][5]։
Ներկայիս քաղաքն իր ճարտարապետական, մշակութային տեսքով հիմնադրվել է 18-րդ դարում պարսիկների կողմից, որպես սովորական բնակավայր[2]։ 1828 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1912 թվականին մտնում էր Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի մեջ և ուներ 629 բնակիչ[6]։ Խորհրդային շրջանում Ակնան դուրս է թողնվել ԼՂԻՄ-ի տարածքից և որի հիման վրա կազմավորվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի Աղդամի շրջանը[7]։
Քաղաքի շրջակայքում պահպանվել են[Ն 1] հայկական պատմական հետքը փաստող մի շաք հուշարձաններ ու կոթողներ։
Արցախյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամը Ադրբեջանի զինված ուժերի համար կարևորագույն հենակետ էր, որտեղից հրթիռակոծում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և հարակից այլ բնակավայրեր։
1993 թվականի հուլիսի 4-ից 23-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմագործողության արդյունքում Ակնան ու հարակից գյուղերը ազատագրվում են, իսկ նրա տարածքը անցնում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ձեռք բերված եռակողմ համաձայնագրի պայմաններով՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Ակնան անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակնայի հարևանությամբ է գտնվում մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից հիմնադրված Տիգրանակերտ բերդաքաղաքի ավերակները։
Ակնայի հարակից բլրի գագաթին է գտնվում Վանքասարի եկեղեցին, որի կառուցման թվականը հայտնի չէ։
Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը, որն ընդգրկված էր Արցախի Հանրապետության պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում։ Այն հիմնադրվել է 1870 թվականին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքաշինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային շրջանում քաղաքն ուներ երկաթուղային կայարան և խճուղային ճանապարհների հանգույց էր[2]։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային շրջանում Ակնան ուներ յուղի-պանրի, գինու, պահածոների, մետաղե իրերի ու գործիքաշինական գործարաններ[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային շրջանում քաղաքում գործում էր հանրակրթական մի քանի դպրոցներ, գյուղատնտեսական և գյուղմեքենայացման տեխնիկումներ, բժշկական և երաժշտական ուսումնարաններ, դրամատիկանան թատրոն[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական կայսրության կազմում գտնվող Աղդամը 1912 թվականին ուներ 629 բնակիչ։ Խորհրդային Ադրբեջանի կազմում 1968 թվականին այնտեղ արդեն բնակվում էր 18 հազար բնակիչ, 1970 թվականին՝ 21,300[2], իսկ 1989 թվականին՝ 28 հազար[8]։ 1992-1993 թվականներին քաղաքում բնակվում էր շուրջ 28․000 ադրբեջանցի։ 2010 թվականի դրությամբ քաղաքում բնակվում էր 360 հայ[9]։
Բնակչության թվաքանակի և ազգային կազմի նկարագրություն
Տարի | Բնակչություն | Ազգային կազմ | Աղբյուր |
---|---|---|---|
1923 | 1,660 | [10] | |
1926 | 7,910 | 93.6% ադրբեջանցի | [11] |
1939 | 10,746 | 83.3% ադրբեջանցի, 8.7% ռուս, 5.3% հայ | [12] |
1959 | 16,061 | 92% ադրբեջանցի, 3.6% ռուս, 3.4% հայ | [13] |
1970 | 21,277 | 94.9% ադրբեջանցի, 2% ռուս և ուկրաինացի, 2% հայ | [14] |
1979 | 23,483 | 97% ադրբեջանցի, 1.3% ռուս և ուկրաինացի, 1.2% հայ | [15] |
1989 | 28,031 | [16] | |
1991 | 39,200 | [10] | |
2005 | 0 | ||
2010 | 360 | [9] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տիգրանակերտի պարիսպներ
-
Տիգրանակերտում պեղված հայկական բազիլիկ եկեղեցի
-
Տեսարան քաղաքից
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով Ակնան Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո հանձնելուց հետո հայկական պատմական հուշարձանների ճակատագիրն անհայտ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 169 — 1008 էջ։
- ↑ Panarmenian.net «19 տարի առաջ՝ 1993 թվականի հուլիսի 23-ին ազատագրվեց Աղդամը (Ակնա)»։
- ↑ Տիգրանակերտի պեղումները
- ↑ Արցախի Տիգրանակերտը բացում է գաղտնիքները. պեղումները կշարունակվեն։(չաշխատող հղում)
- ↑ «Կովկասյան օրացույց», Թիֆլիս 1912։ Արխիվացված 2015-10-17 Wayback Machine(ռուս.)
- ↑ Административное деление Азербайджанской ССР на 1 января 1961 года. — Баку: Азернешр, 1961. — С. 12.
- ↑ Deomscope.ru 1989 թվական. ԽՍՀՄ ազգաբնակչության մարդահամարի տվյալներ(ռուս.)
- ↑ 9,0 9,1 Աղդամը վերանվանվել է Ակնա
- ↑ 10,0 10,1 «Azərbaycan». pop-stat.mashke.org.(անգլ.)
- ↑ «Агдамский уезд 1926». ethno-kavkaz.narod.ru.(ռուս.)
- ↑ «Агдамский район 1939». ethno-kavkaz.narod.ru.(ռուս.)
- ↑ «Агдамский район 1959». ethno-kavkaz.narod.ru.(ռուս.)
- ↑ «Агдамский район 1970». ethno-kavkaz.narod.ru.(ռուս.)
- ↑ «Агдамский район 1979». ethno-kavkaz.narod.ru.(ռուս.)
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնա (քաղաք)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 252)։ |