Ադրբեջանի զինված ուժեր
Ադրբեջանի զինված ուժեր Azərbaycan Silahlı Qüvvələri | |
---|---|
![]() Զինանշան ![]() | |
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | ![]() |
Հիմնադրված է | հոկտեմբերի 9, 1991 և սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում) |
Կառուցվածք | Ադրբեջանի ցամաքային զորքեր, Ադրբեջանի ռազմաօդային ուժեր, Ադրբեջանի ռազմածովային նավատորմ, Special State Protection Service?, Internal Troops of Azerbaijan? և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն |
Գլխավոր շտաբ | Բաքու, Ադրբեջան |
Ղեկավարություն | |
Պաշտպանության նախարար | գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով |
Շտաբի պետ | գեներալ-գնդապետ Նաջմադդին Սադիխով |
Զինվորական անձնակազմ | |
Զորակոչային տարիք | 18 տարեկան |
Ակտիվ անձնակազմ | 126,400 |
Պահեստայիններ | 300,000 |
Ֆինանսներ | |
ՀՆԱ-ի տոկոս | 3.2% (2007) |
Արդյունաբերություն | |
Ներքին մատակարարողներ | Ադրբեջանի Պաշտպանական Արդյունաբերություն |
Միջազգային մատակարարողներ | List of Major Foreign Suppliers |
Military of Azerbaijan Վիքիպահեստում |
Ադրբեջանի զինված ուժերը (ադրբեջաներեն՝ Azərbaycan Silahlı Qüvvələri) կազմված են Ադրբեջանի ցամաքային զորերից, հակաօդային պաշտպանությունից, ռազմա-օդային նավատորմից և ռազմա-ծովային նավատորմից։ Պատերազմական ժամանակաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ ղեկավարման ներքո են անցնում նաև Ադրբեջանի ներքին զորքերը, Ադրբեջանի սահմանապահ զորքերը, Ադրբեջանի պետական հատուկ պահպանության զորքերը:
Ադրբեջանը իր զինված ուժերը արդիականացնում և ընդարձակում է 2005 թվականից ի վեր, որը հնարավոր է դարձել նավթի վաճառքից ձեռք բերված շահույթների շնորհիվ։ 2007 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն հասնում էր $ 1,3 միլիարդի։ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարողներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Իսրայելը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հավատարիմ իրենց պարտավորություններին և ստանձնած դերին՝ սպառազինություն չեն մատակարարում Ադրբեջանին, իսկ երրորդ համանախագահ երկիրը՝ Ռուսաստանը, փաստորեն, խախտելով իր պարտավորությունները թե՛ ԵԱՀԿ-ի գծով, թե՛՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակցի իր պարտականությունների գծով, ամեն կերպ զինում է Ադրբեջանի զինված ուժերն ամենաարդիական զենքերով, ինչը խայտառակ կերպով դրսևորվեց 2016 թվականի Ապրիլյան Քառօրյա պատերազմի ժամանակ[1]:
Ադրբեջանի Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է երկրի նախագահ Իլհամ Ալիևը (2003 թ. հոկտեմբերից)։
Ադրբեջանի բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի բանակը ունի 95.000 ակտիվ զինծառայող, 575.000 պահեստազորային զինծառայող և 1.314.955 պահեստազորի ռեզերվիստներ։ Ադրբեջանը ստորագրել է բազմաթիվ պայմանագրեր՝ մարզելու և հզորացնելու իր բանակը Թուրքիայի օգնությամբ։
Տանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին Ադրբեջանը ցույց էր տալիս, թե ուներ 220 տանկ իր բանակում[2]: 220-ը այն թույլատրված քանակն էր, ըստ միջազգային համապատասխան պայմանագրերի, որն ադրբեջանական բանակը կարող էր ունենալ իր սպառազինության մեջ: Սակայն, ըստ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների՝ ադրբեջանական բանակը ստացել է լրացուցիչ 62 տանկեր Ռուսաստանից 2009 թվականին[3], դրանով իսկ տանկերի թվաքանակը հասցնելով 282-ի և բացահայտորեն խախտելով Ադրբեջանի միջազգային պարտավորություններով սահմանված թվաքանակը՝ քվոտան։
Զրահամեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԲՄՊ-1 – 114
- ԲՄՊ-2 – 96
- ԲՄՊ-3 – 4
- ԲՄԴ-1 – 41
- ԲՌՄ-1 – 23
- ԲՏՌ-60 – 25
- ԲՏՌ-70 – 28
- ԲՏՌ-80 – 11
- ՄԴ-ԼԲ – 196
Հրետանային համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դ-20 122 մմ հաուբից – 30
- Դ-30 152 մմ հաուբից – 191
- 2Ա36 152 մմ – 20
- 2Ս1 122 մմ հաուբից – 14
- ԲՄ-21 122 մմ «Գրադ» – 40
- 9Ա52 300 մմ «Սմերչ» – 18
- ՄՏ-12 100 մմ – 72
- Մ-46 130 մմ – 36
- ՊՄ-38 130 մմ – 23
Թեթև հրազեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի բանակի (ցամաքային զորքերի), ռազմաօդային ուժերի և սահմանապահ զորքերի ռազմական կոչումները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շարքային (Əsgər)
- Եֆրեյտոր (Baş Əsgər)
- Կրտսեր սերժանտ (Kiçik Çavuş)
- Սերժանտ (Çavuş)
- Ավագ սերժանտ (Baş Çavuş)
- Կրտսեր ղըզիր (Kiçik Gizir)
- Ղըզիր (Gizir)
- Ավագ ղըզիր (Baş Gizir)
- Կրտսեր լեյտենանտ (Kiçik Leytenant)
- Լեյտենանտ (Leytenant)
- Ավագ լեյտենանտ (Baş Leytenant)
- Կապիտան (Kapitan)
- Մայոր (Mayor)
- Փոխ-գնդապետ (Polkovnik-Leytenant)
- Գնդապետ (Polkovnik)
- Գեներալ-մայոր (General-Mayor)
- Գեներալ-լեյտենանտ (General-Leytenant)
- Գեներալ-գնդապետ (General-Polkovnik)
Ադրբեջանի ռազմա-օդային նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի ռազմա-օդային նավատորմը (AzAF) անձնակազմում առկա է 7.900 սպա, ենթասպա և շարքային։ Նավատորմը ունի 172 ինքնաթիռ և 60 ուղղաթիռ, որոնք գտնվում են 16 ռազմական բազաներում։
Ուղղաթիռային զորամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մի-24 հարվածային ուղղաթիռ - 25
- Մի-8 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ - 13
- Մի-6 փոխադրիչ ուղղաթիռ - 9
- Մի-2 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ - 7
Փոխադրիչ նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իլյուշին IL-76 - 3
- ԱՆ-24 - 1
- ԱՆ-12 - 1
Ռազմական ինքնաթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի հակաօդային պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի հակաօդային պաշտպանության բանակը ունի մոտավորապես 3.500 զինվոր։ Գաբալա ռադարային կայանը գլխավոր նախազգուշացումի կայանն է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության։ Գաբալան կարող է հայտնաբերել հրթիռների արձակումներ որոնք մինչև 6.000 կմ հեռու են։
Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թ. տվյալներով, Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմի անձնակազմի թիվը 2500 էր (ակտիվ զինծառայողներ)։ Այն բաղկացած է Կասպիական Նավատորմից և Սահմանապահ Առափնյա Պահակազորից։ Նավատորմն ունի 7 պահականավ, 7 ականազերծիչ նավ, 6 դեսանտային նավ, 2 դեսանտային կատեր, 1 հատուկ նպատակի ռազմանավ և 1 հատուկ նպատակի կատեր։
Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմի հրամանատարն է փոխծովակալ Շահին Սուլթանովը։
Ադրբեջանի ռազմածովային ուժեր ռազմական կոչումները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նավաստի (Dənizçi)
- Ավագ նավաստի (Baş Dənizçi)
- Երրորդ կարգի ավագ (Üçüncü Starşina)
- Երկրորդ կարգի ավագ (İkinci Starşina)
- Առաջին կարգի ավագ (Birinci Starşina)
- Կրտսեր միչման (Kiçik Miçman)
- Միչման (Miçman)
- Ավագ միչման (Baş Miçman)
- Կրտսեր լեյտենանտ (Kiçik Leytenant)
- Լեյտենանտ (Leytenant)
- Ավագ լեյտենանտ (Baş Leytenant)
- Նավապետ-լեյտենանտ (Kapitan-Leytenant)
- Երրորդ կարգի նավապետ (Üçüncü Dərəcəli Kapitan)
- Երկրորդ կարգի նավապետ (İkinci Dərəcəli Kapitan)
- Առաջին կարգի նավապետ (Birinci Dərəcəli Kapitan)
- Դեր-ծովակալ (Kontr-Admiral)
- Փոխ-ծովակալ (Vitse-Admiral)
- Ծովակալ (Admiral)
Միջազգային մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջան օգնություն և խաղաղապահ զինվորներ է ուղարկել երեք միջազգային կոնֆլիկտների շրջաններին՝ Կոսովո, Աֆղանստան և Իրաք։
- Կոսովո - 1999-2008, Ադրբեջան ուղարկել էր 34 խաղաղապահ զինվորներ որոնք ծառայել են KFOR-ի առաջնորդության տակ։ Խաղաղապահ առաքելությունը ավարտվել է 2008 թվականին։
- Աֆղանստան - 2005-ում, Ադրբեջանը ուղարկել է մի ջոկատ, որ բաղկացած էր 22 զինվորներից, իսկ 2006-ին ուղարկել էր 8 ռազմական բժիշկներ միանալու խմբին։ 2007 մայիսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է որ 20-22 հավելյալ զինվոր կուղարկվեն Աֆղանստան։
- Իրաք - Ադրբեջանը մասնակից է Իրաքի Կոալիցիային։ Ադրբեջանցի զինվորները պահպանում են ալ-Հադիտա ամբարտակը արևմտյան Իրաքում։ 2003-ից ի վեր, Ադրբեջանն ուղարկել է զինվորներ որոնց առավելագույն թիվը 250 էր։ Ներկայումս խաղաղապահների թիվը մոտ 90 է։
Ռամիլ Սաֆարով[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմական ժամանակաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ ղեկավարման ներքո են անցնում նաև Ադրբեջանի ներքին զորքերը, Ադրբեջանի սահմանապահ զորքերը, Ադրբեջանի պետական հատուկ պահպանության զորքերը:
Ադրբեջանի ներքին զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի սահմանապահ զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի պետական հատուկ պահպանության զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն և մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խրամչիխին Ալեքսանդր: Մ´եկ պատերազմի բանակը: Մասն Ա: [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղ. վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին: Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի: // «Հայ զինվոր». – 2016. – 30 մարտի-19 ապր. – Էջ 12: [1]
- Խրամչիխին Ալեքսանդր: Մեկ պատերազմի բանակը: Մասն Բ: [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին: Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի: // «Հայ զինվոր». – 2016. – 6-12 ապր. – Էջ 13: [2]
- Խրամչիխին Ալեքսանդր: Մեկ պատերազմի բանակը: Մասն Գ: [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին: Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի: // «Հայ զինվոր». – 2016. – 20-26 ապր. – Էջ 12: [3]
- Խաչատրեան Մնացական Ռ. Ադրբեջանի զինված ուժերում առկա ծանր զինատեսակները / Գնդապետ Մնացական Ռ.Խաչատրեան // Ազգ. – 2016. – 8 ապր. – Էջ 7:
- Ադրբեջանական զինուժի կորուստները 2017 թվականի հուլիսին. Razm.info [4]
- Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ Սենոր Հասրաթյան. Razm.info [5]
- ԵԱՀԿ դիտարկում Արցախի Ասկերանի ուղղությամբ. Razm.info [6]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ապրիլյան պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից․ Նիկոլ Փաշինյան։
- ↑ 2,0 2,1 2,2 IISS (2007)։ The Military Balance 2007։ London: Routledge for the IISS։ էջ 157։ ISBN 978-1-85743-437-8
- ↑ 3,0 3,1 «Russia delivered 62 T-72 tanks to Azerbaijan»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-19-ին։ Վերցված է 2010-09-17
![]() |
Ադրբեջանի զինված ուժեր Վիքիպահեստում |
---|