ԲՄ-21 Գրադ (ՀԿՌՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԲՄ-21ից)
ԲՄ-21 Գրադ
Bm21armenia.jpg
ԲՄ-21 ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արտադրման տարիներ 1963-ից մինչ օրս
Հատի գին ~ 1 մլն $
Հիմնական օգտագործողներ Ռուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
Ռումինիա Ռումինիա
Բուլղարիա Բուլղարիա
Սերբիա Սերբիա
Մեքենայի Քաշ 13.7 տ
Մեքենայի Երկարություն 7.35 մ
Մեքենայի Բարձրություն 2.4 մ
Մեքենայի Լայնություն 3 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 180 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ ZIL-375 բենզինային
Վառելիքի պաշար 750 կմ
Հրթիռների քանակ 40
Հրթիռների տրամագիծ 122 մմ
Կրակի Հեռահարություն 1.6-21 կմ
Կրակի Տևողություն 20 վրկ
Վերալիցքավորման ժամանակ 7 րոպե


ԲՄ-21 Գրադ (ռուս.՝ БМ-21 Град), Խորհրդային արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՄ-21 Գրադ Համակարգերը նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի, չզրահավորված և թույլ զրահավորված թիրախների, հրետանային մարկտոցների ու այլ թիրախների ոչնչացման համար: Համակարգերը համազարկով կամ մենահատ կրակում են 122 մմ բեկորաֆուգասային, կասետային կամ գերճշգրիտ հրթիռներ: ԲՄ-21 Գրադի արտադրությունը սկսվել է 1963 թվականին ԽՍՀՄում: ԲՄ-21 Գրադ հրթիռային համակարգը սկսվել է շահագործվել խորհրդային բանակում 1963 թվականից: Այն մինչ օրս մեծ քանակով արտադրվում է և և մեծ ծավալներով արտահանվում: Այս համակարգերը ներկայումս շահագործվում են ավելի քան 60 երկրների զինված ուժերում:

Մարտավարական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՄ-21 Գրադ համակարգը բաղկացած է 40 հատ 122 մմ-անոց ուղորդիչներով: Այս համակարգերի հրթիռների երկարությունը կազմում է 2.87 մ, իսկ քաշը 66 կգ: Կրակի առավելագույն հեռահարությունը կազմում է 42 կմ: ԲՄ-21 Գրադ համակարգերը տեղադրված են Ural-375D 6x6 բեռնատարի շասսի վրա: Մեքենան սնուցվում է 190 ձիաուժ հզորությամբ ZiL-3753 բենզինային կամ դիզելային շարժիչով, զարգացնելով 75կմ/ժ արագություն: ԲՄ-21 Գրադ համակարգը բերվում է մարտական վիճակի ընդամենը 3 րոպեների ընթացքում:

ԲՄ-21 համակարգեր ունեցող երկրները

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով զինված են աշխարհի մոտ 60 երկրների բանակներ: Համակարգերն առկա են նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպառազինություններում (համապատասխանաբար 47 և 44 միավոր):



Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]