ԱՌ1Ա (ՀԿՌՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԱՌ1Ա
ԱՌ1Ա ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Նախագծող ՆՕՐԻՆԿՈ
Արտադրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Արտադրման տարիներ 2009-ից մինչ օրս
Հատի գին ~ 9 մլն $
Հիմնական օգտագործողներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Հայաստան Հայաստան
Մեքենայի Քաշ 42.5 տ
Մեքենայի Երկարություն 12 մ
Մեքենայի Բարձրություն 3 մ
Մեքենայի Լայնություն 3 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 500 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 650 կմ
Հրթիռների քանակ 10
Հրթիռների տրամագիծ 300 մմ
Կրակի Հեռահարություն 20-130կմ
Կրակի Տևողություն 1 րոպե
Վերալիցքավորման ժամանակ 15-20 րոպե
Շեղում 0.05%


ԱՌ1Ա՝ չինական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՌ1Ա համակարգերը նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի, թույլ զրահավորված (կամ զրահապատում չունեցող) թիրախների, հրետանային միջոցների և այլ թիրախների ոչնչացման համար։ ԱՌ1Ա համակարգերը համազարկով, կամ մենահատ կրակում են ստանդարտ 300 մմ-անոց հրթիռներ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՌ1Ա ՀԿՌՀ-երի արտադրությունը սկսվել է 2009 թվականից և շարունակվում է մինչ օրս։ Արտադրող կազմակերպությունը չինական ՆՕՐԻՆԿՈ ընկերությունն է։ ԱՌ1Ա համակարգերը հավաքվել են ռուսական Սմերչ համակարգերի բազայի հիման վրա։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՌ1Ա համակարգերն ունեն ավելի արդիականացված պարամետրեր, քան Սմերչը: Այս համակարգի մեքենայի մարտական քաշը 42.5 տոննա է։ Այն հավաքված է 8X8 անվավոր թափքի շասսի վրա։ Մեքենայի երկարությունը կազմում է 12 մ, լայնությունը 3 մ, իսկ բարձրությունը 3 մ։ Մեքենան սնուցվում է դիզելային շարժիչով զարգացնելով 500 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 60 կմ/ժ արագություն։ Այս համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 650 կմ։

Մարտական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՌ1Ա համակարգը ղեկավարվում է անձնակազմի 4 անդամների կողմից։ ԱՌ1Ա համակարգի հրթիռների քանակը 10-ն է՝ տրամաչափը ստանդարտ 300 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 840 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 200 կգ։ ԱՌ1Ա համակարգի բոլոր հրթիռները արձակվում են ընհամենը 1 րոպեի ընթացքում։ ԱՌ1Ա համակարգերի հեռահարությունը հասնում է 120-130 կիլոմետրի: Այս համակարգերը համարվում են գերճշգրիտ, քանի որ շեղում գրեթե չունեն։ Այս համակարգերի հիմնական առավելությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։ Այս հրթիռները վերալիցքավորվում են 15-20 րոպեների ընթացքում, քանի որ լիցքավորվում են կոնտեյներային տարբերակով։ ԱՌ1Ա համակարգերը գործում են -22-+55C ջերմաստիճանային պայմաններում։

Հայաստանի Սպառազինությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՌ1Ա ՀԿՌՀ-երը գտնվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ։ Ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոն»-ի ամենամյա զեկույցի, Հայաստանը 2012 թվականին ձեռք է բերել 6 միավոր կայան Չինաստանից։ Համաձայան կենտրոնի տվյալների` պայմանագիրը հավանաբար կնքվել է դեռ 2010 թվականին, իսկ մատակարարումը ավարտվել 2012 թ.-ին։ Գործարքի արժեքը գնահատվում է 50 մլն. ԱՄՆ դոլար։

Համեմատություն Սմերչ, Ուռագան, PHL-03, ՎՄ-80, HIMARS, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինատեսակ Սմերչ[1] Ուռագան[2] ԱՌ1Ա[3] PHL-03[4] ՎՄ-80 HIMARS[5] M270[6] Աստրոս II[7] Պինակա[8]
Պատկեր
2011 Moscow Victory Day Parade (360-24).jpg Parad2014NN-30.jpg WM-80.jpg HIMARS - missile launched.jpg MARS (MLRS) Bundeswehr.jpg Avibras ASTROS-II SS-30.JPEG Pinaka.JPG
Արտադրող երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան ՌԴ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան ՌԴ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Բրազիլիա Բրազիլիա Հնդկաստան Հնդկաստան
Արտադրման տարիներ 1987-մինչ օրս 1975-մինչ օրս 2009-մինչ օրս 2005-մինչ օրս 1999-մինչ օրս 2005-մինչ օրս 1983-մինչ օրս 1983-մինչ օրս 2000-մինչ օրս
Զանգված 43.7 տ 20 տ 42.5 տ 43 տ 32 տ 10.9 տ 24.56 տ 10 տ 45 տ
Երկարություն 12.1 մ 9.63 մ 13 մ 12 մ 9.5 մ 7 մ 6.97 մ 7 մ 12.5 մ
Բարձրություն 3.05 մ 2.8 մ 3 մ 3 մ 3 մ 3.2 մ 2.97 մ 2.9 մ 3 մ
Լայնություն 3.05 մ 3.23 մ 3 մ 3 մ 3.5 մ 2.4 մ 2.62 2.6 մ 2.5
Տրամաչափ 300 մմ 200 մմ 300 մմ 300 մմ 273 մմ 227 մմ 227 մմ 127, 180, 300 մմ 214 մմ
Ուղղորդիչների քանակ 12 հատ 16 հատ 10 հատ 8 հատ 12 հատ 6 հատ 12 հատ 32, 16, 4 հատ 16
Կրակի նվազ. հեռավորություն 2 կմ 8.5 կմ 20 կմ 20 կմ 34 կմ 2 կմ 2 կմ 7 կմ 5 կմ
Կրակի առավել. հեռավորություն 90 կմ 34 կմ 130 կմ 150 կմ 80 կմ 300 կմ 300 կմ 90 կմ 40 կմ
Վերալիցքավորում 30 րոպե 12-20 րոպե 20 րոպե 30 րոպե 15-20 րոպե 5-10 րոպե 5 րոպե 15-20 րոպե 15 րոպե
Վառելիքի պաշար 850 կմ 500 կմ 650 կմ 650 կմ 550 կմ 480 կմ 485 կմ 480 կմ 800 կմ
Արժեք 12.5 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 7 մլն. $ 18 մլն. $ 20 մլն. $ 13,5 մլն. $ 2 մլն. $

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]