Jump to content

M270

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
M270
M270 ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Արտադրման տարիներ 1983-2003
Հատի գին 20 մլն. $
Հիմնական օգտագործողներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մեքենայի Քաշ 24.56 տ
Մեքենայի Երկարություն 6.97 մ
Մեքենայի Բարձրություն 2.97 մ
Մեքենայի Լայնություն 2.62 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 500 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 485 կմ
Հրթիռների քանակ 12
Հրթիռների տրամագիծ 277 մմ
Կրակի Հեռահարություն 2-300 կմ
Կրակի Տևողություն 48 վրկ.
Վերալիցքավորման ժամանակ 5-10 րոպե
Շեղում 0%

M270 (անգլ.՝ M270), ամերիկյան արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

M270 համակարգերը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, զրահապատ տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, կապի հանգույցների և շինությունների ոչնչացման համար։ Այս համակարգերը գտնվում են ԱՄՆԶինված ուժերի սպառազինության մեջ։ Այն արդեն արտահանվել է բազմաթիվ երկրներ (հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ պետություններ)։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

M270 համակարգերի արտադրությունը սկսվել է 1983 թվականին և շարունակվել մինչև 2003 թվականը։ 2003 թվականին կասեցվեց M270 համակարգերի արտադրությունը և սկսվեց ՀԻՄԱՐՍ համակարգերի մշակումը։ 2005 թվականին արտադրության դրվեց ՀԻՄԱՐՍ համակարգերը, որոնց արտադրությունը շարունակվում է մինչ օրս։

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

M270 համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը կազմում է 24.59 տոննա։ Համակարգի շասսին թրթուռավոր է։ Մեքենայի երկարությունը կազմում է 6.97 մ, լայնությունը 2.97 մ, իսկ բարձրությունը 2.62 մ։ Մեքենան սնուցվում է Cummins VTA-903T դիզելային շարժիչով զարգացնելով 500 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 65 կմ/ժ արագություն։ Այս համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 485 կմ։ Այս համակարգի գլխավոր առավելություններից մեկը իր վերալիցքավորման ժամանակն է։ Այս համակարգերը իրենց հետ ունեն նաև վերամբարձ որի օգնությամբ վերալիցքավորվում են ընդամենը 5-10 րոպեների ընթացքում։

Մարտավարական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

M270 համակարգը ղեկավարվում է անձնակազմի 3 անդամների կողմից։ Հրթիռների տրամաչափը ստանդարտ 227 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 307 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 120 կգ։ M270 համակարգերի հեռահարությունը հասնում է 300 կիլոմետրի։ Այս համակարգերը համարվում են գերճշգրիտ, քանի որ շեղում չունեն։ Այս համակարգերի հիմնական առավելությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։

Համեմատություն Սմերչ, Ուռագան, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, HIMARS, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԶինատեսակՍմերչ[1]Ուռագան[2]ԱՌ1Ա[3]PHL-03[4]ՎՄ-80HIMARS[5]M270[6]Աստրոս II[7]Պինակա[8]
Պատկեր
Արտադրող երկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան ՌԴ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան ՌԴ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉինաստանՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉինաստանՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉինաստանԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԲրազիլիա ԲրազիլիաՀնդկաստան Հնդկաստան
Արտադրման տարիներ1987-մինչ օրս1975-մինչ օրս2009-մինչ օրս2005-մինչ օրս1999-մինչ օրս2005-մինչ օրս1983-մինչ օրս1983-մինչ օրս2000-մինչ օրս
Զանգված43.7 տ20 տ42.5 տ43 տ32 տ10.9 տ24.56 տ10 տ45 տ
Երկարություն12.1 մ9.63 մ13 մ12 մ9.5 մ7 մ6.97 մ7 մ12.5 մ
Բարձրություն3.05 մ2.8 մ3 մ3 մ3 մ3.2 մ2.97 մ2.9 մ3 մ
Լայնություն3.05 մ3.23 մ3 մ3 մ3.5 մ2.4 մ2.622.6 մ2.5
Տրամաչափ300 մմ200 մմ300 մմ300 մմ273 մմ227 մմ227 մմ127, 180, 300 մմ214 մմ
Ուղղորդիչների քանակ12 հատ16 հատ10 հատ8 հատ12 հատ6 հատ12 հատ32, 16, 4 հատ16
Կրակի նվազ. հեռավորություն2 կմ8.5 կմ20 կմ20 կմ34 կմ2 կմ2 կմ7 կմ5 կմ
Կրակի առավել. հեռավորություն90 կմ34 կմ130 կմ150 կմ80 կմ300 կմ300 կմ90 կմ40 կմ
Վերալիցքավորում30 րոպե12-20 րոպե20 րոպե30 րոպե15-20 րոպե5-10 րոպե5 րոպե15-20 րոպե15 րոպե
Վառելիքի պաշար850 կմ500 կմ650 կմ650 կմ550 կմ480 կմ485 կմ480 կմ800 կմ
Արժեք12.5 մլն. $9 մլն. $9 մլն. $9 մլն. $7 մլն. $18 մլն. $20 մլն. $13,5 մլն. $2 մլն. $
ՀԻՄԱՐՍ համակարգ

ՀԻՄԱՐՍ համակարգը M270 համակարգի ավելի թեթև տարբերակն է։ Ի տարբերություն M270 համակարգի ՀԻՄԱՐՍ համակարգը տեղադրված է ոչ թե թրթուռավոր այլ բարձր շարժունակությամբ անվավոր բեռնատարի շասսի վրա, որի շնորհիվ առավելագույն արագությունը 65 կմ/ժ-ից հասցվել է 85 կմ/ժ։ ՀԻՄԱՐՍ համակարգի հրթիռները նույն են ինչ Մ270 համակարգինը, սակայն կրում են միայն մեկ փաթեթը՝ ընդհանուր 6 հրթիռներ (M270 համակարգը կրում է 12 հրթիռ)։

Սպառազինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
M270 համակարգեր ունեցող երկրները

Նախկին օպերատրոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սմերչ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  2. «Ուռագան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «ԱՌ1Ա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «PHL-03». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «HIMARS». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «Մ270». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Աստրոս II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  8. Պինակա