Ուրագան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուռագանից)
ԲՄ-27 Ուրագան
Ուրագան ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արտադրման տարիներ 1975-ից մինչ օրս
Հատի գին ~ 9 մլն $
Հիմնական օգտագործողներ Ռուսաստան Ռուսաստան
Ղազախստան Ղազախստան
Ուկրաինա Ուկրաինա
Մեքենայի Քաշ 20 տ
Մեքենայի Երկարություն 9.63 մ
Մեքենայի Բարձրություն 2.8 մ
Մեքենայի Լայնություն 3.23 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 180 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 500 կմ
Հրթիռների քանակ 16
Հրթիռների տրամագիծ 220 մմ
Կրակի Հեռահարություն 8.5-34կմ
Կրակի Տևողություն 9-20 վրկ
Վերալիցքավորման ժամանակ 15-20 րոպե

Ուրագան (ռուս.՝ Ураган), խորհրդային արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրագան համակարգերը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, զրահապատ տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, կապի հանգույցների և շինությունների ոչնչացման համար։ Ուրագան համակարգերի արտադրությունը սկսվել է 1975 թվականին։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրագան համակարգի մեքենան բավականին թեթև է նրա մարտական քաշը կազմում է ընդամենը 20 տոննա։ Ուրագան համակարգը հավաքված է Զիլ-135ԼՄ բեռնատարի շասսի վրա և ունի 8X8 կոնֆիգուռացիա։ Մեքենայի երկարությունը կազմում է 9.63 մ, լայնությունը 2.8 մ, իսկ բարձրությունը 3.23 մ։ Մեքենան սնուցվում է երկու դիզելային շարժիչներով, որոնցից յուրաքանչյուրը զարգացնում է 182 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 65 կմ/ժ արագություն։ Ուրագան համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 500 կմ։

Մարտվարական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրագան համակարգը ղեկավարվում է անձնակազմի 4 անդամների կողմից։ Ուրագան համակարգի հրթիռների քանակը 15-ն է՝ տրամաչափը ստանդարտ 220 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 280 կգ, իսկ մարտագլխիկների քաշը 90-100 կգ։ Համակարգի ռեակտիվ արկերը կարող են համալրվել բեկորաֆուգասային, թերմոբարիկ, կասետային և քիմիական մարտական մասով։ Ուրագան համակարգի կրակի առավելագույն հեռահարությունը հասնում է 34-35 կիլոմետրի։ Ուրագան համակարգերի հրթիռները վերալիցքավորվում են 15-20 րոպեների ընթացքում։

Ռազմական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրագան համակարգերը մասնակցել են մի շարք ռազմական հակամարտությունների՝ Աֆղանստանում, Հարավային Օսեթիայում, Ուկրաինայի արևելյան հատվածներում և այլուր։ Ուրագան համակարգերը մասնակցել են նաև առաջին և երկրորդ չեչենական պատերազմներին։

Համեմատություն Սմերչ, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, HIMARS, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինատեսակ Սմերչ[1] Ուրագան[2] ԱՌ1Ա[3] PHL-03[4] ՎՄ-80 HIMARS[5] M270[6] Աստրոս II[7] Պինակա[8]
Պատկեր
Արտադրող երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան ՌԴ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան ՌԴ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Բրազիլիա Բրազիլիա Հնդկաստան Հնդկաստան
Արտադրման տարիներ 1987-մինչ օրս 1975-մինչ օրս 2009-մինչ օրս 2005-մինչ օրս 1999-մինչ օրս 2005-մինչ օրս 1983-մինչ օրս 1983-մինչ օրս 2000-մինչ օրս
Զանգված 43.7 տ 20 տ 42.5 տ 43 տ 32 տ 10.9 տ 24.56 տ 10 տ 45 տ
Երկարություն 12.1 մ 9.63 մ 13 մ 12 մ 9.5 մ 7 մ 6.97 մ 7 մ 12.5 մ
Բարձրություն 3.05 մ 2.8 մ 3 մ 3 մ 3 մ 3.2 մ 2.97 մ 2.9 մ 3 մ
Լայնություն 3.05 մ 3.23 մ 3 մ 3 մ 3.5 մ 2.4 մ 2.62 2.6 մ 2.5
Տրամաչափ 300 մմ 200 մմ 300 մմ 300 մմ 273 մմ 227 մմ 227 մմ 127, 180, 300 մմ 214 մմ
Ուղղորդիչների քանակ 12 հատ 16 հատ 10 հատ 8 հատ 12 հատ 6 հատ 12 հատ 32, 16, 4 հատ 16
Կրակի նվազ. հեռավորություն 2 կմ 8.5 կմ 20 կմ 20 կմ 34 կմ 2 կմ 2 կմ 7 կմ 5 կմ
Կրակի առավել. հեռավորություն 90 կմ 34 կմ 130 կմ 150 կմ 80 կմ 300 կմ 300 կմ 90 կմ 40 կմ
Վերալիցքավորում 30 րոպե 12-20 րոպե 20 րոպե 30 րոպե 15-20 րոպե 5-10 րոպե 5 րոպե 15-20 րոպե 15 րոպե
Վառելիքի պաշար 850 կմ 500 կմ 650 կմ 650 կմ 550 կմ 480 կմ 485 կմ 480 կմ 800 կմ
Արժեք 12.5 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 7 մլն. $ 18 մլն. $ 20 մլն. $ 13,5 մլն. $ 2 մլն. $

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]