Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ ), ռեակտիվ հրետանու տեսակ է։ Նախատեսված է հեռավոր տարածությունների վրա հակառակորդի տեխնիկայի, կարևոր օբյեկտների ու կենդանի ուժի ոչնչացման համար, կախված հրթիռային զինամթերքի տեսակից, կարող է օգտագործվել նաև այլ նպատակների համար (ականապատում, հետախուզում և այլն)։ Համակարգի սպառազինությանը ներառում է՝ բազմահրթիռային արձակման կայանք, ռեակտիվ զինամթերք (չկառավարվող հրթիռներ, ռեակտիվ խորքային ռումբեր, այլ նշանակության արկեր), տրանսպորտային կամ տրանսպորտային-լիցքավորող մեքենա և այլ սարքավորումներ։ Արձակման կայանքը հիմնականում ունենում է տասնյակից ավելի արձակման փողեր՝ ամեն հրթիռի համար առանձին։ Հրթիռների արձակումից հետո, արձակման փողերի մեջ լիցքավորվում(տեղադրվում) են նոր հրթիռներ, կախված համակարգի տեսակից լիցքավորումը կատարվում է ձեռքով կամ հատուկ նախատեսված սարքավորման միջոցով։
Հրթիռների մարտական գլխիկների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- բեկորային
- բեկորա-ֆուգասային
- կումուլյատիվ-բեկորային
- կումուլյատիվ
- կասետային
- քիմիա-նշանափորձման
- ծխա-հրկիզող
- լուսավորող
- հետախուզման
- քարոզչական
Ռեակտիվ հրետանու համազարկային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 15cm Panzerwerfer 42 Auf.Sf - գերմանական
- Nebelwerfer
- Հվաչա - կորեական միջնադարյան հրթիռային կայանք
- ԲՄ-8-24
- ԲՄ-21(Գրադ)
- Կատյուշա
- Սմերչ
- Ուրագան
- Տ 34
- ՎՍ-2
- ՎՍ-3
- ՎՄ-80
Արտադրող պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ/
Ռուսաստան - ԲՄ-14, ԲՄ 21 Գրադ, ԲՄ-27, ԲՄ-30, ՏՈՍ-1
ԱՄՆ - Մ270 ՀԿՌՀ, ՀԻՄԱՐՍ
Գերմանիա - ԼԱՐՍ 1, ԼԱՐՍ 2
Իսրայել - ԼԱՐՈՄ, ԼԱՐ-160
Չինաստան ՎՄ-80, ԱՌ1Ա, ՊՀԼ-03
Հնդկաստան - Պինակա
Բրազիլիա - Աստրոս II
Լեհաստան - ՎՌ-40 Լանգուստա
Չեխիա - ՌՄ-70
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեակտիվ հրետանու համազարկային համակարգեր (ռուս.)
- [1] Archived 2007-09-12 at the Wayback Machine.(ռուս.)
- [2](ռուս.)
|