Բահրեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
مملكة البحرين
Բահրեյն
Բահրեյնի Թագավորություն դրոշ
Դրոշ
Բահրեյնի Թագավորություն զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Բահրեյնի Օրհներգ
Բահրեյնի Թագավորություն դիրքը
Բահրեյնի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք Մանամա
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ արաբերեն
Կառավարում Սամանադրական Միապետություն
 -  Թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆա
 -  Վարչապետ Խալիֆա Բին Սալման Ալ-Խալիֆա
Հիմնադրում
 -  Հայտարարված օգոստոսի 14 1971 
Տարածք
 -  Ընդհանուր 765 կմ²  (187-րդ)
 -  Ջրային (%) աննշան
Բնակչություն
 -  2016 նախահաշիվը 1,378,904[1]  (154-րդ)
 -  2011 մարդահամարը 1,214,705[2] 
 -  Խտություն 1800 /կմ² (7-րդ)
4647 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $36.393 միլիարդ[3] (96-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $29,789[4] (12-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $29.598 միլիարդ[5] (96-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $24,228[6] (29-րդ)
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.824[7] (շատ բարձր) (45th)
Դրամական միավոր Բահրեյնի դինար (RON)
Ժամային գոտի +3
Վերին մակարդակի ազգային դոմենն .bh
Հեռախոսային կոդ ++973

Բահրեյն, պետություն Ասիայում, Պարսից ծոցի հարավ–արևմուտքում, Բահրեյնյան կղզիների վրա։ Տարածությունը 765 կմ2, բնակչությունը՝ 1,378,904[1] (2016), հիմնականում՝ արաբներ։ Պետական լեզուն արաբերենն է։ Մայրաքաղաքը՝ Մանամա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահրեյնը դեռևս մ.թ. սկզբներին արաբական իշխանություն էր։ 4-6-րդ դարերը մտնում էր Սասանյանների պետության, ապա՝ Արաբական խալիֆայության մեջ։ 9-րդ դարի կարմաթական ցեղերը նվաճելով Բահրեյնը՝ 10-11-րդ դարերում այն դարձրին իրենց պետության կենտրոնը։ 13-րդ դարի կեսերին Բահրեյնը ձեռք բերեց անկախություն, բայց շուտով նվաճվեց և միացվեց Օրմուզի էմիրությանը։ 16-րդ դարի սկզբին այն նվաճեցին պորտուգալացիները, իսկ 17-րդ դարի առաջին քառորդում միացվեց Սեֆևյան Պարսկաստանին։ 18-րդ դարի 80-ական թվականներին Ալ–Խալիֆ արաբական տոհմի շեյխերը հռչակեցին Բահրեյնի անկախությունը։ 19-րդ դարում Անգլիան, տեղական շեյխերի հետ կնքելով մի շարք պայմանագրեր, 1871-ին իր խնամակալությունը հաստատեց Բահրեյնի վրա։ 20-րդ դարի 20-ական թվականների վերջերին Բահրեյն թափանցեցին ամերիկյան նավթային ընկերությունները։ Ազգային–ազատագրական շարժումը, որը Բահրեյնում սկիզբ է առել 1918-ից, նոր թափ ստացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1950-ական թվականների վերջերից այն գլխավորեց Բահրեյնի ազգային–ազատագրության ճակատը (ստեղծվել է 1956-ին)։ Անգլիական գաղութարարները, ձգտելով պահպանել իրենց դիրքերը Պարսից ծոցում, ստեղծեցին այսպես կոչված Պարսից ծոցի արաբական իշխանությունների ֆեդերացիա (1968), որի մեջ Բահրեյնից բացի մտնում էին Կատարը և Պայմանագրային Օմանը։ Սակայն Բահրեյնի ժողովուրդը պահանջում էր լիակատար անկախություն։ 1970-ի գարնանը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչությունը տեղում ուսումնասիրեց երկրի քաղաքական իրավիճակը և հավանություն տվեց ժողովրդի ցանկությանը։ 1960-ականներին բրիտանացիների՝ տարածքը լքելուց հետո Բահրեյնը 1971 թվականին հռչակվեց անկախ պետություն։ Թագավորություն հռչակվելուց հետո Բահրեյնի Էմիր դարձավ Իսա Բին Սալմալ Ալ-Խալիֆան որի մահից հետո 1999 թվականի մարտի 6-ին Բահրեյնի Էմիր դարձավ նրա որդին՝ Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան: 2002 թվականի փետրվարի 14-ին Բահրեյնը Էմիրությունից դարձավ Թագավորություն, իսկ Էմիր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան դարձավ Բահրեյնի թագավոր։ Բահրեյնը Արաբական երկրների լիգայի անդամ է։ 1971 թվականի սեպտեմբերի 21-ից ՄԱԿ-ի անդամ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահրեյնը գտնվում է ավելի քան 20 մայրցամաքային և կորալային կղզիների վրա (Բահրեյն, Մուհառաք և այլն)։ Կղզիներն ունեն կրաքարային ծագում, հարթ մակերևույթ։ Կլիման անցողիկ է՝ արևադարձայինից մերձարևադարձայինի։ Գերակշռում է արևադարձային անապատների լանդշաֆտը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահրեյնը Պարսից ծոցի նավթարդյունահանող երկրներից է։ Գլխավոր հարստությունը նավթն է (124,600,000 բարել, 2015[8])։ Բահրեյն կղզու արևելքում գտնվող 14 մլն տ կարողությամբ նավթավերամշակման գործարանը մշակում է նաև Սաուդյան Արաբիայից նավթամուղով ստացվող նավթի մի մասը։ Կա ոչ մեծ ջրատարողության նավերի արտադրություն։ Արդյունաբերության և տնայնաարհեստագործական արտադրության կենտրոններն են Մանաման, Մուհառաքը։ Գյուղատնտեսությունը թույլ է զարգացած, օգտագործվում է տարածքի 5%-ը (օազիսներում)։ Մշակում են փյունիկյան արմավենի, բատատ, լոլիկ և հացահատիկային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, ձկնորսությամբ, մարգարտի արդյունահանությամբ։ Ավտոճանապարհների երկարությունը կազմում է 4122 կմ[9], որից 3392 կմ-ն ասֆալտապատ է[9]։ Երկրում գործում է 4 օդանավակայան[9]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]