Բաթաթ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Բաթաթ | |
Բաթաթ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
| Ընտանիք | Պատատուկազգիներ (Convolvulaceae) |
| Տրիբա | Ipomoeeae |
| Ցեղ | Այգածաղիկ (Ipomoea) |
| Տեսակ | Բաթաթ (I. batatas) |
| Միջազգային անվանում | |
| Ipomoea batatas | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տվյալների անբավարարություն | |
Բաթաթը (այլ անվանումներն են՝ քաղցր փաթաթես, քաղցր գետնախնձոր, քաղցր կարտոֆիլ), պալարապտղավորների խմբին պատկանող, իպոմեա ցեղի բույս։ Բաթաթի պտուղներն արժեքավոր սննդատեսակ են մարդու և կենդանիների համար։ Դրանք պարունակում են մինչև 30% օսլա և մինչև 6% շաքար։ Աճում ու պտղաբերում է ինչպես բաց հողում, այնպես էլ ծաղկամանի մեջ։ Իր տերևաշատ և փարթամ տեսքի շնորհիվ հաճախ աճեցվում է նաև որպես դեկորատիվ բույս։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաթաթը երկար (1—5 մ), սողացող ցողուններով, խոտատիպ լիանա է։ Թփի բարձրությունը 15-18 սմ է։ Բաթաթի կողային արմատները հաստանում են և դառնում սպիտակ, դեղին, նարնջագույն, վարդագույն, կարմիր կամ մանուշակագույն ուտելի պալար։ Մեկ պալարը կարող է կշռել 200 գրամից մինչև 3 և ավելի կիլոգրամ։

Երկար պոչերով տերևները օվալաձև են, մատնանման վերջավորություններով։ Ծաղիկները գտնվում են տերևներին հարակից խոռոչներում։ Լինում են սպիտակ, վարդագույն կամ բաց մանուշակագույն։ Բազմաթիվ սորտեր չեն ծաղկում։ Փոշոտումը խաչաձև է և հիմնականում իրականացվում է մեղուների օգնությամբ։ Չորսսերմանոց պտղի սև կամ մուգ դարչնագույն սերմերն ունեն 3,5—4,5 մմ տրամագիծ։
Ծագում և տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենայն հավանականությամբ բաթաթի հայրենիքը գտնվում է Անդերում (Պերու, Կոլումբիա), որտեղից, դեռ Ամերիկայի հայտնաբերումից առաջ, տարածվել է Կարիբյան և Բահամյան կղզիներում, Հարավային և Արևելյան Պոլինեզիայում, Զատկի կղզում և Նոր Զելանդիայում։
Ավելի ուշ իսպանացիները բերել են Իսպանիա և Ֆիլիպիններ, որից հետո բույսը լայնորեն տարածվել է Միջերկրականի ափերից մինչև Հեռավոր Արևելք։ Հիմա բաթաթը մշակվում է աշխարհի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, ինչպես նաև բարեխառն գոտու տաք վայրերում։ Ամենից մեծ ծավալներով մշակվում է Չինաստանում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում։


Աճեցում և մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաթաթը սիրում է ջերմություն։ Բնականոն զարգացման համար նվազագույն անհրաժեշտ ջերմաստիճանը +20 °C է, իսկ ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը 25—30 °С է։ Արևադարձային և մերձարևադարևային գոտիներում աճեցվում է որպես բազմամյա բույս, իսկ բարեխառնում՝ որպես մեկամյա։ Տարատեսակ բաթաթների մեծամասնությունը կորցրել է սեռական ճանապարհով բազմացման կարողությունը, սորտերի մեծամասնությունը չի ծաղկում։ Բազմացման հիմնական ձևը վեգետատիվն է՝ պալարների կամ արմատացված ցողունների միջոցով։
Պալարները, կախված սորտից և աճեցման պայմաններից, հասունանում են 2-9 ամսում։ 13—16 °C ջերմություն և 85—90 % հարաբերական խոնավություն ապահովելու դեպքում, պալարները պահպանվում են կես տարի և ավելի։


Արտադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Երկիր | մլն տոննա բաթաթ |
|---|---|
| Չինաստան | 81.7 |
| Ուգանդա | 2.8 |
| Նիգերիա | 2.8 |
| Ինդոնեզիա | 2.0 |
| Թանզանիա | 1.4 |
| Վիետնամ | 1.3 |
| Հնդկաստան | 1.1 |
| ԱՄՆ | 1.0 |
| Աղբյուրը՝ | |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթաթ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթաթ» հոդվածին։ |
| ||||||||||||||