Այգածաղիկ
| Այգածաղիկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
| Ընտանիք | Պատատուկազգիներ (Convolvulaceae) |
| Տրիբա | Ipomoeeae |
| Ցեղ | Այգածաղիկ (Ipomoea) L., 1753 |
Այգածաղիկ (լատիներեն՝ Ipomoea), ցայգածաղիկ, պատատուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, թփերի, հազվադեպ՝ ջրային բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 500, Հայաստանում մշակության մեջ՝ այգածաղիկ ծիրանագույնը (I. purpurea), որն ունի բազմաթիվ տարատեսակներ։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Փաթաթվող կամ փռվող բույս է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հասարակ են, սրտաձև, ձվաձև, փետրաձև, ամբողջական կամ մատնաձև բլթակավոր։ Ծաղիկները մեկական են, ձագարաձև, ագիտակ, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, կապույտի գրեթե բոլոր երանգներով։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Ծաղիկները բացվում են վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Պտուղը եռաբուն տուփիկ է, սերմերը՝ բաց դեղնավուն կամ սև, եռանկյունաձև։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ տեսակներ դեղաբույսեր են օրինակ՝ այգածաղիկ լուծողականը (I. pyrga)։ Սննդի մեջ օգտագործում են այգածաղիկ ջրային (I. aquatica) և այգածաղիկ բատատ (բատատ) (I. batatus) տեսակները։ Վերջինս հարուստ է օսլայով և կոչվում է քաղցր կարտոֆիլ։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգածաղիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգածաղիկ» հոդվածին։ |
| ||||||||||
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 340)։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |