Պատատուկազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պատատուկազգիներ (լատ.՝ Convolvuláceae), փաթաթվող բույսերի ընտանիք (կան նաև չփաթաթվող տեսակներ), երկշաքիլավոր ձուլաթերթավորներ։

Պատատուկազգիներին են պատկանում 40 ցեղ՝ 1000 տեսակի միամյա և բազմամյա թփերով և կիսաթփերով։ Հանդիպում են աշխարհի բոլոր գոտիներում (բացառությամբ ցուրտ)՝ հատկապես Ասիայի և Ամերիկայի, Արևմտյան Հնդկաստանի արևադարձային մասերում, քիչ չեն նաև Ավստրալիայում և արևադարձային Աֆրիկայում։

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատատուկազգիների մեծ մասի ցողունները պարուրաձևորեն ոլորվում են դեպի աջ (ժամացույցի սլաքի ուղղությամբ) կամ ձախ՝ դեպի ինչ-որ մի հենարանի ուղղությամբ։

Տերևները հիմնականում պարզ են, հերաթդիր (ոչ հակադիր)՝ բավականին երկար ցողունի վրա, ամբողջական են և հիմքում հաճախ սրտաձև կամ աղեղնաձև, հազվադեպ՝ մասերի բաժանված։

Ծաղիկները կանոնավոր են, միայն մեկ ցեղում դրանք երկհամաչափ են, ավելի հազվադեպ՝ միասեռ։ Պսակը ամբողջական է, խոշոր զանգակաձև կամ ձագարաձև կամ խողովակաձագաձևաձև։ Շատ տեսակների մոտ ընձյուղը պարուրաձև է, երբեմն ծալքավոր կամ թեփուկածածկ, սպիտակ կամ գունավոր, վարդագույն, կապույտ և մանուշակագույն երանգներով։ Առէջները հինգն են։

Ծաղկի բանաձևն է[1].

Պտուղը առավել հաճախ գնդաձև է, հազվադեպ՝ տուփիկ՝ մի քանի սերմով։ Որոշ տեսակների պտուղը հատապտղանման է։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատատուկազգիների շատ տեսակներ հայտնի են նաև այգեգործության մեջ։ Ռուսաստանում կա մոտ 22 տեսակ։ Որոշ տեսակներում արմատները ունեն են մսալի սննդարար կոներ, այդպիսին է բաթաթը (Ipomoea batatas Lam.), որը Ճապոնիայում, Արևելյան Աֆրիկայում և Բրազիլիայում օգտագործվում է սննդի մեջ։ Այլ հատկանիշներով աչքի են ընկնում պատատուկը (Convolvulus scamonia) և Ipomoea purga-ն, մեքսիկական բույս, որի մսոտ արմատը ունի լուծողական հատկություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Андреева И. И., Родман Л. С. Ботаника. — 3-е, перераб. и доп. — М.: Колос, 2005. — С. 452. — 528 с. — ISBN 5-9532-0114-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]