Պորտուգալացիներ, Պորտուգալիայի ժողովուրդը, Պորտուգալիայի, ներառյալ Մադեյրա և Ազորյան կղզիների հիմնական բնակչությունը (երկրի բնակչության ավելի քան 99%-ը)։ Պորտուգալացիների ընդհանուր թիվը՝ 21,2 մլն։ Խոսում են պորտուգալերեն։ Պորտուգալացիների էթնոգենեզին մասնակցել են կելտերի ազդեցությանը ենթարկված լուզիտանների ցեղերը։ Մ․թ․ա․ 2 - մ․թ․ 4 դդ․ նրանք զգալիորեն ռոմանացվել են։ Պորտուգալիայի վրա էթնիկական մեծ ազդեցություն են ունեցել սվեներն ու վեստգոթերը (V-VIII դդ․), իսկ Պորտուգալիայի հարավում՝ արաբները (VIII-XII դդ․)։ XII դարի կեսին Պորտուգալիայի տարածքում կազմավորվել է ինքնուրույն պետություն, որից հետո սկսվել է պորտուգալիայի ժողովրդի ձևավորումը։ Իսպանիայում տիրապետությունը (1581-1640), Մեծ Բրիտանիայից Պորտուգալիայի քաղաքների տնտեսական կախվածությունը (XVIII-XIX դդ․) արգելակեցին Պորտուգալիայի կապիտալիստական զարգացումն ու պորտուգալական ազգի ձևավորումը, որը ձգձգվեց մինչև XIX դարի վերջը։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ պորտուգալացիները տարաբնակվեցին Պորտուգալիայի գրաված երկրներում՝ Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում։ Հարավային Ամերիկայում բրազիլական ազգի ձևավորման ընթացքում պորտուգալացիները դարձան հիմնական բաղադրատարրը։
↑Portuguese ethnicity is more clear-cut than Spanish ethnicity, but here also, the case is complicated by the Portuguese ancestry of populations in the former colonial empire. Portugal has 11 million nationals. The 42 million figure is due to a study estimating a total of an additional 31 million descendants from Portuguese grandparents; these people would be eligible for Portuguese citizenship under Portuguese nationality law (which grants citizenship to grandchildren of Portuguese nationals). Emigração: A diáspora dos portuguesesԱրխիվացված 2014-10-28 Wayback Machine (2009)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 392)։