Հրթիռ
| Ենթակատեգորիա | թռչող ապարատ, միանգամյա օգտագործման արտադրանք, փոխադրամիջոց | |
|---|---|---|
| Մասն է | spacecraft propulsion | |
| Կիրառությունը | Շարժասարք | |
| EntitySchema for this class | Entity schema not supported yet (E333) | |

Հրթիռ, թռչող սարք, որը շարժվում է տարածության մեջ սեփական զանգվածի հրթիռային մասի (աշխատանքային մարմնի) արտանետման ընթացքում ծագող ռեակտիվ քարշուժի շնորհիվ։
Առաջին հրթիռները, որոնք նման էին ժամանակակից հրավառության հրթիռներին, երևան են եկել ավելի քան 1000 տարի առաջ Չինաստանում։ Տիեզերանավերն ու արբանյակներն ուղեծիր դուրս բերող հսկա կրող հրթիռները կառուցված են նույն սկզբունքով, ինչ հրավառության հրթիռները։ Դրանց աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. հրթիռները լցվում են վառելանյութով, որի այրումից առաջանում է գազերի հզոր հոսք։ Գազերը բարձր ճնշման տակ արագ դուրս են հորդում ծայրափողակից, և առաջացած ռեակտիվ ուժը հրթիռը հրում է հակառակ ուղղությամբ։
Ընդհանուր դեպքում հրթիռն ընդգրկում է հետևյալ հանգույցները․
- մեկ կամ մի քանի հրթիռային շարժիչ
- սկզբնական էներգիայի աղբյուր
- աշխատանքային մարմնով տարողություններ
- օգտակար բեռ:
Հրթիռի թռիչքի համար շրջապատող միջավայր չի պահանջվում, որով հրթիռը դառնում է տիեզերք թռչելու համար միակ պիտանի ապարատը: Հրթիռի հիմնական էներգետիկ և շահագործման բնութագրերը որոշվում են հրթիռային շարժիչի տիպով և վառելիքի տեսակով: Գործնականում ժամանակակից բոլոր հրթիռներն ունեն քիմիական վառելիքով աշխատող շարժիչներ։ Հրթիռի համար կարևոր է հրթիռի շարժիչի զարգացրած քարշուժը և ծայրափողակից ռեակտիվ շիթի արտահոսման արագությունը. տիեզերական թռչող ապարատների արձակման համար շարժիչի քարշուժը հասնում է 10 ՄՆ, ռեակտիվ շիթի արտահոսման արագությունը՝ 3000– 4500 մ/վրկ: Հրթիռը կիրառվում է ռազմական գործում (տես Հրթիռային զենք), գիտական հետազոտությունների և տիեզերական ապարատների արձակման համար:
Լինում է չկառավարվող (հակատանկային, զենիթային, ավիացիոն հրթիռների որոշ տեսակներ) և կառավարվող: Կառավարվող հռիթիռն ունի սարքավորումների համալիր, որի օգնությամբ այն կարող է թռիչքի ընթացքում հարկադրաբար փոխել շարժման բնութագրերը: Ըստ կարևորագույն կոնստրուկտիվ հատկանիշների հրթիռը լինում է միաստիճան և բազմաստիճան (բաղկացած է մի քանի հրթիռային աստիճաններից): Ժամանակակից միաստիճան հրթիռները սովորաբար բաղկացած է հետևյալ մասերից՝
- գլխավոր հատվածամաս, որտեղ տեղադրվում է օգտակար բեռը
- սարքերի հատվածամաս, որտեղ գտնվում են կառավարման համակարգերը և այլ սարքեր
- վառելիքի հատվածամաս
- շարժիչի հատվածամաս:
Ի տարբերություն հեղուկային շարժիչով հրթիռների, պինդ վառելիքով հրթիռներում վառելիքի և շարժիչի հատվածամասերը համատեղված են, քանի որ վառելիքի ամբողջ պաշարը տեղադրված է շարժիչի խցում:
Տիեզերական հրթիռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ հեռավորություններ հաղթահարելու ունակ առաջին հրթիռը՝ V-2, նախագծել է գերմալու համար հրթիռը պետք է զարգացնի վիթխարի՝ մոտ 40 400 կմ/ժ արագություն, որը 20 անգամ գերազանցում է ժամանակակից ավիալայների արագությունը։
Տիեզերական հրթիռակիրները սովորաբար բաղկացած են 2 և ավելի աստիճաններից, որոնցից յուրաքանչյուրն ունի շարժիչ և վառելանյութի պաշար։ Առաջին աստիճանի շարժիչը հրթիռը մեծ արագությամբ տանում է այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառվել այդ աստիճանի համար նախատեսված վառելանյութի պաշարը։ Այնուհետև այն անջատվում և վայր է ընկնում, որից հետո միանում է երկրորդ տանող աստիճանի շարժիչը, և այդպես շարունակ։
Որոշ տիեզերական հրթիռներ աշխատում են պինդ վառելանյութով։ Դրանք հիմնականում բուստերներն են՝ գլխավոր հրթիռի շուրջը տեղադրված հրթիռ-արագացուցիչները։ Սակայն սովորաբար տանող հրթիռներում օգտագործվում է հեղուկ վառելանյութ, որի այրման համար անհրաժեշտ թթվածնի պաշարները պահվում են օքսիդիչի բաքում։ Հրթիռների մեծ մասն օգտագործվում է 1 անգամ, սակայն կան նաև բազմակի օգտագործման հրթիռներ. օրինակ՝ պինդ վառելանյութով աշխատող «Սփեյս Շաթլներն» օգտագործվում են մի քանի անգամ և վայրէջք են կատարում ինքնաթիռի նման։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրթիռ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 630)։ |