HIMARS
HIMARS | |
---|---|
HIMARS ՀԿՌՀ | |
Տեսակ | ՀԿՌՀ |
Արտադրող | ![]() |
Արտադրման տարիներ | 2005-ից մինչ օրս |
Հատի գին | 18 մլն. $ |
Հիմնական օգտագործողներ | ![]() |
Մեքենայի Քաշ | 10.88 տ |
Մեքենայի Երկարություն | 7 մ |
Մեքենայի Բարձրություն | 3.2 մ |
Մեքենայի Լայնություն | 2.4 մ |
Մեքենայի շարժիչի հզորություն | 290 ձիաուժ |
Մեքենայի շարժիչի տեսակ | դիզելային |
Վառելիքի պաշար | 480 կմ |
Հրթիռների քանակ | 6 |
Հրթիռների տրամագիծ | 277 մմ |
Կրակի Հեռահարություն | 2-300 կմ |
Կրակի Տևողություն | 25 վրկ. |
Վերալիցքավորման ժամանակ | 5 րոպե |
Շեղում | 0% |
HIMARS (անգլ.՝ HIMARS, High Mobility Artillery Rocket System), ամերիկյան արտադրության բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
HIMARS հրթիռահրետանային համակարգը հայտնի Մ270 համակարգի թեթև տարբերակն է։ Այս համակարգերը գտնվում են ԱՄՆ-ի Զինված ուժերի սպառազինության մեջ։ Այն արդեն արտահանվել է Հորդանան, Սինգապուր և Արաբական Միացյալ Էմիրություններ:
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
HIMARS համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը կազմում է ընդամենը 10.9 տոննա: Այն հավաքված է 6X6 անվավոր թափքի բազայի վրա։ Մեքենայի երկարությունը կազմում է 7 մ, լայնությունը 2.4 մ, իսկ բարձրությունը 3.2 մ։ Մեքենան սնուցվում է Caterpillar 3115 ATAAC 6.6-lite դիզելային շարժիչով զարգացնելով 290 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 85 կմ/ժ արագություն։ Այս համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 480 կմ։ Այս համակարգի գլխավոր առավելություններից մեկը իր վերալիցքավորման ժամանակն է։ Այս համակարգերը իրենց հետ ունեն նաև վերամբարձ որի օգնությամբ վերալիցքավորվում են ընդամենը 5 րոպեների ընթացքում։
Մարտավարական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
HIMARS համակարգը ղեկավարվում է անձնակազմի 3 անդամների կողմից։ HIMARS համակարգի հրթիռները նույն են ինչ Մ270 համակարգինը, սակայն այն կրում է միայն մեկ փաթեթը՝ ընդհանուր 6 հրթիռներ (Մ270-ը կրում է 12 հրթիռ)։ Հրթիռների տրամաչափը ստանդարտ 227 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 307 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 120 կգ։ HIMARS համակարգի բոլոր հրթիռները արձակվում են ընդամենը 25 վայրկյանի ընթացքում։ HIMARS համակարգերի հեռահարությունը հասնում է 300 կիլոմետրի: Այս համակարգերը համարվում են գերճշգրիտ, քանի որ շեղում չունեն։ Այս համակարգերի հիմնական առավելությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։
Համեմատություն Սմերչ, Ուռագան, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինատեսակ | Սմերչ[1] | Ուռագան[2] | ԱՌ1Ա[3] | PHL-03[4] | ՎՄ-80 | HIMARS[5] | M270[6] | Աստրոս II[7] | Պինակա[8] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
||||
Արտադրող երկիր | ![]() ![]() |
![]() ![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Արտադրման տարիներ | 1987-մինչ օրս | 1975-մինչ օրս | 2009-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1999-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1983-մինչ օրս | 1983-մինչ օրս | 2000-մինչ օրս |
Զանգված | 43.7 տ | 20 տ | 42.5 տ | 43 տ | 32 տ | 10.9 տ | 24.56 տ | 10 տ | 45 տ |
Երկարություն | 12.1 մ | 9.63 մ | 13 մ | 12 մ | 9.5 մ | 7 մ | 6.97 մ | 7 մ | 12.5 մ |
Բարձրություն | 3.05 մ | 2.8 մ | 3 մ | 3 մ | 3 մ | 3.2 մ | 2.97 մ | 2.9 մ | 3 մ |
Լայնություն | 3.05 մ | 3.23 մ | 3 մ | 3 մ | 3.5 մ | 2.4 մ | 2.62 | 2.6 մ | 2.5 |
Տրամաչափ | 300 մմ | 200 մմ | 300 մմ | 300 մմ | 273 մմ | 227 մմ | 227 մմ | 127, 180, 300 մմ | 214 մմ |
Ուղղորդիչների քանակ | 12 հատ | 16 հատ | 10 հատ | 8 հատ | 12 հատ | 6 հատ | 12 հատ | 32, 16, 4 հատ | 16 |
Կրակի նվազ. հեռավորություն | 2 կմ | 8.5 կմ | 20 կմ | 20 կմ | 34 կմ | 2 կմ | 2 կմ | 7 կմ | 5 կմ |
Կրակի առավել. հեռավորություն | 90 կմ | 34 կմ | 130 կմ | 150 կմ | 80 կմ | 300 կմ | 300 կմ | 90 կմ | 40 կմ |
Վերալիցքավորում | 30 րոպե | 12-20 րոպե | 20 րոպե | 30 րոպե | 15-20 րոպե | 5-10 րոպե | 5 րոպե | 15-20 րոպե | 15 րոպե |
Վառելիքի պաշար | 850 կմ | 500 կմ | 650 կմ | 650 կմ | 550 կմ | 480 կմ | 485 կմ | 480 կմ | 800 կմ |
Արժեք | 12.5 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 7 մլն. $ | 18 մլն. $ | 20 մլն. $ | 13, 5 մլն. $ | 2 մլն. $ |
Պայմանագրեր ԱՄՆ բանակի և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի մարտին ԱՄՆ զինված ուժերի և ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի միջև ստորագրել է պայմանագիր ցածր տոկոսադրույքով կնքվեց պայմանագիր որի արդյունքում ԱՄՆ բանակը ստացավ 89, իսկ Ծովային հետևակի կորպուսը 4 HIMARS համակարգեր։ Երկրորդ պայմանագիրը կնքվել է 2004 թվականի հունվարին: Ըստ այդ պայմանագրի բանակը ստացավ 25, իսկ ծովային հետևակի կորպուսը մեկ հատ HIMARS համակարգեր։ 2005 թ. հունվարին կնքվեց երրորդ պայմանագիրը, որի համաձայն բանակը ստացավ 37, իսկ Ծովային հետևակի կորպուսը 1 համակարգեր։
Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնարավոր Օպերատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ142 HIMARS(անգլ.)
- HIMARS բարձր մոբիլիզացված հրթիռահրետանային համակարգ, ԱՄՆ(անգլ.)
- բարձր մոբիլիզացված հրթիռահրետանային համակարգ(անգլ.)