ԲՏՌ-70
ԲՏՌ-70 БТР-70 | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | զենքի ընտանիք, տրանսպորտի տարատեսակ և մարտական մեքենաների ընտանիք |
Երկիր | ԽՍՀՄ |
Քաշ, տ. | 11,5 տ |
Անձնակազմ | 3 |
Պատմություն | |
Արտադրող | ԽՍՀՄ |
Արտադրման թվականներ | 1972-1980 |
Շահագործման սկիզբ | 1972 |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 7540 |
Կորպուսի լայնություն, մմ | 2790 |
Բարձրություն, մմ | 2240 |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 14.5 մմ |
Շարժականություն | |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 2 x 120 |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 80 |
ԲՏՌ-70 (ռուս.՝ БТР-70), Խորհրդային արտադրության զրահափոխադրիչ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲՏՌ-70 զրահափոխադրիչը ԲՏՌ-60 զրահափոխադրիչի ավելի արդիականացված մոդելն է։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչի արտադրությունը սկսվել է 1972-ական թվականներին։ ԲՏՌ-70 սկսվել է շահագործվել խորհրդային բանակում 1972 թվականից։ Այժմ ԲՏՌ-70 զրահափոխադրիչը շահագործվում է բազմաթիվ երկրներում՝ ինչպես արտաքին այնպես էլ ներքին ուժային կառույցների կողմից։ Այս զրահափոխադրիչը նաև լայնորեն օգտագործվում է մի շարք ռազմական հակամարտությունների ընթացքում։
Մարտավարատեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲՏՌ-70 զրահափոխադրիչը արտադրված է ԲՏՌ-60 զրահափոխադրիչների հիման վրա մասնակի փոփոխություններով։ Վարորդական և հրամանատարական խցիկները գտնվում են զրահափոխադրիչի առջևային հատվածում (վարորդականը ձախ, իսկ հրամանատարականն աջ մասերում)։ Ուղևորատար խցիկը զրահափոխադրիչի կենտրոնական մասում, իսկ շարժիչը զրահափոխադրիչի հետևում։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչն ունի 8x8 կոնֆիգուրացիա։ Առաջին երկու զույգ անիվները պտտվող են։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչի երկարությունը կազմում է 7.54 մ, լայնությունը՝ 2.79 մ, իսկ բարձրությունը՝ 2.24 մ։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչը բավականին թեթև է. նրա քաշը կազմում է 11.5-12 տ։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչն ունի 14.5 մմ-անոց գնդացիր։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչը սնուցվում է 120 ձիաուժ հզորությամբ երկու հատ GAZ-66 բենզինային շարժիչներով՝ զարգացնելով ճանապարհային հատվածում 80 կմ/ժ, իսկ ջրային ավազաններում 9 կմ/ժ արագություն։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչի վառելիքի պաշարը կազմում է 400-600 կմ։ ԲՏՌ-70 զրահափոխադրիչը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբխազիայի Հանրապետություն
- Ադրբեջան
- Բելառուս
- Հյուսիսային Մակեդոնիա
- Մոլդովա
- Ռումինիա
- Ուկրաինա
- Բոսնիա և Հերցեգովինա
- Վրաստան
- Հայաստան
- Ուզբեկստան
- Տաջիկստան
- Թուրքմենստան
- Ղրղզստան
- Ղազախստան
- Մոնղոլիա
- Բանգլադեշ
- Վիետնամ
- Պակիստան
- Ջիբութի