ԲՏՌ-80
ԲՏՌ-80 БТР-80 | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | մարտական մեքենաների ընտանիք |
Երկիր | ![]() |
Քաշ, տ. | 13,6 տ |
Անձնակազմ | 3 |
Պատմություն | |
Արտադրող | GAZ? |
Արտադրման թվականներ | 1986-ից մինչ օրս |
Շահագործման սկիզբ | 1986 |
Արտադրվածների քանակ | 4300 |
Մարտեր | Աֆղանական պատերազմ, Արցախյան ազատամարտ, Առաջին չեչենական պատերազմ, Ռուս-վրացական պատերազմ և Fuerzas Armadas Luis Revolucionarias de Colombia - Ejército del Pueblo? |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 7700 |
Կորպուսի լայնություն, մմ | 2900 |
Բարձրություն, մմ | 2410 |
Զրահապատում | |
Զրահի տիպ | պողպատ |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 14.5 մմ |
Շարժականություն | |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 260 |
ԲՏՌ-80 (ռուս.՝ БТР-80) Խորհրդային (հետագայում ռուսական) արտադրության զրահափոխադրիչ։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲՏՌ-80 զրահափոխադրիչը ԲՏՌ-70 զրահափոխադրիչի ավելի արդիականացված մոդելն է։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչի արտադրությունը սկսվել է 1980-ական թվականներին։ ԲՏՌ-80 սկսվել է շահագործվել խորհրդային բանակում 1986 թվականից։ Այժմ ԲՏՌ-80 զրահափոխադրիչը շահագործվում է բազմաթիվ երկրներում՝ ինչպես արտաքին՝ այնպես էլ ներքին ուժային կառույցների կողմից։ Այս զրահափոխադրիչը նաև լայնորեն օգտագործվում է մի շարք ռազմական հակամարտությունների ընթացքում։
Մարտավարատեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲՏՌ-80 զրահափոխադրիչը ստեղծվել է ԲՏՌ-70 զրահափոխադրիչ և [[ԲՏՌ-60|ԲՏՌ-60 զրահափոխադրիչների հիման վրա, որոշակի փոփոխություններով։ Վարորդական և հրամանատարական խցիկները գտնվում են զրահափոխադրիչի առջևային հատվածում (վարորդականը ձախ, իսկ հրամանատարականն աջ մասերում)։ Ուղևորատար խցիկը զրահափոխադրիչի կենտրոնական մասում, իսկ շարժիչը զրահափոխադրիչի հետևում։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչն ունի 8x8 կոնֆիգուրացիա։ Առաջին երկու զույգ անիվները պտտվող են։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչի երկարությունը կազմում է 7.7 մ, լայնությունը՝ 2.9 մ, իսկ բարձրությունը՝ 2.41 մ։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչը բավականին թեթև է. նրա քաշը կազմում է ընդամենը 13.6 տ։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչն ունի 14.5 մմ-անոց գնդացիր։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչը սնուցվում է 260 ձիաուժ հզորությամբ KamAZ-7403 դիզելային շարժիչով՝ զարգացնելով ճանապարհային հատվածում 80-90 կմ/ժ, իսկ ջրային ավազաններում 10 կմ/ժ արագություն։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչի վառելիքի պաշարը կազմում է 600 կմ։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։
Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]



Աբխազիա
Ադրբեջան
Ալժիր
Անգոլա
Աֆղանստան
Բանգլադեշ
Բելառուս
Հյուսիսային Մակեդոնիա
Մոլդովա
Ռումինիա
Ուկրաինա
Թուրքիա
Ֆինլանդիա
Հունգարիա
Էստոնիա
Վրաստան
Հայաստան
Ուզբեկստան
Տաջիկստան
Թուրքմենստան
Ղրղզստան
Ղազախստան
Մոնղոլիա
Վիետնամ
Ինդոնեզիա
Հյուսիսային Կորեա
Հարավային Կորեա
Պակիստան
Իրաք
Սիրիա
Եմեն
Սուդան
Չադ
Նիգերիա
Բուրունդի
Ջիբութի