ԲՏՌ-60
ԲՏՌ-60 БТР-60 | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | combat vehicle family? |
Երկիր | ![]() |
Քաշ, տ. | 10,2-10,3 |
Անձնակազմ | 2 |
Դեսանտ | 8 |
Պատմություն | |
Նախագծող | design studio? և GAZ? |
Արտադրող | ![]() |
Արտադրման թվականներ | 1966-1976 |
Շահագործման սկիզբ | դեկտեմբերի 13, 1959 |
Արտադրվածների քանակ | 25 000 |
Օգտագործող | ![]() ![]() |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 7220 |
Կորպուսի լայնություն, մմ | 2830 |
Բարձրություն, մմ | 2420 |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | Չունի |
Շարժականություն | |
Շարժիչի տեսակ | Q4130594? |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 2 x 90 |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 80 |
ԲՏՌ-60 (ռուս.՝ БТР-60)՝ Խորհրդային արտադրության զրահափոխադրիչ։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲՏՌ-60 զրահափոխադրիչի արտադրությունը սկսվել է 1966 թվականին։ ԲՏՌ-60-ը ի տարբերություն ԲՏՌ-80-ի և ԲՏՌ-70-ի չի ստեղծվել ուրիշ զրահափոխադրիչի հիման վրա։ ԲՏՌ-60 սկսվել է շահագործվել խորհրդային բանակում 1966 թվականից։ Այժմ ԲՏՌ-60 զրահափոխադրիչը շահագործվում է բազմաթիվ երկրներում՝ ինչպես արտաքին այնպես էլ ներքին ուժային կառույցների կողմից։ Այս զրահափոխադրիչը նաև լայնորեն օգտագործվում է մի շարք ռազմական հակամարտությունների ընթացքում։
Մարտավարատեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲՏՌ-60 զրահափոխադրիչն ունի 8x8 կոնֆիգուրացիա։ Առաջին երկու զույգ անիվները պտտվող են։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչի երկարությունը կազմում է 7.22 մ, լայնությունը՝ 2.83 մ, իսկ բարձրությունը՝ 2.42 մ։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչը բավականին թեթև է. նրա քաշը կազմում է 10.2-10.3 տ։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչն ունի 14.5 մմ-անոց գնդացիր։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչը սնուցվում է երկու 90 ձիաուժ հզորությամբ GAZ-49B դիզելային շարժիչով՝ զարգացնելով ճանապարհային հատվածում 80 կմ/ժ, իսկ ջրային ավազաններում 9-10 կմ/ժ արագություն։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ ԲՏՌ-60 զրահափոխադրիչը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։
Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմ ԲՏՌ-60 զրահափոխադրիչը շահագործվում է բազմաթիվ երկրներում։ Հայաստանում շահագործվում են շուրջ 100 հատ ԲՏՌ-60 զրահափոխադրիչներ։
Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժամանակակից
Ադրբեջան — 10 ԲՏՌ-60 բանակի կազմում և 19 ԲՏՌ-60/ԲՏՌ-70/ԲՏՌ-80 սահմանապահ զորքերում և ոստիկանությունում, 2016 թվականի դրությամբ[1]
Ալժիր — 250 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[2]
Անգոլա — անհայտ քանակության ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[3]
Հայաստան — 8 բանակում, 24 ԲՏՌ-60/ԲՏՌ-70/ԲՏՌ-152/ ՆԳՆ-ում և 5-ը սահմանապահ զորքերում, 2016 թվականի դրությամբ[4]
Բուլղարիա — 2 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[5]
Բոտսվանա — 50 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[6]
Վիետնամ — 1100 ԲՏՌ-152/ԲՏՌ-50/ԲՏՌ-60/ԲՏՌ-40, 2016 թվականի դրությամբ[7]
Գվինեա — 8 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[8]
Գվինեա Բիսաու — 35 ԲՏՌ-40/ԲՏՌ-152/ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[9]
Ջիբութի — 12 ԲՏՌ-60, որոնց մարտունակությունը կասկածելի է, 2016 թվականի դրությամբ[10]
Եգիպտոս — 250 ԲՏՌ-60С, 2016 թվականի դրությամբ[11]
Զամբիա — 13 ԲՏՌ-60, 2018 թվականի դրությամբ[12]
Իրան — ավելի քան 300 ԲՏՌ-50/ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[13], 150 ԲՏՌ-60[14]
Եմեն — անհայտ քանակության ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[15]
Կամբոջա — 200 ԲՏՌ-152/ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[16]
Հյուսիսային Կորեա — 2500 ԲՏՌ-40/ԲՏՌ-60/M-1992/1/BTR-152/M-2010 (6×6)/M-2010 (8×8), 2016 թվականի դրությամբ[17]
Կոնգոյի Հանրապետություն — 30 ԲՏՌ-60, 2018 թվականի դրությամբ[18]
Կուբա — ավելի քան 500 ԲՏՌ-50/ԲՏՌ-60/ԲՏՌ-152, 2016 թվականի դրությամբ[19]
Լաոս — 30 ԲՏՌ-40/ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[20]
Լիբիա — անհայտ քանակության ԲՏՌ-60ՊԲ, 2016 թվականի դրությամբ[21]
Մալի — 10 ԲՏՌ-60ՊԲ, 2016 թվականի դրությամբ[22]
Մեքսիկա — 3 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[23]
Մոզամբիկ — 160 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[24]
Մոնղոլիա — 150 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[25]
Նամիբիա — 10 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[26]
Նիկարագուա — ավելի քան 60 ԲՏՌ-60 (դրանցից ավելի քան 50-ը՝ պահեստում), 2016 թվականի դրությամբ[27]
Ռուսաստան — 800 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ (ևս 4000 ԲՏՌ-60/ԲՏՌ-70 պահեստում)[28]
Սիրիա — անհայտ քանակության ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[29]
Տաջիկստան — 23 ԲՏՌ-60/ԲՏՌ-70/ԲՏՌ-80, 2016 թվականի դրությամբ[30]
Թուրքմենստան — 120 ԲՏՌ-60 բոլոր ձևափոխումներից, 2016 թվականի դրությամբ[31]
Թուրքիա — 535 ԲՏՌ-60/ԲՏՌ-80 2016 թվականի դրությամբ[32]
Ուգանդա — 15 ԲՏՌ-60, 2016 թվականի դրությամբ[33]
- Ժամանակակից
- Նախկին
Աֆղանստան — 2007 թվականի դրությամբ[39]
Բելառուս — 188 ԲՏՌ-60, 2007 թվականի դրությամբ[40],
Հունգարիա — հանվել են սպառազինությունից[41][42]
- Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն — անցել են Գերմանիային[41]
Գերմանիա — հանվել են սպառազինությունից[43]
Գրենադա — հանվել են սպառազինությունից[44][45]
Վրաստան — 1 ԲՏՌ-60, 2007 թվականի դրությամբ[46]
Իսրայել — հանվել են սպառազինությունից[47][48]
Հնդկաստան — հանվել են սպառազինությունից, հնարավոր է՝ որոշ քանակություն գտնվում է պահեստում[47][49]
Իրաք — առնվազն մի քանի հարյուր ԲՏՌ-60, ժամանակակից կարգավիճակը հայտնի չէ[44]
Լիտվա — 22 ԲՏՌ-60, 2007 թվականի դրությամբ[50]
- ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր — առնվազն 136 ԲՏՌ-60ՊԲ խաղաղարար զորամասի կազմում Սիերա Լեոնեում, այդ թվում[47].
Պերու — 12 ԲՏՌ-60, 2007 թվականի դրությամբ[51]
Լեհաստան — հանվել են սպառազինությունից[52]
Սոմալի — հնարավոր է՝ դեռ ունի որոշակի քանակություն, բակց փաստացիորեն ոչ մարտունակ կարգավիճակում[44][53]
Սուդան — հանվել են սպառազինությունից[47][54]
ԽՍՀՄ — անցել են նրա անկումից հետո ձևավորված հանրապետություններին
Ֆինլանդիա — 110 ԲՏՌ-60, 2007 թվականի դրությամբ[55]
Էստոնիա — 1 ԲՏՌ-60, 2007 թվականի դրությամբ[56]
Հարավսլավիա — ԲՏՌ-60 և TAB-71, անցել են նրա անկումից հետո ձևավորված պետություններին[41]
Մերձդնեստր[57] — ավելի քան 40
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Military Balance 2016. — С. 180,181.
- ↑ Military Balance 2016. — С. 320.
- ↑ Military Balance 2016. — С. 429.
- ↑ Military Balance 2016. — С. 179.
- ↑ Military Balance 2016. — С. 82.
- ↑ Military Balance 2016. — С. 431.
- ↑ Military Balance 2007. — С. 297.
- ↑ Military Balance 2016. — С. 449.
- ↑ Military Balance 2016. — С. 450.
- ↑ Military Balance 2016. — С. 442.
- ↑ Military Balance 2016. — С. 324.
- ↑ Military Balance 2018. — С. 495.
- ↑ Military Balance 2016. — С. 328.
- ↑ «Military army ground forces equipment Iran Army» (անգլերեն)։ Army Recognition։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 3 ноября 2008
- ↑ Military Balance 2016. — С. 360.
- ↑ Military Balance 2016. — С. 239.
- ↑ Military Balance 2016. — С. 265.
- ↑ Military Balance 2018. — С. 455.
- ↑ Military Balance 2016. — С. 393.
- ↑ Military Balance 2016. — С. 271.
- ↑ Military Balance 2016. — С. 342.
- ↑ Military Balance 2016. — С. 455.
- ↑ Military Balance 2016. — С. 405.
- ↑ Military Balance 2016. — С. 458.
- ↑ Military Balance 2016. — С. 275.
- ↑ Military Balance 2007. — С. 459.
- ↑ Military Balance 2016. — С. 406.
- ↑ Military Balance 2016. — С. 190.
- ↑ Military Balance 2016. — С. 354.
- ↑ Military Balance 2016. — С. 202.
- ↑ Military Balance 2016. — С. 203.
- ↑ Military Balance 2016. — С. 150.
- ↑ Military Balance 2016. — С. 475.
- ↑ Military Balance 2016. — С. 208.
- ↑ The Military Balance 2016 - стр. 205,206
- ↑ Military Balance 2016. — С. 437.
- ↑ Military Balance 2016. — С. 444.
- ↑ Military Balance 2016. — С. 445.
- ↑ Military Balance 2007. — С. 312.
- ↑ Military Balance 2007. — С. 159.
- ↑ 41,0 41,1 41,2 М. Барятинский Отечественные колёсные бронетранспортёры БТР-60, БТР-70, БТР-80. — М.: Моделист-конструктор, 2007. — С. 35. — 64 с. — (Бронеколлекция, спецвыпуск № 11). — 1500 экз.
- ↑ Military Balance 2007. — С. 122.
- ↑ Military Balance 2007. — С. 116.
- ↑ 44,0 44,1 44,2 С. Шумилин Советские бронетранспортёры БТР-60/70/80/90. — Киров: Кировское общество любителей военной техники и моделизма, 2000. — Т. 2. — С. 55. — 57 с. — (Военные машины № 15).
- ↑ Military Balance 2007.
- ↑ Military Balance 2007. — С. 166.
- ↑ 47,0 47,1 47,2 47,3 С. Шумилин Советские бронетранспортёры ԲՏՌ-60/70/80/90. — Киров: Кировское общество любителей военной техники и моделизма, 2000. — Т. 2. — С. 43. — 57 с. — (Военные машины № 15).
- ↑ Military Balance 2007. — С. 224.
- ↑ Military Balance 2007. — С. 315.
- ↑ Military Balance 2007. — С. 128.
- ↑ Military Balance 2007. — С. 84.
- ↑ Military Balance 2007. — С. 134.
- ↑ Military Balance 2007. — С. 291.
- ↑ Military Balance 2007. — С. 293.
- ↑ Military Balance 2007. — С. 164.
- ↑ Military Balance 2007. — С. 110.
- ↑ В вооруженных силах начались плановые проверки боевой готовности подразделений // "Новости Приднестровья" от 28 ноября 2018