Չադ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չադ (այլ կիրառումներ)
جمهورية تشاد Jumhūriyyat Tshād' République du Tchad Չադի Հանրապետություն |
|||
---|---|---|---|
|
|||
Նշանաբան՝ "Unité, Travail, Progrès" (Ֆրանսերեն) "Միավորվածություն, Աշխատանք, Զարգացում" |
|||
Ազգային օրհներգ՝ "La Tchadienne" |
|||
Մայրաքաղաք | Նջամենա | ||
Ամենամեծ քաղաք | մայրաքաղաք | ||
Պետական լեզուներ | Ֆրանսերեն, Արաբերեն | ||
Կառավարում | Հանրապետություն | ||
- | Նախագահ | Իդրիս Դեբի Իտնո | |
- | Վարչապետ | Էմմանուել Նադինգար | |
Անխակություն | Ֆրանսիաից | ||
- | Հռչակված | Օգոստոսի 11 1960 | |
- | Ջրային (%) | 1.9 | |
Բնակչություն | |||
- | 2005 նախահաշիվը | 10,146,000 (75-րդ) | |
- | 1993 մարդահամարը | 6,279,921 | |
ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | ||
- | Ընդհանուր | $15.260 միլիոն (128-րդ) | |
- | Մեկ շնչի հաշվով | $1,519 (163-րդ) | |
ՄԶՀ (2004) | ![]() |
||
Արժույթ | Կենտրոնական Աֆրիկայի ֆրանկ (XAF) | ||
Ժամային գոտի | WAT (ՀԿԺ+1) | ||
- | Ամռանը (DST) | չօգտագործվում (ՀԿԺ+1) | |
Ազգային դոմեն | .td | ||
Հեռախոսային կոդ | +235 |
Չադը (արաբերեն՝ تشاد, ֆրանսերեն՝ Tchad) պաշտոնական անվանումը՝ Չադի Հանրապետություն, ցամաքով շրջապատված, կենտրոնական Աֆրիկայում գտնվող երկիր է։ Այն սահմանակցում է Լիբիային՝ հյուսիսից, Սուդանին՝ արևելքից, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությանը՝ հարավից, Կամերունին և Նիգերիային՝ հարավ-արևմուտքից, և Նիգերին՝ արևմուտքից։
Մայրաքաղաքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նջամենա(ֆր. Ndjamena, արաբ.إنجامينا;) Մինչև 1973 թ. կոչվել է Ֆորտ-Լամի։ Ընկած է Շարի գետի աջ ափին։ Հիմնադրվել է 1900 թ. ին։
Ֆիզակաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չադի տարածքը հիմնականում հարթավայրային է: Հյուսիսային հատվածում է գտնվում Սահարա անապատը: Հյուսիսում երկրի ամենաբարձր կետը Տիբեստի բարձրավանդակում է և կազմում է 3415 մետր: Հյուսիս-արևելքում Էրդի և Էնեդի սարահարթերն են (բարձրությունը 1450 մետր), հարավ-արևելքում՝ Վադայի լեռնազանգվածը (բարձրությունը 1666 մետր):
Երկրի հյուսիսում կլիման արևադարձային անապատային է, հարավային մասում՝ հասարակածային-մուսոնային:
Երկրի հյուսիսում չկան մշտական գետեր: Հարավային մասում գետային ցանցի խտությունը հաստատուն է: Գլխավոր գետը Շարին է, որը նավարկելի է և թափվում է Չադ լիճը: Գետի ջրերը բարձրանում են սեզոնային անձրևներից` ողողելով հսկայական տարածքներ, առաջացնում են ճահիճներ, չոր սեզոնին դառնում են ծանծաղուտներ:
Հյուսիսային լանդշաֆտում, սահարյան մասում - կան քարոտ անապատներ՝ գրեթե զուրկ բուսականությունից որոնք հերթակայում են ավազոտ անապատներին: Սրանք ունեն հազվադեպ հանդիպող բուսականություն՝ [[կարմրան|կարմրան, ակացիա, ուղտափուշ]]: Օազիսում կա փյունիկյան արմավենի, աճեցնում են խաղող և ցորեն: Հարավում, Սահելի գոտում, անապատային և կիսանապատային սավաններում կան նոսր խոտածածկույթներ և փշատերև թփերի մացառուտներ (հիմնականում ակացիա), հանդիպում են աարմավենիներ ու բաոբաբներ: Հարավային ծայրամասում՝ տիպիկ սավաննաների գոտի է՝ բարձր խոտածածկով և անտառներով: Գետի ողողվող մարգագետիններում և լճերի ափերին խոտածածկ ճահիճներ են:
Անապատի բուսականությունը աղքատ է: Սավանաներում կան շատ խոշոր եղջերավոր կենդանիներներ՝ փղեր, ռնգեղջյուրներ, գոմեշներ, ընձուղտներ, այծքաղներ: Գիշատիչներից հանդիպում են առյուծներ, ընձառյուծներ, շնագայլեր, բորենիներ: Որոշ կենդանիներ հանդիպում են նաև անապատային զոնայի ծայրամասերում: Շարի գետի վերին հոսանքում կան կապիկներ (պավիաններ և կոլոբուսներ), բազմաթիվ օձեր, մողեսներ, միջատներ:
Պատմություն և բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չադի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ IX–XIX դարերում գոյություն են ունեցել մի քանի պետություններ։ XIX դարի վերջից մինչև 1960 թվական Չադը եղել է Ֆրանսիայի գաղութը, իսկ 1960 թվականի օգոստոսին հռչակել է իր անկախությունը։ Չադում բնակվում են 140 տարբեր ժողովուրդներ և ազգություններ։ Բնակչության 50 %-ը բագիրմի, մբում, մաբա, միմի, տաբու ժողովուրդներն են։ Կան արաբներ, եվրոպական երկրներից ներգաղթածներ։ Բնիկները վարում են քոչվոր և կիսաքոչվոր կյանք։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անապատային տարածքները երկրագործության համար պիտանի չեն։ Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են երկրի տարածքի միայն 13 %-ը (հիմնականում՝ հարավում)։ Մշակում են բամբակենի, կորեկ, ցորեն, բրինձ, գետնանուշ, օազիսներում՝ փյունիկյան արմավենի։ Զբաղվում են քոչվորական և կիսաքոչվորական անասնապահությամբ։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարուստ է Չադի ժողովրդական արվեստը։ Երկրում հայտնաբերվել են VIII–X դարերի Սաո մշակույթի հուշարձաններ՝ բնակավայրերի մնացորդներ, կենցաղային խեցեղեն, մարդկանց և կենդանիների թրծակավե ու բրոնզե արձանիկներ։ Զարգացած են ջուլհակությունը, ասեղնագործությունը, կաշեգործությունը, մետաղի մշակումը (զենքեր, պղնձե և բրոնզե զարդեր), բրուտագործությունը։ Ուշագրավ է Չադի երաժշտական մշակույթը, որը բնակչության էթնիկ խայտաբղետության հետևանքով խիստ բազմազան է։ Ազգային երաժշտական գործիքների մեջ մեծ թիվ են կազմում փայտից, կավից պատրաստված թմբուկները, զանգակները։
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չադ կատեգորիայում։ |
|