Նջամենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նջամենա
N’Djamena /نجامينا
Զինանշան
N'Djamena coa.svg

Chad,N'djamena2.JPG
Կոորդինատներ: 12°6′59″ հս․ լ. 15°4′20″ ավ. ե. / 12.11639° հս․. լ. 15.07222° ավ. ե. / 12.11639; 15.07222
Երկիր Չադ Չադ
Ենթարկում Մայրաքաղաք
Հիմնադրված է 1900 թ.
Այլ անվանումներ Ֆորտ Լամի
Մակերես 1 000 կմ²
ԲԾՄ 298±0 մետր
Բնակչություն 993 492 մարդ (2009)
Խտություն 993,49 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 235
##Նջամենա (Չադ)
Red pog.png

Նջամենա (ֆր.՝ N’Djaména, արաբ․՝ إنجامينا‎‎), մինչ 1973 թվականը՝ Ֆորտ Լամի (ֆր.՝ Fort-Lamy), Չադի մայրաքաղաք, Շարի Բագիրմի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Նջամենա քաղաքը նաև համարվում է Չադի 22 մարզերից մեկը և վարչականորեն, որպես մարզ, բաժանվում է 10 քաղաքային մարզերի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1900 թվականին ֆրանսիացի գաղութարարների կողմից և նրանց կողմից օգտագործվել է որպես ռազմական հենակետ Ֆորտ Լամի անվան տակ (դրանից առաջ մարտում զոհված ֆրանսիացի հրամանատար Ֆրանսուա Լամի պատվին)։ 1904 թվականից այն մտնում էր ֆրանսիական Ուբանգի Շարի գաղութի կազմի մեջ։ 1910 թվականին քաղաքը պատկանում էր Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկային: 1958-1960 թվականները Ֆորմ Լամին եղել է ինքնավար Չադի Հանրապետության մայրաքաղաք, իսկ 1960 թվականից հետո դարձել է անկախ Չադի Հանրապետության մայրաքաղաքը[1][2]: Քաղաքի ժամանակակից անվանումը օգտագործվում է 1973 թվականից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 993 492 մարդ։

Հիմնական էթնախմբերն են՝ դազա (16,97 %), արաբներ (11,08 %), հաջարայ (9,15 %), նգամբայե (6,41 %), բիլալա (5,83 %), կանեմբու (5,80 %), մաբա (4,84 %), կանուրի (4,39 %), գոր (3,32 %) և այլն։ Պաշտոնական լեզուներն են համարվում ֆրանսերենը և արաբերենը:

Քաղաքի բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի.

1937 1947 1958 1960 1970 1993 2000 2009
9976 18 375 53 000[3] 60 000[3] 130 000[3] 529 555[3][4] 728 000[3] 993 492

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթ Նջամենա քաղաքում

Քաղաքը գտնվում է երկրի հարավ-արևմտյան հատվածում, Շարի գետի աջ ափին, նրա մեջ Լոգոնե գետի թափվելու վայրում, ծովի մակարդակից 299 մ բարձրության վրա[5]: Քաղաքի տարածքն ընկած է բավականին ճահճոտ տեղանքում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նջամենան գտնվում է Սահելի գրեթե կենտրոնում։ Կլիման շատ շոգ է, մերձհասարակածային, կրում է վառ արտահայտված մուսոնային բնույթ։ Ամենաշոգ ամիսը ապրիլն է, խոնավ սեզոնից առաջ, ամենացուրտ ամիսը՝ դեկտեմբերը։ Ամբողջ տարվա ընթացքում շոգ է, ապրիլին ջերմաստիճանը կարող է հասնել +46 °C-ի։ Բացարձակ նվազագույնը կազմել է +8 °C (դեկտեմբեր և հունվար)։ Խոնավ սեզոնը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր, այլ ամիսներին անձրևը երբեմն է տեղում։

Նջամենա (1961–1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 32.4
(90.3)
35.2
(95.4)
38.7
(101.7)
41.0
(105.8)
39.9
(103.8)
37.2
(99)
33.5
(92.3)
31.6
(88.9)
33.7
(92.7)
36.9
(98.4)
35.8
(96.4)
33.5
(92.3)
35.8
(96.4)
Միջին օրական °C (°F) 23.4
(74.1)
25.9
(78.6)
29.9
(85.8)
32.9
(91.2)
32.9
(91.2)
30.9
(87.6)
28.3
(82.9)
27.0
(80.6)
28.2
(82.8)
29.4
(84.9)
26.8
(80.2)
24.2
(75.6)
28.32
(82.96)
Միջին ցածր °C (°F) 14.3
(57.7)
16.6
(61.9)
21.0
(69.8)
24.8
(76.6)
25.8
(78.4)
24.7
(76.5)
23.1
(73.6)
22.4
(72.3)
22.7
(72.9)
21.8
(71.2)
17.8
(64)
14.8
(58.6)
20.8
(69.5)
Տեղումներ մմ (դյույմ) 0.0
(0)
0.0
(0)
0.3
(0.012)
10.3
(0.406)
25.8
(1.016)
51.0
(2.008)
143.8
(5.661)
174.4
(6.866)
84.3
(3.319)
20.3
(0.799)
0.1
(0.004)
0.0
(0)
510.3
(20.091)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 0 0 1 3 6 9 13 15 9 3 1 0 60
 % խոնավություն 29 23 21 28 39 52 68 76 72 49 33 31 43
Միջին ամսական արևային ժամ 297.6 277.2 282.1 273.0 285.2 258.0 213.9 201.5 228.0 285.2 300.0 303.8 3 205,5
Միջին օրական արևային ժամ 9.6 9.9 9.1 9.1 9.2 8.6 6.9 6.5 7.6 9.2 10.0 9.8 8.8
Աղբյուր #1: World Meteorological Organization (precipitation)[6]
Աղբյուր #2: NOAA (sun, humidity, temperatures)[7]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BBC: UN condemns rebel attack in Chad
  2. «Rebels clash with Chadian forces inside capital»։ փետրվարի 2, 2008 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Zeleza, Tiyambe (2003). Encyclopedia of twentieth-century African history. Taylor & Francis. էջ 379. ISBN 978-0-415-23479-5. https://books.google.am/books?id=kjUHZrPBPPYC&pg=PA379#v=onepage&q=&f=false. 
  4. Europa Publications (2004). Africa South of the Sahara. Routledge. էջ 230. ISBN 978-1-85743-183-4. https://books.google.am/books?id=jj4J-AXGDaQC&pg=PA230#v=onepage&q=&f=false. 
  5. «N'Djamena, Chad Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2013-12-28 
  6. «World Weather Information Service–Ndjamena»։ World Meteorological Organization։ Վերցված է հոկտեմբերի 19, 2015 
  7. «ND'Jamena Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է հոկտեմբերի 19, 2015 
  8. «Toulouse-N’Djamena: une solidarité durable»։ Adequations (French)։ 2008։ Վերցված է նոյեմբերի 30, 2009 
  9. «Российско-чадские отношения»։ Russian Ministry of Foreign Affairs։ փետրվարի 16, 2009։ Վերցված է 2009-07-23