Ադիս Աբեբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ադիս Աբեբա
አዲስ አበባ
ԵրկիրԵթովպիա Եթովպիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՔաղաքապետԿումա Դեմեկսա
Հիմնադրված է1886 թ.
Այլ անվանումներՖինֆին
Տվյալ կարգավիճակում1887 թվականից
Մակերես526,99 կմ²
ԲԾՄ2400 մ
Խոսվող լեզուներԱմհարերեն
Բնակչություն 3 041 002 մարդ (2012)
Խտություն5770,5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ11
Պաշտոնական կայքaddisababacity.gov.et
##Ադիս Աբեբա (Եթովպիա)
Red pog.png

Ադիս Աբեբա[1] (ամհարերեն՝ አዲስ አበባ — նոր ծաղիկ), Եթովպիայի մայրաքաղաքը և Աֆրիկյան միասնության կազմակերպության (ԱՄԿ) նստավայրը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, Եթովպական բարձրավանդակում՝ ավելի քան 2400 մետր բարձրության վրա։ 2012 թվականին բնակչությունը եղել է 3 041 002 մարդ[2]: Դեպի ծով ելք չունեցող խոշորագույն քաղաքներից մեկն է:

Հիմնադրել է Մենելիք II կայսեր կողմից 1887 թվականին՝ իր կնոջ՝ Տիատու Բետուլի խնդրանքով: Այդ տեղանքն է ընտրել նկատի ունենալով բարձր դիրքը, բուրավետ, առատ բուսականությունն ու առողջարար կլիման, որը շատ անհրաժեշտ էր հիվանդ կայսրուհու բուժման համար, այն անվանել է Addis Abeba «նոր ծաղիկ» (ամհարերեն՝ Addis «նոր», Abeba «ծաղիկ»)[3]։

Ադիս Աբեբային մայրցամաքում իր պատմական, քաղաքական և դիվանագիտական նշանակության շնորհիվ հաճախ անվանում են «Աֆրիկայի մայրաքաղաք» կամ «Աֆրիկայի Փարիզ»: Քաղաքը բնակեցված է Եթովպիայի տարբեր շրջանների բնակիչների կողնից. ամհարներ, օրոմոներ, տիտրայիներ, սոմալիներ և շատ այլ: Հարուստ է և քաղաքի կրոնական կազմը, այստեղ ապրում են միաֆիզիտներ, մուսուլմաններ, հրեաներ, ուղղափառ քրիստոնյաներ, բողոքականներ և ավանդական աֆրիկյան համոզմունքներ հետևորդներ:

Ադիս Աբեբան աշխարհի լեռնաբերձ մայրաքաղաքներից մեկն է: Քաղաքի ամենացածր կետը, որը 2326 մետր է, գտնվում է քաղաքի հարավում, այնտեղ, որտեղ տեղակայված է Բոլե օդանավակայանը: Ամենաբարձր կետը՝ Էնտոտո լեռը, որն ունի 3000 մետր բարձրություն, գտնվում է քաղաքի հյուսիսում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադիս Աբեբան հիմնադրվել է Եթովպիայի կայսր Մենելիք II-ի կողմից: Սկզբում քաղաքն ուներ Ֆինֆին անունը, որը օրոմո լեզվից թարգմանաբար նշանակում է «տաք աղբյուներ»: Մենելիք II-ը, ով այդ ժամանակ Շևա պետության կայսրն էր, համարվում էր, որ մերձակա Էնտոտո լեռը թագավորության հարավում տեղի ունեցող ռազմական գործողությունների համար հարմար բազա է: 1879 թվականին նա այցելեց հայտնի միջնադարյան քաղաքի և այդ շրջանի եկեղեցու ավերակներին: Նրա հետաքրքրությունը շրջանի մասին աճել է այն ժամանակ, երբ կայսրուհի Թահիթը սկսեց Էնտոտո լեռան վրա եկեղեցու կառուցման աշխատանքները: Սակայն բնական պայմանները թույլ չէին տվել կառուցել քաղաք լեռների հարևանությամբ: 1886 թվականին լեռներից դեպի հարավ, սկսվեց շինարարությունը:

Սկզբում Թահիթը Ֆիլոհայի հանքային աղբյուրներ մոտակայքւմ իր համար տունկառուցեց, որտեղ նա և թագավորական դատարանի անդամները սիրում էին հանքային ջրով լոգանք ընդունել: Մյուս նշանավոր մարդիկ բնակություն հաստատեցին Թահիթի տան կողքին: Երբ բնակեցումը ընդլայնվեց, Մենելիք II-ը Թահիթի համար տուն կառուցեց պալատում, որտեղ այսօր տեղակայված է Եթովպիայի կառավարությունը: Ժամանակակից անվանումը՝ Ադիս Աբեբան, ամհարերեն լեզվով նշանակում է «նոր ծաղիկ»: Եթովպիա պետության մայրաքաղաքի տիտղոս ստացել է այն ժամանակ, երբ Մենելիք II-ը դարձավ Եթովիպայի կայսր: Քաղաքի փողոցների երկայնքով ցայսօր կարելի է գտնել էվկալիպտ ծառեր, որոնք տնկված են Մենելիք II կայսեր կողմից:

1936 թվականի մայիսի 5-ին՝ Երկրորդ իտալա-եթովպական պատերազմի ժամանակ, իտալական զորքերը գրավում են քաղաքը: 1936-1941 թվականների միջակայքում Ադիս Աբեբան դարձել էր Իտալական Արևելյան Աֆրիկայի մայրաքաղաք: Այս ընթացքում, մոտ մեկ միլիոն եթովպացիներ սպանվել են մանանեխի գազով: Բրիտանական զորքերի և իտալական բանակի դեմ պայքարող եթովպացի ապստամբների հաղթանակից հետո Եթովպիայի կայսր Հեյլե Սելլասսիեն վերադարձրեց քաղաքը և անմիջապես սկսեց քաղաքի վերականգնման աշխատանքները:

1958 թվականից Ադիս Աբեբայում տեղակայված է Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական հանձնաժողը Աֆրիկայում[4]: 1963 թվայանին Հեյլե Սելասսիեի աջակցության շնորհիվ ստեղծվեց Աֆրիկյան միությունը (ОАЕ), որի շտաբ-գրասենյակը տեղակայված է Ադիս Աբեբայում[4]: 2002 թվականին ОАЕ-ը լուծարվել է, որի փոխարեն ստեղծվել է Աֆրիկյան միությունը, որի շտաբը ևս Ադիս Աբեբայում էր: 1965 թվականին քաղաքում տեղի ունեցավ Արևելյան ուղղափառ եկեղեցիների խորհուրդը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 46։ ISBN 99941-56-03-9 
  2. Официальная оценка Центрального статистического агентства Эфиопии на 1 июля 2012
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 10 
  4. 4,0 4,1 Ադիս Աբեբա — հոդված Սովետական մեծ հանրագիտարանից.