Կաունաս (լիտ.՝ Kaunas, նախկինում՝ Կովնո), քաղաք Լիտվայում։ Նավահանգիստ Նեման գետի ափին։ Արդյունաբերական կենտրոն է, երկաթուղային և ավտոխճուղային հանգույց։
Քաղաքի անվանման հիմ ռուսականԿովնո ձևի կապակցությամբ ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է ковать ― «դարբնել, կռել» բառը, այսինքն՝ «դարբնության վայր»։ Ըստ լիտվանների ավանդազրույցների՝ անվանումն առաջացել է լիտվական դիացաբանության սիրո աստվածուհի Միլդայի որդու՝ Կաունաս քաղաքի հիմնադրի անունից[1]։
Առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում։ Հին քաղաքում պահպանված ճարտարապետական հուշարձաններից են՝ դղյակը (13-17-րդ դարեր), Վիտաուտո եկեղեցին (հիմնադրվել է 1400 թվականին), կաթողիկե տաճարը (15 դար, ավարտվել է 17-րդ դարում), Մասալսկիների պալատը (17-րդ դարի սկիզբ), ռատուշան (1542, վերակառուցվել է 18-րդ դար)։ 19-րդ դարում հին քաղաքից ծնունդ է առել Կաունասիի նոր շրշանը (համաձայն 1847 թվականին և 1871 թվականին մշակված գլխավոր հատակագծերի)։ 1920-1940-ական թվականներին քաղաքը բուռն զարգացել է։ Սովետական ժամանակաշրջանում Կաունասում գլխավոր հատակագծերով (1952, ճարտարապետ Բուչաս, 1970, ճարտարապետ՝ Տանուլիս) կառուցվել են բնակելի զանգվածներ, հասարակական շենքեր։ Կաունասում են՝ Լենինի (բրոնզ, 1970, քանդակագործ Պետրոսիս), Ձերժինսկու (բրոնզ, բետոն, 1947, քանդակագործ՝ Մերկուրով) և Ներիսի (բրոնզ, գրանիտ, 1955, քանդակագործ՝ Բուչաս (հուշարձանները, Չուռլյոնիսի պատկերասրահը (1969, ճարտարապետ՝ Վիտաս)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 350)։