Բրազավիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բրազավիլ
Brazzaville
Moungali.jpg
Կոորդինատներ: 4°16′00″ հվ. լ. 15°17′00″ ավ. ե. / 4.26667° հս․. լ. 15.28333° ավ. ե. / 4.26667; 15.28333
Երկիր Կոնգոյի Հանրապետություն Կոնգոյի Հանրապետություն
Ենթարկում Մայրաքաղաք
Հիմնադրված է 1880 թ.
Առաջին հիշատակում 1880
Մակերես 100 կմ²
ԲԾՄ 320±1 մետր
Խոսվող լեզուներ ֆրանսերեն
Բնակչություն 1 408 150 մարդ (2010)
Խտություն 14 081,50 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 242
Պաշտոնական կայք mairiedebrazzaville.com
##Բրազավիլ (Կոնգոյի Հանրապետություն)
Red pog.png

Բրազավիլ ( ֆր.՝ Brazzaville), Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքը և ամենախիտ բնակեցված քաղաքը։ Գտնվում է Կոնգո գետի աջ ափին, Կինշասայի դիմաց։ Բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմել է 1 408 150 մարդ[1]: Բրազավիլում բնակվում է Կոնգոյի Հանրապետության 1/3-րդը և աշխատում է ոչ գյուղատնտեսական արդյունաբերությամբ զբաղվող մոտ 40%-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազավիլը հիմնադրվել է 1880 թվականի սեպտեմբերի 10-ին որպես ֆրանսիական ռազմական դիրք Կոնգո գետի վրա Պյեր Սավորնյան դե Բրազայի հրամանով, ով ֆրանսիական արշավախմբերի հրամանատար էր[2]: Այդ ժամանակ անց էր կացվում այժմյան Կոնգոյի Հանրապետության տարածքի ակտիվ յուրացում։

Կինշասայի տեսարանը Կոնգո գետից

XIX դարի վերջին քաղաքը սկսվեց օգտագործվել որպես առևտրային կետ Կոնգո գետի վրա։ 1903-1910 թվականներին այն եղել է Ֆրանսիական Կոնգոյի վարչական կենտրոնը։ 1910 թվականին Բրազավիլը հայտարարվել է Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկայի և Միջին Կոնգոյի կենտրոնը, 1958 թվականին՝ ինքնավար Կոնգոյի Հանրապետության կենտրոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի բնակչությունը Շառլ դը Գոլի գլխավորությամբ ակտիվորեն աջակցում էր «Ազատ Ֆրանսիա» ( ֆր.՝ la France libre) շարժմանը։

Անկախության հռչակումից հետո 1960 թվականին Բրազավիլը դարձել է անկախ Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք։ Օրենք էր ընդունվել միակուսակցական քաղաքական համակարգի մասին։ 1991 թվականին Բրազավիլում իշխանությունները հաստատել են պետական դրոշն և օրհներգը, ինչպես նաև ընդունել նոր սահմանադրություն։

2012 թվականի մարտի 4-ին արտակարգ միջադեպի արդյունքում (հրդեհի պատճառով ռազմական պահեստում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ) Բրազավիլում մահացել է մոտ 200 մարդ, ևս 1500-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ավերվել և վնասվել են մեծ քանակությամբ շենքեր[3]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազավիլը գտնվում է Կոնգո գետի աջ ափին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայի դիմաց։ Մակերեսը՝ 100 կմ² է[4]: Դա աշխարհի միակ վայրն է, որտեղ երկու մայրաքաղաքները գտնվում են միմյանց աչքի առաջ։ Քաղաքի հյուսիս-արևելքում գտնվում է Մբամու կղզին։

Քաղաքը Պուենտ Նուար նավահանգստի հետ կապված է երկաթուղային գծով և ավտոմոբիլային ճանապարհով։ Բրազավիլի շուրջը գտնվում են ընդարձակ սավաննաներ, որտեղ տարածված են տվյալ բիոմին բնորոշ կենդանիներ՝ այծքաղներ, ընձուղտներ, վագրակատուներ, բազմաթիվ թռչուններ և օձեր: Կոնգո գետում տարածված են կոկորդիլոսներ: Լանդշաֆտը բավականին հարթ է, քաղաքը տեղակայված է ծովի մակարդակից 230 մետր բարձրության վրա[5]:

Բրազավիլի կլիման մերձհասարակածային է, լավ արտահայտված չոր և խոնավ սեզոններով։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 25,3 °C[5]: Տեղումների տարեկան քանակը՝ 1388 մմ։ Խոնավ սեզոնը տևում է հոկտեմբերից մինչև մայիս, իսկ չորը՝ հունիսից մինչև սեպտեմբեր։ Հուլիսին և օգոստոսին սովորաբար էական տեղումներ չեն դիտվում։ Քամու տարեկան միջին արագությունը՝ 2,3 մ/վ[5]:

Բրազավիլի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 34
(93)
34
(93)
34
(93)
32
(90)
33
(91)
33
(91)
28
(82)
33
(91)
33
(91)
32
(90)
32
(90)
34
(93)
34
(93)
Միջին բարձր °C (°F) 22.4
(72.3)
21.7
(71.1)
22.2
(72)
22.4
(72.3)
22.2
(72)
21.8
(71.2)
21.8
(71.2)
22.9
(73.2)
24
(75)
24.2
(75.6)
24.3
(75.7)
23.1
(73.6)
22.75
(72.93)
Միջին օրական °C (°F) 16.6
(61.9)
16.1
(61)
16.1
(61)
15.7
(60.3)
14.6
(58.3)
13.3
(55.9)
13.2
(55.8)
14.4
(57.9)
16
(61)
17
(63)
17.4
(63.3)
16.9
(62.4)
15.61
(60.15)
Միջին ցածր °C (°F) 10.9
(51.6)
10.6
(51.1)
10.1
(50.2)
9
(48)
7.1
(44.8)
4.9
(40.8)
4.6
(40.3)
5.9
(42.6)
8.1
(46.6)
9.9
(49.8)
10.6
(51.1)
10.8
(51.4)
8.54
(47.36)
Ռեկորդային ցածր °C (°F) −6
(21)
−9
(16)
0
(32)
1
(34)
−4
(25)
−5
(23)
−5
(23)
−3
(27)
−1
(30)
−2
(28)
−2
(28)
−1
(30)
−9
(16)
Տեղումներ մմ (դյույմ) 154
(6.06)
117
(4.61)
103
(4.06)
30
(1.18)
6
(0.24)
2
(0.08)
2
(0.08)
12
(0.47)
24
(0.94)
48
(1.89)
63
(2.48)
118
(4.65)
679
(26.74)
Միջ. անձրևոտ օրեր 16 13 11 6 2 1 1 2 4 8 10 14 88
 % խոնավություն 71.1 73.9 73.7 68.6 55.4 46.9 49.1 49.1 51.2 57.3 59.2 66.7 60.2
Միջին օրական արևային ժամ 5 6 7 7 8 8 8 9 8 7 7 6 7.2
աղբյուր: BBC Weather[6]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով, Բրազավիլում բնակվել է 1 408 150 մարդ։

Բնակչության թվի փոփոխության դինամիկան՝

Տարեթիվ Բնակչություն
1984 596 200
1996 856 410
2006 1 217 154
2010 1 408 150

Բնակչության էթնիկ կազմը բաղկացած է տարբեր աֆրիկական ժողովրդներից՝ բակոնգո, բատեկե, մբոշի, սանգա և այլն։ Եվրոպացիները և ամերիկացիները Բրազավիլում սակավաթիվ են։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, լայն տարածված են նաև այլ լեզուներ, օրինակ՝ բանտու, որով խոսում են բակոնգո և բատեկե ժողովրդները։ Բնակչության մեծամասնությունը քրիստոնյա են (կաթոլիկներ և բողոքականներ) և մուսուլմաններ, կան նաև տեղական կրոններ դավանողներ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազավիլի արդյունաբերությունը ներկայացված է մեքենաշինությամբ, տեքստիլ և կաշվե արդյունաբերությամբ։ Քաղաքը նավահանգստին մատակարարում է կաուչուկ, փայտ և գյուղատնտեսական ապրանքներ։

Բրազավիլում գտնվում է Մայա-Մայա օդանավակայանը և Կոնգո – Օվկիանոս երկաթուղային գիծը: Քաղաքը համարվում է կարևոր գետային նավահանգիստ։ Առկա է լաստանավային հաղորդակցություն Կինշասայի և Բանգիի միջև։ Յուրաքանչյուր փողոցում կան տաքսիներ, որոնք ներկված են կանաչ գույնով։ Դրանք իրականացնում են մայրաքաղաքի տրանսպորտային փոխադրումների 20%-ը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյեր Սավորնյան դե Բրազայի հուշարձանը

Բրազավիլը համարվում է Կոնգոյի Հանրապետության մշակութային կենտրոնը։ Այստեղ գործում են երկրի տարրական, միջնակարգ և մասնագիտական տեխնիկական ուսումնական հաստատությունները։ 1972 թվականից գործում է Ազգային համալսարանը: Քաղաքում կա երկու համալսարան՝ Կենտրոնա-աֆրիկյան հետազոտությունների և Պաստերի համալսարանը։ Լուսավորական աշխատանքներն իրականացնում են Ազգային թանգարանը և Ազգային թատրոնը: Բրազավիլի գլխավոր տեսարժան վայրերին են դասվում Սուրբ Աննայի հռոմեա-կաթոլիկական տաճարը, որը կառուցվել է 1949 թվականին, քաղաքի հիմնադրի՝ Պյեր Սավորնյան դե Բրազայի դամբարանը, արհեստների թանգարանը, նախագահական պալատը, քաղաքապետարանի շենքը, Կոնգոյի ազգային թանգարանը։ Տեսարժան վայրերին են դասվում Նամեմբա աշտարակը և «Air France» ընկերության գրասենյակը։

Չնայած արդյունաբերության բարձր զարգացվածությանը, մայրաքաղաքում դիտվում է գործազրկության բարձր մակարդակ։ Ձեռնարկությունների աշխատակիցների շահերը պաշտպանում են արհմիությունները։

Brazzaville ամերիկյան ռոք խումբը կոչվել է քաղաքի պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Административное деление Республики Конго» (անգլերեն)։ GeoHive։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-04-17 
  2. Браццавилль // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  3. Взрывы в столице Республики Конго унесли жизни около 200 человек
  4. «Административные единицы Республики Конго» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-03-13 
  5. 5,0 5,1 5,2 «Браззавиль — климат» (անգլերեն)։ Gaisma։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-03-13 
  6. «Average Conditions Brazzaville, Congo»։ BBC Weather։ Վերցված է սեպտեմբերի 8, 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chavannes, Charles de. Le Sergent Sénégalais Malamine. — Annales de l'Académie des Sciences Coloniales, 1929. — Т. 3. (фр.)
  • Petringa, Maria. Браззавиль, жизнь для Африки = Brazza, A Life for Africa. — 2006. — ISBN 9781-4259-11980. (англ.)
  • Tiepolo, M. Профиль города Браззавиль = City Profile: Brazzaville. — 1996. — Т. 13. — С. 117—124. (англ.)
  • Brisset-Guibert, Hervé. Небольший исторический путеводитель по Браззавилю = Brazzaville petit guide historique. — 2007. (фр.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]