Աբուջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Աբուջա
Abuja
Abuja-collage.png
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
ԵնթարկումՄայրաքաղաք
Ներքին բաժանումAbaji?[1][2], Bwari?[1][2], Gwagwalada?[1][2], Kuje?[1][2], Kwali?[1][2] և Abuja Municipal?[1][2]
Հիմնադրված է1828 թ.
Առաջին հիշատակում1700
Մակերես713 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ360 մետր
Բնակչություն1 568 853 մարդ (2015)
Ագլոմերացիա1,4 միլիոն
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքfct.gov.ng
##Աբուջա (Նիգերիա)
Red pog.png

Աբուջան (անգլ.՝ Abuja), Նիգերիայի մայրաքաղաքն է։ Աբուջան գտնվում է Նիգերիայի կենտրոնում, Համդաշնային Մայրաքաղաքային Կենտրոնում։ Աբուջան հիմնականում նախագծված քաղաք է, կառուցվել է 1980 թվականին և դարձավ Նիգերիայի մայրաքաղաք դեկտեմբերի 12, 1991 թվականին փոխարինելով նախկին մայրաքաղաք Լագոսին։ Բնակչությունը՝ 1 568 853 մարդ (2015

Աբուջան աշխարհաբանական տեսանկյունից սահմանվում է Ասո Ժայռով, 400 մ միակտոր ժայռի կտոր, որն առաջացած է ջրի էռոզիայից։ Նախագահական պալատը, Ազգային Ժողովը և Բարձրագույն Դատարանը և քաղաքի մեծ մասը գտնվում են ժայռից հարավ։ "Ասո" նշանակում է հաղթական, այստեղ ապրող Ասոքորո ժողովրդի լեզվով, որոնք այժմ տեղահանված են։

Աբուջան որպես նպատակադրված քաղաք լավագույնն է Աֆրիկայում, ինչպես նաև ամենահարուստը և ամենաթանկը, բայց և այնպես բնակչությունն արվարձաններում ապրում է անմխիթար վիճակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուջան կառուցվեց, որպեսզի դառնա բազմակրոն և բազմացեղային Նիգերիայի մայրաքաղաք։ Նրա կառուցման տեղը ընտրվեց զգուշորեն, որպեսզի լինի հասանելի բոլոր կողմերին։ Այս ծրագիրը կազմվեց Նիգերիայի անկախանալուց հետո և քաղաքը նյութական պատճառներով ուշանալով հանդերձ ժամկետից՝ ավարտվեց անցյալ դարի իննսունականներին և այդտեղ տեղափոխվեցին դեսպանատները։

Բացի հիմնական կառավարական շենքերից, Աբուջայում են հաստատվել Արևմտյան Աֆրիկյան Պետությունների Տնտեսական Խորհուրդը, նրա զինվորական մասնաճյուղը և Նավթ Արտահանող Երկիրներու Կազմակերպության շրջանային գրասենյակը։

Կլիմա և բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուջայի կլիման տատանվում է տեղատարափ հասարակածային անձրևների և չոր եղանակի միջև։ Ապրիլից օգոստոս լինում են անձրևներ, իսկ մնացածը չոր եղանակ։ Լինում է նաև սառը քամուց և փոշուց հագեցած մի եղանակ, որը կոչվում է Հարմաթթան։ Տարեկան տեղումները կազմում են 1100 – 1600 մմ։

Բուսականության ծածկը կազմում է Աֆրիկյան Սավանան։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուջայում կան բազմաթիվ այգիներ, որից ամենանշանավորը "Միլենիում Այգի"ն է, որը բացվեց վերջերս Անգլիոյ Էլեզաբեթ թագուհու կողմից։ Այգու նախագծողն է Մանֆրեդ Նիկոլեթթին։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://nigerianinfopedia.com.ng/fct-abuja-local-government-areas-and-towns/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://nigerianfinder.com/local-governments-in-nigeria-the-full-list/