Բամակո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բամակո
Bamako
Զինանշան
Blason ville ml Bamako (Mali).svg

Bamako 037.jpg
Կոորդինատներ: 12°39′0″ հս․ լ. 8°0′0″ ամ. ե. / 12.65000° հս․. լ. 8.00000° ավ. ե. / 12.65000; 8.00000
Երկիր Մալի Մալի
Ենթարկում Մայրաքաղաք
Մակերես 252 կմ²
ԲԾՄ 350 մ
Խոսվող լեզուներ ֆրանսերեն
Բնակչություն 1 809 106 մարդ (2009)
Խտություն 7178,99 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC-0
##Բամակո (Մալի)
Red pog.png

Բամակո (ֆր.՝ Bamako), Մալիի մայրաքաղաք։ Բնակչությունը 2009 թվականի դրությամբ կազմում էր 1 809 106 մարդ։ Քաղաքը գտնվում է Նիգեր գետի ափերին, երկրի հարավ-արևմտյան հատվածում։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ լեգենդի, առաջին բնակավայրերից մեկը ստեղծվել է Բամբա անունով որսորդի շնորհիվ և համապատասխանաբար ստացել է «Բամա կո» անվանումն, որը բառացիորեն թարգմանվում է «Բամբա գետ»: Այլ վարկածի համաձայն, քաղաքի անվանումը ծագել է «Բամա» բառից, որը բամբարա լեզվից թարգմանաբար նշանակում է «կոկորդիլոս»: Այդ վարկածին համապատասխան «Բամակո» անվանումը նշանակում է «կոկորդիլոսների գետ»: Այդ վարկածը հիմնականն է համարվում, այդ պատճառով Բամակո քաղաքի զինանշանի վրա պատկերված է երեք կոկորդիլոս[1]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամակո քաղաքին բնորոշ է կլիման, որը տիպիկ է Սահելի հարավին։ Այն ունի մերձհասարակածային կլիմայի հատկանիշներ, սակայն բնորոշվում է որպես արևադարձային և շատ շոգ կլիմա։ Միջին ջերմաստիճանը ամբողջ տարվա ընթացքում չեն իջնում 25 ˚C-ից։ Ամենաշոգ ամիսներն են՝ մարտը, ապրիլը և մայիսը, երբ միջին առավելագույնը հասնում է 38-39 ˚C-ի։ Համեմատաբար հով ամիսներն են՝ նոյեմբերը, դեկտեմբերը և փետրվարը: Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 880 մմ, դրանց մեծ մասը թափվում է մայիս-հոկտեմբեր ամիսներին։ Դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածը բնորոշվում է տեղումների բացակայությամբ։

Բամակո (1950–2000, առավելագույնները՝ 1949–1994)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.9
(102)
42.8
(109)
43.9
(111)
43.5
(110.3)
45.0
(113)
42.0
(107.6)
40.0
(104)
37.8
(100)
38.4
(101.1)
38.9
(102)
42.0
(107.6)
40.0
(104)
45.0
(113)
Միջին բարձր °C (°F) 33.4
(92.1)
36.4
(97.5)
38.5
(101.3)
39.6
(103.3)
38.5
(101.3)
35.3
(95.5)
32.1
(89.8)
31.1
(88)
32.2
(90)
34.6
(94.3)
35.3
(95.5)
33.4
(92.1)
35.0
(95)
Միջին ցածր °C (°F) 17.0
(62.6)
19.9
(67.8)
22.9
(73.2)
25.2
(77.4)
25.4
(77.7)
23.6
(74.5)
22.2
(72)
21.8
(71.2)
21.6
(70.9)
21.3
(70.3)
18.4
(65.1)
16.8
(62.2)
21.3
(70.3)
Ռեկորդային ցածր °C (°F) 8.7
(47.7)
9.0
(48.2)
12.0
(53.6)
16.7
(62.1)
17.8
(64)
16.1
(61)
17.8
(64)
17.2
(63)
18.3
(64.9)
14.7
(58.5)
10.8
(51.4)
6.1
(43)
6.1
(43)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 0.6
(0.024)
0.7
(0.028)
2.1
(0.083)
19.7
(0.776)
54.1
(2.13)
132.1
(5.201)
224.1
(8.823)
290.2
(11.425)
195.9
(7.713)
66.1
(2.602)
5.2
(0.205)
0.5
(0.02)
991.3
(39.028)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) 0.2 0.2 0.6 3.3 6.3 7.7 16.7 17.9 14.7 5.7 0.3 0.1 73.7
 % խոնավություն 24 20 22 33 50 67 77 81 78 65 38 27 49
Միջին ամսական արևային ժամ 277.4 253.0 268.1 230.4 242.6 233.6 216.6 218.3 221.7 253.7 270.7 268.6 2 954,7
Աղբյուր #1: World Meteorological Organization[2]
Աղբյուր #2: NOAA (sun 1961–1990),[3] Deutscher Wetterdienst (extremes and humidity)[4]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային բնակավայրեր այստեղ գոյություն են ունեցել դեռևս հին քարի դարում, սակայն քաղաքի առաջացումը թվագրվում է 17-րդ դարին: Բամակո քաղաքը կառուցված է լավ ոռոգվող բլրոտ մակերևույթի վրա, որն ամբողջությամբ ծածկված է անտառներով, որոնք առաջին վերաբնակիչներին տալիս էին հրաշալի շինանյութ (մասնավորապես կաուչուկատու և ներկող ծառեր)[5]:

19-րդ դարի վերջին բնակիչները մեծամասամբ աճեցնում էին կորեկ և եգիպտացորեն, զբաղվում էին կաշվե արդյունաբերությամբ, գործվածքների արտադրությամբ և ձկնորսությամբ:

1882 թվականին Բորնի Դեբորդը ստիպել է Բամակոյի բնակիչներին ընդունել Ֆրանսիայի պրոտեկտորատը և ամրոց է կառուցել։ 1884 թվականին Բամակո քաղաքի առևտրաշրջանառությունը հասնում էր 5 միլիոն ֆրանկի։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի աշտարակը Բամակոյում
«Սոտրումա»՝ երթուղային տաքսիները Բամակոյում

Քաղաքը երկար տարիների ընթացքում վերապրում է ժողովրդագրական պայթյունը՝ 2,5 հազար բնակիչ 1884 թվականին, 8 հազար՝ 1908 թվականին, 37 հազար՝ 1945 թվականին, մոտ 100 հազար՝ 1960 թվականին (Մալիի անկախության ձեռքբերման տարին)։ Այդ ժամանակներից ի վեր քաղաքը շարունակում է գրավել գյուղական բնակչությանն, ովքեր աշխատանք են փնտրում։ Բնակչության այդպիսի չվերահսկվող աճը լուրջ խնդիրներ է առաջացնում քաղաքային էկոլոգիայի, կոյուղու, ճանապարհային խցանումների, խմելու ջրի և այլնի հետ կապված։

Գտնվելով Դակարից և Աբիջանից հազարավոր կիլոմետրեր կամ Գվինեայի հետ սահմանից 400 կմ հեռավորության վրա, վերջին տարիներին Բամակոն դարձել է Արևմտյան Աֆրիկայի խաչմերուկը։ Քաղաքում բնակվում են տարբեր էթնիկ խմբեր ինչպես Մալիից, այնպես էլ հարակից պետություններից։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչականորեն քաղաքը բաժանվում է 6 կոմունաների՝

Կոմունա Բնակչություն,[6]
մարդ (2009)
Մակերես,
կմ²
Կոմունա I 335 407 35,0
Կոմունա II 159 805 18,3
Կոմունա III 128 872 20,7
Կոմունա IV 300 085 42,0
Կոմունա V 414 668 42,0
Կոմունա VI 470 269 87,0
Ընդհանուր 1 809 106 245,0

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դակար-Բամակո երկաթուղային ճյուղը միացնում է քաղաքը Սենեգալի մայրաքաղաքի հետ Մալիի արևմուտքում գտնվող Կաես քաղաքի միջոցով։ Առկա է ճանապարհային կապ երկրի խոշոր քաղաքների հետ, ինչպիսիք են Կուլիկորոն, Կատին, Սեգուն, Սիկասոն և այլն։

Բամակո օդանավակայանը (Bamako-Sénou International Airport) գտնվում է քաղաքից 15 կմ հեռավորության վրա և բացվել է 1974 թվականին։ Կառավարության տվյալներով 2005 թվականի դրությամբ օդանավակայանի ուղևորափոխադրումները կազմել են 516 000 մարդ։ Կարևոր տրանսպորտային նշանակություն ունի նաև Նիգեր գետը։ Քաղաքը գտնվում է գետի երկու ափերին, որոնք միացված են երեք կամուրջների միջոցով (առաջինը կառուցվել է 1960 թվականին, երկրորդը՝ 1992 թվականին, երրորդը՝ 2011 թվականին)։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցության մասին պայմանագրեր կնքվել են նաև ֆրանսիական Լիոն, Մարսել և Բորդո քաղաքների հետ, ինչպես նաև Բուրկինա Ֆասոի մայրաքաղաք Ուագադուգու քաղաքի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "SUDANESE IMPOSE SENEGAL BOYCOTT; Traders Told to Use Port in Ivory Coast – Move Is Aimed at Dakar's Trade". New York Times, 3 September 1960
  2. «World Weather Information Service – Bamako»։ World Meteorological Organization։ Վերցված է 20 June 2013 
  3. «BKO–s (Bamako) Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 10 September 2015 
  4. «Klimatafel von Bamako (Flugh. Senou) / Mali»։ Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 26 January 2016 
  5. Бамаку // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  6. «Результаты переписи населения 2009 года (INSTAT-Institut National de la Statistique)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-13-ին