Կաուչուկատու բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կաուչուկատու բույսեր, իրենց որոշ հյուսվածքներում բնական կաուչուկ գոյացնող բույսեր։ Կախված այն բանից, թե կաուչուկը որ հյուսվածքում է կուտակվում, դրանք բաժանվում են.

  • լատեքսայինի (կաուչուկը կուտակվում է կաթնահյութում՝ լատեքսում)
  • պարենքիմային (առանցքային օրգանների՝ արմատի և ցողունի պարենքիմայում)
  • քլորենքիմային (տերևի և մատղաշ ընձյուղների կանաչ հյուսվածքներում)

Արդյունաբերական նշանակություն ունեն լատեքսային կաուչուկատու բույսերը։ Դրանցից կարևորագույնը բրազիլական հևեյան է, որը տալիս է բնական կաուչուկի համաշխարհային արտադրանքի 95%-ը։ 30-40 մ բարձրությամբ ծառ է, մշակվում է Հարավ-Արևելյան Ասիայում, Հասարակածային Աֆրիկայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ Պարենքիմային կաուչուկատու բույսերից են աստղածաղկազգիների ընտանիքի կոկ-սագիզ, կրիմ-սագիզ, տաու-սագիզ բազմամյա խոտաբույսերը, որոնք աճում են բարեխառն կլիմայի գոտում, օրինակ Ղազախստանում։ Դրանցից գվայուլան մշակվում է Ադրբեջանում, Տաջիկստանում։ Քլորենքիմային կաուչուկատու բույսերը արտադրական նշանակություն չունեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 350 CC-BY-SA-icon-80x15.png