Բոբո Դիուլասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
BoboDioulasso-Market.JPG
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Բուրկինա Ֆասո, Republic of Upper Volta, French Upper Volta, French Upper Volta
Մակերես136,78 կմ²
ԲԾՄ445 մետր
Բնակչություն903 887 մարդ (2019)
Ժամային գոտիUTC+0
Պաշտոնական կայքbobodioulasso.net
##Բոբո Դիուլասո (Աշխարհ)
Red pog.png

Բոբո Դիուլասո (ֆր.՝ Bobo-Dioulasso), քաղաք Բուրկինա Ֆասոյում, դեպարտամենտ Վերին Ավազաններ տարածաշրջանի ՈւԷ գավառում։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբո Դիուլասոն մեծությամբ երկրի երկրորդ քաղաքն է։ Տեղակայված է Բուրկինո Ֆասոյի հարավ-արևմուտքում` Ուագադուգուից մոտավորապես 350 կմ հեռու, երկրի ամենաբերրի մասում, որը մեծ նշանակություն ունի տնտեսության համար։ Բացի այդ, Բոբո Դիուլասոն ընկած է Մալիի և Կոտ դ'Իվուարի հետ արևտրային ուղիների հատման վայրում։ Կլիման մեղմ է։ Քաղաքապետը (2011 թվականի հունիսի տվյալով) Սալիա Սանուն է[2]։

Քաղաքը հիմնադրվել է Սյա անվանումով 15-րդ դարում։ 1897 թվականին այն գրավվեց ֆրանսիացիների կողմից և մտավ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա գաղութի կազմի մեջ։ 1932 թվականից մինչև 1947 թվականը ժամանակահատվածում մտնում էր Փղոսկրի Ափի գաղութի մեջ։

Բոբո Դիուլասոն արևմտյան Բուրկինա Ֆասոյի խոշորագույն արդյունաբերական և արևտրային կենտրոնն է։ Այստեղ արտադրվում են էլեկտրական սարքեր, տեքստիլ, սննդամթերք, խմիչքներ, ծխախոտային արտադրանքներ և այլն։ Քաղաքում կա միջազգային օդանավակայան և համալսարան։ Երկաթուղային կապը միացնում է այն Ուագադուգույի և Աբիջանի հետ։ Բոբո Դիուլասոն հանդիսանում է կաթոլիկ եպիսկոպոսության կենտրոն։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբո Դիուլասոյի կլիման
Ցուցիչ Հունվ․ Փետր․ Մարտ Ապրիլ Մայիս Հուն․ Հուլ․ Օգոս․ Սեպտ․ Հոկտ․ Նոյ․ Դեկ․ Տարի
Միջին առավելագույնը, °C 32,5 35,0 36,5 36,5 34,5 31,7 29,7 29,1 30,4 33,0 34,1 32,5 33,0
Միջին ջերմաստիճանը, °C 25,6 28,2 30,3 30,6 29,2 27,4 25,5 25,0 25,7 27,4 27,3 25,7 27,3
Միջին փոքրագույնը, °C 18,7 21,4 24,0 24,8 23,8 22,1 21,3 21,0 21,0 21,7 20,6 18,8 21,6
Տեղումների նորման, մմ 0,9 3,4 17,4 45,8 102,1 130,8 195,5 268,5 170,1 57,7 7,7 1,2 1001,1
Աղբյուր[3]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2013 թվականի տվյալների` քաղաքի բնակչության թիվը կազմում էր 555 128 մարդ[4]։

Քաղաքի բնակչության թվի փոփոխությունն ըստ տարիների

1985 1996 2005 2006 2013
228 668 309 771 390 768 435 543 555 128

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային տեսարժան վայրերից կարելի է նշել 1880 թվականի մզկիթը, դարբինների ավանդական թաղամասը, տարածաշրջանային թանգարանը։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bobo Dioulasso, Burkina Faso Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2014-02-01 
  2. «Le Conseil Municipal» (ֆրանսերեն)։ Ville de Bobo-Dioulasso։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2011-06-29 
  3. [1] World Weather Information Service (WWIS)
  4. «Bobo Dioulasso» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]