Jump to content

Ֆես (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆես (այլ կիրառումներ)
քաղաք
Ֆես
արաբ․՝ فاس‎‎
Դրոշ

34°2′36″N 5°0′12″W / 34.04333°N 5.00333°W / 34.04333; -5.00333
ԵրկիրՄարոկկո Մարոկկո
ՀամայնքՖես
Հիմնադրված է789 թ.
Մակերես320±1 կմ²
ԲԾՄ408 մետր
Բնակչություն▲1 167 842 մարդ (2024)[1]
Հեռախոսային կոդ05356
Փոստային դասիչ30000–30206[2]
Պաշտոնական կայքregion-fes-meknes.ma/fr/provinces/fes/​(ֆր.)
Ֆես (քաղաք) (Մարոկկո)##
Ֆես (քաղաք) (Մարոկկո)
Ֆես
Medina of Fez*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Մարոկկո Մարոկկո
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
Համար 170
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 170
ռուս.. • անգլ.. • ֆր.


Ֆես (/fɛz/) կամ Ֆեզ (արաբ․՝ فاس‎‎ (fās)), քաղաք Մարոկկոյի հյուսիսում և Ֆես-Մեկնես վարչական շրջանի մայրաքաղաքը։ Այն հանդիսանում է Մարոկկոյի ամենամեծ քաղաքներից մեկը՝ 1.256 միլիոն բնակչությամբ՝ ըստ 2024 թվականի մարդահամարի[3]: Գտնվում է Ատլասի լեռներից հյուսիս-արևմուտք, շրջապատված է բլուրներով, իսկ հին քաղաքը կենտրոնացած է Ֆես գետի (Oued Fes) շուրջ, որը հոսում է արևմուտքից դեպի արևելք։ Ֆեսը անվանվել է «Արևմուտքի Մեքքա» և «Աֆրիկայի Աթենք»։ Այն նաև համարվում է Մարոկկոյի հոգևոր և մշակութային մայրաքաղաքը։

Հիմնադրված Իդրիսյան դինաստիայի կառավարման ժամանակ՝ մ.թ. 8-րդ դարում, Ֆեսը սկզբում կազմված էր երկու ինքնավար և միմյանց մրցակցող բնակավայրերից։ Հիմնականում արաբ ներգաղթյալների հաջորդական ալիքները Իֆիքիյայից (Թունիս) և ալ-Անդալուսից (Իսպանիա/Պորտուգալիա) 9-րդ դարի սկզբին ձևավորեցին նորաստեղծ քաղաքի արաբական բնույթը։ Իդրիսյան դինաստիայի անկումից հետո տարբեր կայսրություններ հաջորդեցին միմյանց մինչև 11-րդ դարը, երբ Ալմորավիդ սուլթան Յուսուֆ բին Թաշֆինը միավորեց երկու բնակավայրերը՝ ստեղծելով ներկայիս Ֆես էլ-Բալի (Հին Ֆես) թաղամասը, որը հայտնի նաև, որպես Ֆեսի մեդինան։ Ալմորավիդների կառավարման ժամանակ քաղաքը ձեռք բերեց համբավ՝ որպես կրոնական գիտության և առևտրի կենտրոն։

Ֆեսը հասավ իր ծաղկման գագաթնակետին Մարինիդ ժամանակաշրջանում (13–15-րդ դարեր)՝ վերականգնելով քաղաքական մայրաքաղաքի իր կարգավիճակը։ Կառուցվեցին բազմաթիվ նոր մեդրեսեներ և մզկիթներ, որոնցից շատերը պահպանվել են մինչև այսօր, իսկ մյուս կառույցները վերականգնվել են։ Այս շենքերը համարվում են մավրական և մարոկկոյական ճարտարապետական ոճերի կարևոր օրինակներ։ 1276 թվականին Մարինիդ սուլթան Աբու Յուսուֆ Յաքուբ իբն Աբդ ալ-Հաքքը հիմնեց նաև թագավորական վարչական շրջանը՝ Նոր Ֆեսը, որտեղ մինչ այսօր գտնվում է Թագավորական պալատ Դար ալ-Մախզենը, և որտեղ հետագայում ավելացվեցին Մոսարա ընդարձակ այգիները։ Այս ժամանակաշրջանում քաղաքի հրեական բնակչությունը աճեց, և Մելլահ հրեական թաղամասը ձևավորվեց այս նոր շրջանի հարավային հատվածում։ Մարինիդ դինաստիայի տապալումից հետո Ֆեսի զարգացումը դանդաղեց, և քաղաքը սկսեց մրցակցել Մարաքեշի հետ քաղաքական և մշակութային ազդեցության համար։ Այն կրկին դարձավ մայրաքաղաք Ալաուիական դինաստիայի ժամանակ՝ մինչև 1912 թվականը։

Քաղաքը բաղկացած է երկու հին (մեդինա) թաղամասերից՝ Ֆես էլ Բալի և Ֆես Ժդիդ, ինչպես նաև շատ ավելի մեծ ժամանակակից քաղաքային Վիլ Նուվել(ֆրանսերեն՝ Ville Nouvelle) տարածքից, որը ձևավորվել է Մարոկկոյում ֆրանսիական պրոտեկտորատ ժամանակաշրջանում։ Ֆեսի մեդինան ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում և հանդիսանում է աշխարհի ամենամեծ և ամենահին քաղաքային հետիոտնային գոտիներից (առանց ավտոմեքենաների տարածքներից) մեկը։ Այստեղ գտնվում է Ալ Կարաույին համալսարանը, որը հիմնադրվել է 857 թվականին և համարվում է աշխարհի ամենահին անընդհատ գործող բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Այստեղ է գտնվում նաև 11-րդ դարի Շուարա կաշեգործարանը, որը համարվում է աշխարհի ամենահին կաշեգործարաններից մեկը։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումը առաջացել է Ֆաս (արաբ․՝ ‎‎فاس կամ ڢاس ) ավանդական մաղրիբյան գրությունից), որից առաջացել են անգլերեն "Fez", "Fès" և "Fas" ձևերը։ Ըստ որոշ ավանդույթների՝ քաղաքի անվանումը գալիս է արաբերեն Ֆաʾս (արաբ․՝ فأس ‎‎) բառից, որը նշանակում է քլունգ։ Այս ստուգաբանությունը բացատրելու համար ներկայացվել են տարբեր լեգենդներ։ Դրանցից մեկը պատմում է քաղաքի կառուցման ժամանակ տեղում գտնված ոսկե քլունգի մասին, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն՝ Իդրիս Առաջինը իր աշխատողների հետ միասին փորել է արծաթե և ոսկե քլունգով[4][5][6]: Մեկ այլ վարկած, որը փոխանցել է Իբն Աբի Զար, պնդում է, որ այս վայրում նախկինում գոյություն է ունեցել «Սեֆ» անունով հին քաղաք, և Իդրիս Առաջինը փոխել է անվան տառերի հերթականությունը՝ ստանալով «Ֆես» անունը[4][5]: Առաջարկվել է նաև, որ անվանումը զենաթի լեզուների «աֆաս» բառի ձևն է, որը նշանակում է «ավերակներ», քանի որ հնարավոր է՝ Ֆեսը կառուցվել է ավելի հին քաղաքի ավերակների վրա։ Եվս մեկ այլ վարկած ենթադրում է, որ անվանումը գալիս է «Ֆազազ» անունից, որը հարակից շրջանի անունն է, կամ ֆահս (արաբ․՝ فحص ‎‎) բառից, որը նշանակում է «լայն հարթավայր»[7]:

Իդրիսյան դինաստիայի կառավարման ժամանակ (788–974) Ֆեսը բաղկացած էր երկու քաղաքից՝ Ֆաս, որը հիմնադրել է Իդրիս Առաջինը[8], և ալ-Ալիա, որը հիմնադրել է նրա որդին՝ Իդրիս Երկրորդը։ Այդ ժամանակաշրջանում մայրաքաղաքը հայտնի էր որպես ալ-Ալիա, իսկ Ֆաս անվանումը օգտագործվում էր գետի մյուս կողմում գտնվող առանձին բնակավայրի համար։ Չեն հայտնաբերվել Իդրիսյան դինաստիայի մետաղադրամներ «Ֆես» անվամբ, միայն ալ-Ալիա և ալ-Ալիա Մադինաթ Իդրիս անվանումներով մետաղադրամներ։ Հայտնի չէ՝ ալ-Ալիա անվանումը երբևէ կիրառվել է երկու քաղաքային տարածքների համար միասին, թե ոչ։ Երկու քաղաքները միավորվել են 1070 թվականին, և միավորված տարածքի համար սկսվել է օգտագործվել Ֆաս անվանումը[9]:

Հիմնում և Իդրիսյաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆես էլ Բալիի տեսարանը և Մուլայ Իդրիս Երկրորդի զաուիայի մինարեթը, որը նվիրված է Ֆեսի հիմնադիրներից մեկին՝ Իդրիս Երկրորդին

Քաղաքը առաջին անգամ հիմնադրվել է 789 թվականին որպես Մադինաթ Ֆաս, Ջաուհար գետի (այժմ՝ Ֆես գետ) հարավարևելյան ափին՝ Իդրիս Առաջինի կողմից, որը Իդրիսյան դինաստիայի հիմնադիրն էր։ Իդրիս Առաջինը հասանյան շարիֆ էր Արաբիայից, որը ստիպված էր փախչել Հիջազից՝ ապստամբության ձախողումից (Ֆախխի ճակատամարտ) հետո՝ ուղղված Աբբասյան խալիֆայության դեմ, և վերջում տեղափոխվել է հյուսիսային Մարոկկո՝ նվաճելով շրջանի մեծ մասը[10][11]: Նրա որդին՝ Իդրիս Երկրորդը[12], 809 թվականին գետի հակառակ ափին կառուցեց ալ-Ալիա կոչվող բնակավայրը և իր մայրաքաղաքը տեղափոխեց այստեղ Վալիլի (Վոլուբիլիս) քաղաքից[13][14][15] : Վաղ բնակչությունը հիմնականում կազմված էր բերբերներից, ինչպես նաև Կայրուանից եկած հարյուրավոր արաբ զինվորներից, որոնք կազմում էին Իդրիս Երկրորդի շրջապատը[13][15]:

Արաբների ներգաղթը Ֆես հետագայում աճեց։ Ալ-Անդալուսից խառը արաբական և իբերիական]] ծագմամբ անդալուսյան ընտանիքները[16], որոնք արտաքսվել էին Կորդովայից]] 817–818 թվականներին ալ-Հաքամ Առաջինի դեմ ապստամբությունից հետո, ներգաղթյալների հիմնական խմբերից էին։ Այս ընտանիքները հիմնականում բնակություն հաստատեցին Մադինաթ Ֆասում[13]։ Կայրուանից և Ալ-Անդալուսից ներգաղթյալները քաղաքին տվեցին արաբական բնույթ և հետագայում իրենց անունները տվեցին Ադուաթ ալ-Անդալուս (արաբ․՝ عدوة الأندلسيين‎‎) և Ադուաթ ալ-Կարաույին (արաբ․՝ عدوة القرويين‎‎ թաղամասերին[10]: Քաղաքում կար նաև նշանակալի հրեական համայնք, որը, հավանաբար, կազմված էր Զենաթա բերբերներից, որոնք նախկինում ընդունել էին հուդայականությունը, ինչպես նաև որոշ ժամանակ գոյություն ունեցող փոքր քրիստոնեական բնակչություն։ Հրեաները հատկապես կենտրոնացած էին ալ-Ալիայի հյուսիսարևելյան շրջանում, որը հայտնի էր որպես Ֆունդուկ էլ-Յիհուդի (ներկայիս Բաբ Գուիսա դարպասի մոտ)[13]։

տես ստորագրությունը
Ալ-Կարաուին մզկիթի ներսը, հիմնադրված 859 թվականին

Իդրիս Երկրորդի մահից հետո՝ 828 թվականին, շրջանը բաժանվեց նրա որդիների միջև։ Ավագ որդին՝ Մուհամմադ իբն Իդրիս, ստացավ Ֆեսը, սակայն նրա որոշ եղբայրներ փորձեցին ազատվել նրա իշխանությունից, ինչը հանգեցրեց ներքին բախումների։ Թեև Իդրիսյան պետությունը հետագայում կրկին միավորվեց և Ալի իբն Մուհամմադի և Յահյա իբն Մուհամմադի ժամանակ ունեցավ խաղաղության շրջան, այն կրկին անկում ապրեց 9-րդ դարի վերջում[17]։

16-րդ դարի ձեռագրից մի էջ Ռաուդ ալ-Քիրտաս գրքից, որը պատմում է Ֆեսի պատմության մասին Իդրիսյանների, Բանու Զենաթա, Ալմորավիդներ, Ալմոհադներ և Մարինիդներ ժամանակաշրջաններում[18][19]։

10-րդ դարում քաղաքը դարձել էր պայքարի առարկա Կորդոբայի Օմայյան խալիֆայության և Ֆաթիմյան խալիֆայության միջև, որոնք քաղաքը կառավարում էին Զենաթա դաշնակիցների միջոցով։[15][17][10] Ֆաթիմյանները քաղաքը գրավեցին 927 թվականին և վերջնականապես վտարեցին Իդրիսյաններին, որից հետո այնտեղ հաստատեցին իրենց Միկնասա ցեղը (Զենաթա ցեղերից մեկը)։ Քաղաքը, ինչպես նաև հյուսիսային Մարոկկոյի մեծ մասը, երկար ժամանակ անցնում էր Կորդովայի և Ֆաթիմյանների դաշնակիցների վերահսկողության տակ։ 979 թվականին Բուլուգգին իբն Զիրիի հաջող ներխուժումից և Ֆաթիմյանների կարճատև վերահսկողությունից հետո Ալ-Մանսուրի՝ Կորդովայի զորքերը կրկին վերագրավեցին շրջանը և վերջնականապես վտարեցին Ֆաթիմյաններին[17]։ 980 թվականից (կամ 986 թվականից) Ֆեսը կառավարվում էր Մաղրավա ցեղից Զենաթա դինաստիայի կողմից, որոնք Կորդովայի խալիֆայության դաշնակիցներն էին։ Նրանք պահպանեցին վերահսկողությունը նույնիսկ խալիֆայության անկումից հետո՝ մինչև Ալմորավիդների գալուստը[14][20][15]:

Ֆեսը շարունակեց զարգանալ Զենաթաների կառավարման ժամանակ, թեև նրա երկու բնակավայրերի՝ Մադինաթ Ֆասի և ալ-Ալիայի միջև հակամարտությունները երբեմն սրվում էին քաղաքական մրցակցության ժամանակ։ Զիրի իբն Աթիյան՝ նոր դինաստիայի առաջին կառավարիչը, ունեցել է բարդ կառավարման շրջան[13]։ Սակայն նրա ժառանգ Դունաս իբն Համաման (1037–1049) պատասխանատու էր քաղաքի ենթակառուցվածքների բարելավման համար[21]։ Նա զարգացրեց Ֆեսի ջրամատակարարման համակարգի մեծ մասը, որը հիմնականում պահպանվել է մինչև այսօր[21][22]։ Նրա ժամանակ կառուցվել են նաև համամներ (լոգարաններ), մզկիթներ և առաջին կամուրջները Ուեդ Բու Խրարեբ գետի վրա (որոնք հետագայում հիմնականում վերակառուցվել են)[13][21][23][24]։ Երկու քաղաքները աստիճանաբար ինտեգրվեցին. նրանց միջև բաց տարածքը լցվեց նոր տներով, իսկ գետի վրա կառուցված մինչև վեց կամուրջները հեշտացրին տեղաշարժը նրանց միջև[4]։ Դունասից մոտ մեկ տասնամյակ անց՝ 1059–1061 թվականներին, երկու քաղաքները առանձին կառավարում էին երկու եղբայրներ՝ մրցակից Զենաթա էմիրներ։ ալ-Ալիան վերահսկում էր Ալ-Գիսա անունով էմիրը, իսկ Մադինաթ Ֆասը՝ Ալ-Ֆետուհը։ Երկուսն էլ ամրացրին իրենց վերահսկողության տակ գտնվող գետափերը, և նրանց անունները պահպանվել են քաղաքի երկու դարպասների անվանումներում՝ հյուսիսում Բաբ Գուիսա (կամ Բաբ Գիսա) և հարավում Բաբ Ֆթուհ[25][13]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ 2024 Moroccan census / High Commission for Planning — 7
  2. ↑ http://www.geopostcodes.com/Fes?loc=Fès
  3. ↑ «Population légale du Royaume du Maroc répartie par régions, provinces et préfectures et communes selon les résultats du Recensement général de la population et de l'habitat 2024». Site institutionnel du Haut-Commissariat au Plan du Royaume du Maroc (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. 1 2 3 Gaudio, Attilio (1982). Fès: Joyau de la civilisation islamique (ֆրանսերեն). Paris: Les Presses de l'Unesco: Nouvelles Éditions Latines. ISBN 2-7233-0159-1. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. 1 2 Bressolette, Henri (2016). «Fondation de Fès El Bali par Idriss Ier et Idriss II». A la découverte de Fès. L'Harmattan. ISBN 978-2-343-09022-1. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. ↑ Dumper, Michael R. T.; Stanley, Bruce E., eds. (2007). Cities of the Middle East and North Africa: A Historical Encyclopedia. ABC-CLIO. էջ 151. ISBN 978-1-57607-919-5. {{cite book}}: line feed character in |title= at position 7 (օգնություն)
  7. ↑ Boussellam, Mohamed (2024). معجم الدارجة المغربية: الجذور و الاختلافات الجهوية [Dictionary of Moroccan Arabic: roots and regional varieties] (արաբերեն and Moroccan Arabic). էջ 70. ISBN 9789920606752.
  8. ↑ Bigon, Liora (2016). Place Names in Africa: Colonial Urban Legacies, Entangled Histories (անգլերեն). Springer. էջ 83. ISBN 978-3-319-32485-2.
  9. ↑ O'Meara, Simon M. (2004). An architectural investigation of Marinid Wattasid Fes Medina (674–961/1276–1554) in terms of gender, legend and law (PDF) (PhD thesis) (անգլերեն). University of Leeds. էջեր 19–20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  10. 1 2 3 Abun-Nasr, Jamil M. (1987). A History of the Maghrib in the Islamic Period (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-0-521-33767-0.
  11. ↑ Fage, J. D.; Clark, Desmond J.; Oliver, Roland (1975). The Cambridge History of Africa (անգլերեն). Cambridge University Press. էջ 526. ISBN 978-0-521-20981-6.
  12. ↑ "Fes". Encyclopædia Britannica. 2007. Britannica Concise Encyclopedia. 3 March 2007
  13. 1 2 3 4 5 6 7 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Le Tourneau-1949» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. 1 2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Métalsi-2003a» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. 1 2 3 4 Rivet, Daniel (2012). Histoire du Maroc: de Moulay Idrîs à Mohammed VI (ֆրանսերեն). Fayard.
  16. ↑ The Places Where Men Pray Together at Google Books
  17. 1 2 3 Eustache, D. (2012). «Idrīsids». In Bearman, P.; Bianquis, Th.; Bosworth, C.E.; van Donzel, E.; Heinrichs, W.P. (eds.). Encyclopaedia of Islam (2nd ed.). Brill.
  18. ↑ Witkam, Jan Just (2007), Inventory of the Oriental Manuscripts of the Library of the University of Leiden (PDF), Ter Lugt Press, Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին, Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին
  19. ↑ «Anīs al-Muṭrib bi-Rawḍat al-Qirṭās fī akhbār mulūk al-Maġrib wa-Madīnat Fās – Or. 17». hdl:1887.1/item:3324568. {{cite web}}: Text "Digital Collections" ignored (օգնություն); line feed character in |title= at position 5 (օգնություն)
  20. ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Le Tourneau-2012» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. 1 2 3 Madani, Tariq (1999). «Le réseau hydraulique de la ville de Fès». Archéologie islamique. 8–9: 119–142.
  22. ↑ Marcos Cobaleda, Maria; Villalba Sola, Dolores (2018). «Transformations in medieval Fez: Almoravid hydraulic system and changes in the Almohad walls». The Journal of North African Studies. 23 (4): 591–623. doi:10.1080/13629387.2017.1371596. S2CID 219625871.
  23. ↑ Gaillard, Henri (1905). Une ville de l'Islam: Fès. Paris: J. André. էջեր [https://archive.org/details/unevilledelisla00gailgoog/page/n55 32]. {{cite book}}: line feed character in |pages= at position 64 (օգնություն); line feed character in |title= at position 4 (օգնություն)
  24. ↑ «La magnifique rénovation des 27 monuments de Fès – Conseil Régional du Tourisme (CRT) de Fès» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 31 March 2020-ին. {{cite web}}: line feed character in |access-date= at position 3 (օգնություն)
  25. ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Gaillard-1905b» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆես (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։