Կուբան ՖԱ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուբան
Կուբան | |||
Ամբողջական անուն | Կուբան ֆուտբոլային ակումբ | ||
---|---|---|---|
Գույներ | «դեղին-կանաչ» | ||
Հիմնադրում | 1928 | ||
Երկիր | ![]() | ||
Քաղաք | Կրասնոդար | ||
Մարզադաշտ | Կուբան | ||
Տարողունակություն | 31 654 | ||
Տեր | 129-րդը ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում[1] 120-րդը IFFHS-ի դասակարգման աղյուսակում[2] | ||
Կայք | |||
|
Կուբան, ռուսական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Կրասնոդար քաղաքից։ Գոյություն է ունեցել 1928 թվականից մինչև 2018 թվականը[3]։ Լուծարման պահին եղել է Ռուսաստանի ամենահին ակումբներից մեկը։ Ակումբի պաշտոնական պատմությունը սկսվում է Կրասնոդարում ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից «Դինամո» ֆուտբոլային ակումբի հիմնադրման պահից։
ԽՍՀՄ ֆուտբոլային առաջնությանը մասնակցել է 1980-1982 թվականներին, Ռուսաստանի առաջնությանը` 1992, 2004, 2007, 2009 և 2011-ից 2016 թվականներին։
Ակումբի բոլոր անդամներին և երկրպագուներին ընդունված է անվանել «կուբանցիներ»[4] (ակումբի և Կուբան պատմական շրջանի անվանումով), կամ դեղնականաչներ[5] (ակումբի պաշտոնական գույներից)։
Բացի այդ, կան նաև մի քանի ոչ պաշտոնական անուններ, որոնք կապված են ակումբի գույների հետ. դեղձանիկնր[6] (ֆրանսիական «Նանտ» և անգլիական «Նորվիչ Սիթի» ակումբների նմանությամբ համանման գույեր ունենալու պատճառով) և գորտեր[7] (օգտագործվում է հիմնականում ակումբի թշնամիների կողմից)։
2018 թվականի մայիսի 17-ին հայտարարվեց սնանկության պատճառով Կուբան ֆուտբոլային ակումբը լուծարելու մասին[8]։
2018 թվականի օգոստոսի 5-ին ակումբը վերածնվեց երկրպագուների և Կուբան ակումբի նախկին ֆուտբոլիստների շնորհիվ։ Այն առաջին խաղն անց կացրեց Կրասնոդարի երկրամասի շրջանային լիգայում[9][10][11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «UEFA Team Ranking 2015» (անգլերեն)։ kassiesa.home.xs4all.nl։ 2014-12-15։ Վերցված է 2014-12-16
- ↑ «CWR May 2014» (անգլերեն)։ iffhs.de։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-26-ին։ Վերցված է 2014-06-01
- ↑ Сергей Ильёв (2018-05-17)։ ««Ротор» остаётся в ФНЛ из-за банкротства «Кубани»»։ «Матч ТВ»։ Վերցված է 2018-05-17
- ↑ «Пример употребления термина в нейтральных источниках (на сайте ФК «Зенит»)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-24-ին։ Վերցված է 2008-05-22
- ↑ «Пример употребления термина на официальном сайте клуба»։ Արխիվացված օրիգինալից 2012-01-24-ին։ Վերցված է 2019-06-10
- ↑ «Kuban, arriva l'ex meteora interista Zicu» (իտալերեն)։ tuttomercatoweb.com։ 04.01.2010։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2010-1-5
- ↑ «Фанаты «Кубани» подложили жабу»։ Официальный сайт ФК «Кубань»։ 06.12.2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2010-12-7
- ↑ «"Ротор" остаётся в ФНЛ из-за банкротства "Кубани"» (Russian)։ matchtv.ru։ մայիսի 17, 2018
- ↑ «Живее всех живых!» (Russian)։ greenmile.ru։ օգոստոսի 6, 2018
- ↑ FC Kuban vs. FC Abinsk ՅուԹյուբում
- ↑ Third goal in the match ՅուԹյուբում
|