Jump to content

Նանտ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանտ ՖԱ
Ամբողջական անուն Football Club de Nantes
Գույներ կանաչ և դեղին
Հիմնադրում 1943
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաք Նանտ
Մարզադաշտ Ստադ դե լա Բուժերուն
Նախագահ Վալդեմար Կիտա
Մարզիչ Կլաուդիո Ռանիերի
Կայք
Լիգա Լիգա 1
2016–17 7-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Նանտ ՖԱ, Նանտ ֆուտբոլային թիմը Ֆրանսիայի ասոցիացիայի թիմ է, հիմնադրված Նանտում։ Թիմը հիմնադրվել է 1943 թվականի ապրիլի 21-ին 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1997-1907 թվականներին կոչվում էր Ատլանտյան Նանտ, մինչև ներկայիս անվանումը։ Նանտը խաղումէ Ֆրանսիայի առաջին դիվիզիոնում։ Թիմը մարզում է ֆրանսահայ Միշել Տեր-Զաքարյանը։

Նանտը Ֆրանսիայի ամենահաջողակ թիմերից է, 1 լիգայում հաղթել է 8, գավաթում 3 անգամ։ 1 անգամ էլ հաղթել է լիգայի գավաթում։

Թիմը հայտնի է իր «Նանտյան ոճ խոսակցությունով», իր կոլեկտիվ ոգով, որը հիմնականում արտահայտվել է մարզիչներ Խոսե Արիբասի, Ժան Կլոդ Սուաեդույի, Ռայնալդ Դենուի ղեկավարության ներքո։

Ինչպես շատ թիմեր Նանտը նույնպես ունի կեղծանուն՝ «կանաչ և դեղին տուն»։ Նանտում խաղացել են այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսին՝ Մարսել Դեսալին, Դիդիե Դեշամը, Միշել Լանդռեուն, Կլոդ Մակելելեն, Ժերեմը Տուլանը և այլն։

Առաջին խաղը անցկացրել է Օլիմպիկ Կոլումբում ՖԱ Փարիզի դեմ, որտեղ հաղթանակ տոնեց 2-0 հաշվով։ Սեփական հարկի տակ առաջին խաղում նույն հաշվով պարտություն կրեց Տրոյեսից։ Առաջին խաղաշրջանում թիմը զբաղեցրեց 5-րդ տեղը։

1963 թվականին ակումբը նվաճեց առաջին դիվիզիոնի ուղեգիր։ Հունիսի տասին մահացավ Մարսել Սաուպինը և երբեք չտեսավ իր ստեղծաց թիմը։ Նանտը շարունակեց իր հաղթարշավը իր փայլուն խաղի շնորհիվ, մասամբ ի շնորհիվ Խոսե Արիբասի։ Հատկապես այս շրջանում դարձավ «Նանտյան ոճը»՝ շատ փափուկ և պարտադրող տատկտիկայով։ 1976 թվականին Խոսե Արիբասը հրաժարվեց մենեջերի պաշտոնից և ղեկավարությունը հանձնեց Ժան Վինսենտին ով խաղացել է Սթեյդ Ռեյմսում։ Ակումբի հաջողակ տարիներին մնաց թիմի ղեկավար մինչև 1982 թվականը, որից հետո ղեկավար դարձավ Ժան Կլոդ Սուիդը, մի ուրիշ Նանտյան ոճի երկրպագու և Նանտի խաղացող։

1973, 1977, 1980 և 1983 թվականներին Ֆրանսիայի չեմպիոն դառնալուց հետո 1979 թվականին 4-1 հաշվով հաղթելով Օսերին նվաճեց Ֆրանսիայի Գավաթը։ Էրիկ Պեշուտը ներմուծեց իր անունը Նանտի պատմության մեջ, որպես Հեթ-տրիկի հեղինակ այս խաղում։ 1983 թվականին գավաթի եզրափակչում մրցելով Պարի Սեն Ժերմենի հետ պարտվեց 3-2 հաշվով։

Լինելով աղյուսակի գագաթում վրա Բորդոյի հետ խաղից հետո սկսվեց թիմի համար դժվար ժամանակաշրջանը։ 1982 թվականին Ժան Կլոդ Սուիդը իր տեղը զիջեց Միրոսլավ Բրաժեվելին։

1991 թվականի հուլիսին 1 ամիս անցկացնելով երկրորդ դիվիզիոնում ի շնորհիվ Ֆրանսիայի ֆուտբոլային ֆինանսկան կարգավորողի ադմինիստրատիվ որոշման Նանտը վերանվանվեց Ատլանտյան Նանտ և վերադարձավ առաջին դիվիզիոն։

1995 թվականին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի մասնակիներից էր։ Այս շրջանում նկատվեց տեղացի ֆուտբոլիստների զարգացումը։ 1995-1997 թվականներին թիմը ունեցավ ֆիանսական դժվարություններ և լավագույն խաղացողները թիմից հեռացան։

Դժվար իրավիճակներից հետո 1996-1997 թվականներին 3-րդն էր առաջնությունում խաղալով 30 խաղ առանց պարտության։ 2003 թվականի խաղաշրջանում Նանտը պարտվեց Սոշոյին 11 մետրաանոցներից և դուրս մնաց Լիգայի գավաթից։

Նրանց մարզադաշտը 1984 թվականին եղել է Սթեյդ դե լա Բուժերուն, որտեղ կայացելէ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի եզրափակիչը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանտ ՖԱ» հոդվածին։