ՅուԹյուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՅուԹյուբ
Logo Youtube.svg
Տեսակ Google Inc. դուստրընկերություն
Հիմնադրված է փետրվարի 14, 2005
Հիմնադիր 2005 թ. փետրվարի 14
Վայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Բրունո,ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Տնօրեն Q55183?
Գլխավոր անձինք Չադ Հյորլի (գլխավոր ղեկավար)
Արդյունաբերություն համացանց և Q559856?
Մայր ընկերություն Google
Սեփականատեր Գուգլ
Կայք www.youtube.com
YouTube Վիքիպահեստում
ՅուԹուբի շտաբը Սան Բրունոյում։

ՅուԹյուբ (անգլերեն՝ YouTube, «you» — դու/դուք և «tube» — խողովակ, ալիք), վիդեո-նախագծային կայք համացանցում, որի մասնակիցները և այցելուները կարող են վերբեռնել, դիտել տեսանյութեր և կիսվել տեսանյութեր դրանցով։ ՅուԹուբի գրասենյակը գտնվում է Սան Բրունոյում և ստեղծվել է 2005 թվականի փետրվարին։ Վեբ կայքը տեսանյութերը ցույց տալու համար օգտագործում է Adobe Flash տեխնոլոգիան։ 2006 թվականի նոյեմբեր 13-ին ՅուԹուբը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարով գնվել է Գուգլի կողմից։

Չգրանցված այցելուները (ոչ մասնակիցները) կարող են դիտել կայքի տեսահոլովակների մեծ մասը։ Գրանցված մասնակիցները կարող են շատ ավելի մեծ քանակի տեսանյութեր դիտել, այդ թվում՝ 18 տարեկան և բարձր տարիքի համար թույլատրելի տեսանյութեր։ Պոռնոգրաֆիական կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանյութ բեռնել ՅուԹուբում արգելված է։

Ըստ 2006 թվականի հուլիսի վիճակագրական տվյալների՝ օրական դիտվել է 100 միլիոն տեսանյութ, և վերբեռնվել՝ 65.000։

2009 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ օրական դիտվել է 1 միլիարդ ՅուԹուբյան տեսանյութ։

2008 թվականի փետրվարին ՅուԹուբն ունեցել է 2.750.000 գրանցված մասնակից և ընդհանուր առմամբ 73.100.000 անուն տեսանյութ։ Հարկավոր կլինի ավելի քան 1000 տարի, որպեսզի հնարավոր լինի դիտելու ՅուԹուբի բոլոր հոլովակները։

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեո տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅուԹուբի հոլովակներ դիտելու համար համակարգչում պահանջվում է Adobe Flash Player ծրագրի առկայությունը[1]։

2010 թվականին ՅուԹուբը գործարկում է կայքի փորձարարական տարբերակը, որը, աջակցելով HTML5 ստանդարտը, օգտագործում էր մուլտիմեդիայի համար ներկառուցված ունակությունները[2] Սա հնարավորություն էր ընձեռում դիտելու հոլովակները առանց Adobe Flash Player կամ նմանատիպ այլ ծրագրի առկայության։[3][4]։ Կայքը ունի համապատասխան էջ, որը հնարավորություն է տալիս աջակցվող դիտարկիչների միջոցով օգտագործել HTML5 նվագարկիչը։ HTML5 հոլովակները հնարավոր է դիտել միայն աջակցվող դիտարկիչներով և H.264 կամ WebM ֆորմատների առկայության դեպքում։ Հարկ է նշել, որ կայքի ոչ բոլոր հոլովակներն են հասանելի այս ֆորմատով[5][6]։

2015 թվականի հունվարի 27-ին ՅուԹուբը հայտարարել է, որ աջակցվող դիտարկիչներում HTML5 դիտարկիչը կգործի մշտապես՝ լռելյայն կերպով։ Աջակցվող դիտարկիչների ցանկցին են պատկանում Google Chrome, Safari 8 և Internet Explorer 11 ժամանակակից դիտարկիչները։[7]

ՅուԹուբը փորձեր է արել HTTP պրոտոկոլի միջոցով դինամիկ հարմարվող հոսքի օգտագործման ուղղությամբ։ Սա առկա ցանցի արագությանը և որակին համապատասխան HTTP հոսքով հարմարվող բիթրեյթի օգտագործում է[8] Ներկայումս նրանք օգտագործում են Adobe Dynamic Streaming for Flash[9]։

Վերբեռնում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅուԹուբի բոլոր օգտագործողները կարող են վերբեռնել տեսանյութեր՝ յուրաքանչյուրը մինչև 15 րոպե տևողությամբ։ Այն անձինք, ովքեր կայքի համայնքի ուղեցույցներին համապատասխան լավ պատմություն ունեն, կարող են թույլտվություն ստանալ վերբեռնելու մինչև 12 ժամ տևողությամբ տեսանյութեր, ինչը պահանջում է հաստատված հաշիվ (սովորաբար բջջային հեռախոսի միջոցով)[10]։ Երբ 2005 թվականին ՅուԹուբը գործարկվեց, հնարավոր էր բեռնել երկար տեսանյութեր, բայց 2006 թվականին թույլատրելի տևողությունը կրճատվեց՝ հասցվելով 10 րոպեի։ Այս որոշման հիմնական պատճառը ՅուԹուբում 10 րոպեն գերազանցող տեսանյութերի շրջանում տեղ գտած հեռուստատեսային ծրագրերի և ֆիլմերի չարտոնագրված ձայնագրություններն էին[11][12]։ 2010 թվականի հուլիսին նախկին թույլատրելի10 րոպեն դարձվեց 15 րոպե։[13] Բրաուզերի ամենանոր տարբերակն օգտագործելու դեպքում կարելի է վերբեռնել 20 GB-ից ավելի ծավալով տեսանյութ[14]։

ՅուԹուբը թույլ է տալիս վերբեռնելու տեսանյութեր առկա մեդիա ֆորմատների գերակշռող տարբերակներով, որոնցից են՝ container formats, .AVI, .MKV, .MOV, .MP4, DivX, .FLV, .ogg և .ogv։ Վիդեո ֆորմատների շարքում են MPEG-4, MPEG, VOB և .WMV ֆորմատները։ Կայքը աջակցում է նաև 3GP ֆորմատը՝ այսպիսով թույլատրելով բջջային հեռախոսներից վերբեռնումները։[15] Կայքում հնարավոր է վերբեռնել և՛ պրոգրեսիվ, և՛ միջարկված սկանավորումով տեսանյութեր, սակայն լավագույն որակ ստանալու համար ՅուԹուբը մինչև վերբեռնումը խորհուրդ է տալիս միջարկված տեսանյութերը վերափոխել։ ՅուԹուբի բոլոր վիդեո ֆորմատները օգտագործում են պրոգրեսիվ սկանավորում։[16]

Որակը և ֆորմատները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅուԹուբը, օգտագործելով Sorenson Spark կոդեկը, սկզբնապես առաջարկում էր տեսանյութերի որակի միայն մեկ աստիճան՝ 320x240 պիքսել կետայնությամբ[17][18] with mono MP3 audio.[19]։ 2007 թվականի հունիսին ՅուԹուբն ավելացրեց հեռախոսներով 3GP ֆորմատով տեսանյութեր դիտելու հնարավորություն[20]։ 2008 թվականի մարտին ավելացվել է բարձր որակի ռեժիմը, ինչը տեսանյութերի կետայնությունը բարձրացրեց մինչև 480x360 պիքսել խտության[21]։

2008 թվականի նոյեմբերին ավելացվել է 720p բարձր կետայնությամբ HD տեսանյութերի աջակցություն։ 720p ռեժիմի գործակման ժամանակ ՅուԹուբի նվագարկիչների կողմերի հարաբերությունը 4:3-ից փոխվեց լայնէկրան 16:9 ֆորմատով։[22] Այս նորամուծությունով ՅուԹուբը որպես իր վիդեո սեղմման լռելյայն ֆորմատ սկսեց օգտագործել H.264/MPEG-4 AVC ֆորմատը։ 2009 թվականի նոյեմբերին ավելացվեց 1080p HD ֆորմատը։ 2010 թվականի հուլիսին ՅուԹուբը հայտարարեց, որ գործարկել է 4K թույլատվությամբ տեսանյութերի մի շարք ֆորմատներ, որոնք հնարավորություն են տալիս վերբեռնելու տեսանյութերը մինչև 4096x3072 պիքսել կետայնությամբ։[23][24] Հետագայում ՅուԹուբը առավելագույն կետայնությունը նվազեցրել է 3840x2160 պիքսելի, ինչը 1080p ֆորմատի հետ համեմատությամբ երկու կողմերից էլ կրկնակի մեծ է։[25]

2014 թվականին ՅուԹուբը հզոր գրաֆիկական քարտեր պահանջող վիդեո խաղերի ավելի լավ նվագարկման համար ներկայացրեց 60 կադր վայրկյանում նվագարկման հնարավորությունը։[26][27] Տեսանյութերը հնարավոր է նվագարկել 720p կամ բարձր խտություններով։[28]

Ներկայումս ՅուԹուբի տեսանյութերը հասանելի են որակի մի շարք աստիճաններով։ Նախկին «ստանդարտ որակ» (SQ), բարձր որակ (HQ) և բարձր հստակություն (HD) աստիճանները փոխարինվեցին թվային համարժեքներով, որոնք իրենցից ներկայացնում են տեսանյութի ուղղահայաց կետայնության թիվը։ Տեսանյութերի լռելյայն հոսքը կոդավորվում է VP9 ֆորմատով և Opus ստերեո ֆորմատով, իսկ եթե VP9/WebM ֆորկատը չի աջակցվում դիտարչի/սարքի կողմից, ապա օգտագործվում է H.264/MPEG-4 AVC վիդեո ֆորմատը և AAC աուդիո ֆորմատը։[29]

3D եռաչափ տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 21-ին տեղադրված տեսանյութում[34] ՅուԹուբի ծրագրային ինժեներ Փիթեր Բրեդշոուն հայտարարեց, որ ՅուԹուբի օգտագործողները արդեն կարող են վերբեռնել 3D տեսանյութեր։ Տեսանյութերը հնարավոր է դիտել մի քանի եղանակով՝ պարզ անագլիֆի (փիրուզագույ/կարմիր ոսպնյակներ) մեթոդը, որը 3D էֆեկտ ստանալու համար օգտագործողից պահանջում է հատուկ ակնոցների կիրառում։[35][36][37] ՅուԹուբի ֆլեշ նվագարկիչը կարող է ցուցադրել տարածացուցական կոնտենտ՝ միջարկված տողերով, սյունակներով կամ շախմատի խաղատախտակի ձևով, կողք-կողքի կամ անագլիֆ տարբերակներով՝ օգտագործելով կարմիր/փիրուզագույն, կանաչ/ծիրանագույն, կապույտ/դեղին համադրությունները։ 2011 թվականի մայիսին ՅուԹուբի նվագարկչի HTML5 տարբերակը սկսեց աջակցել «կողք-կողքի» 3D տեսանյութեր, որոնք համատեղելի էին Nvidia 3D Vision-ի հետ։[38]

Կոնտենտի հասանելիությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅուԹուբը օգտագործողներին առաջարկում է տեսանյութերի դիտում իր կայքից դուրս։ Յուրաքանչյուր տեսանյութ ուղեկցվում է HTML գրառման մի մասնիկի հետ, որը կարող է օգտագործվել տեսանյութը ցանկացած կայքում տեղադրելու համար։[39] Այս գործիքը հաճախ օգտագործվում է ՅուԹուբի տեսանյութերը սոցիալական ցանցերի էջերում կամ բլոգներում տեղադրելու համար։ Օգտագործողները ցանկցանում են տեղադրել վիդեո քննարկումներ, մեկ այլ օգտագործողի տեսանյութից ոգեշնչված կամ դրան վերաբերող «պատասխան» տեսանյութ պատրաստել։ 2013 թվականի օգոստոսի 27-ին ՅուԹուբը հայտարարեց, որ հեռացվելու են վիդեո պատասխանները, քանի որ այն սխալ օգտագործվող ֆունկցիա է համարվում։[40] Տեսանյութերի տեղադրում, գնահատումը, մեկնաբանությունները և պատասխանները կարող են արգելափակվել տեսանյութի սեփականատիրոջ կողմից (տվյալ դեպքում տեսանյութը բեռնող օգտագործողի)։[41]

ՅուԹուբը որպես կանոն իր տեսանյութերը բեռնելու համար հղումներ չի ներկայացնում և նախատեսում է դրանց դիտումը միայն կայքի միջերեսով։[42] Տեսանյութերի մի փոքր մաս, ինչպես օրինակ նախագահական ուղերձները, որպես MP4 ֆայլեր կարող են բեռնվել։[43] Մի շարք այլ կայքեր, ծրագրեր և դիտարկիչների լրացումներ հնարավորություն են ընձեռվում բեռնելու ՅուԹուբի տեսանյութեր։[44] 2009 թվականի փետրվարին ՅուԹուբը ներկայացրեց փորձնական ծառայություն, որը որոշ գործընկերների թույլ է տալիս տեսանյութերի անվճար և վճարովի բեռնումներ Google Checkout ծառայության միջոցով։[45] 2012 թվականի հունիսին Գուգլը մի շարք կայքերի, որոնք ՅուԹուբ կայքից հնարավորություն են տալիս բեռնելու տեսանյութեր, գրավոր նամակներ է ուղարկել՝ զգուշացնելով օրենքով պատասխանատվության ենթարկելու մասին։[46] Ի պատասխան Գուգլի այս նամակների՝ Zamzar կայքը հեռացրել է ՅուԹուբյան տեսանյութերի բեռնման հնարավորությունը։[47] ՅուԹուբում տեսանյութեր բեռնելու լռելյայն կարգավորումները տվյալ տեսանյութի հեղինակային իրավունքները վերագրում էր նյութը վերբեռնողին, սակայն սկսած 2012 թվականից հնարավորություն ստեղծվեց ընտրելու Creative Commons լիցենզիան, որը հնարավորություն է տալիս այլ օգտագործողների վերօգտագործել տեսանյութը, եթե այն հեղինակային իրավունքներից ազատ է։[48]

Հարթակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից սմարֆոնների մեծ մասը ունակ են նվագարկելու ՅուԹուբի տեսանյութեր կամ ծրագրի, կամ հարմարեցված կայքի միջոցով։ YouTube Mobile բջջային տարբերակը գործարկվել է 2007 թվականի հունիսին։ Այն տեսանյութերի նվագարկման համար օգտագործում է RTSP հոսքեր։[49] ՅուԹուբի ոչ բոլոր տեսանյութերն են հասանելի կայքի բջջային տարբերակի համար։[50]

Սկսած 2007 թվականի հունիսից՝ ՅուԹուբի տեսանյութերը հնարավոր էր նվագարկելու Էփլ ընկերության սարքերի մեծ մասի վրա։ Նվագարկման համար պահանջվում է, որ ՅուԹուբի կոնտենտը կոդավորվի Apple ընկերության նախընտրած H.264 վիդեո ստանդարտով, ինչը իրագործելու համար պանաջնվել է մի քանի ամիս։ ՅուԹուբի տեսանյութերը կարող են նվագարկվել Apple TV, iPod Touch, iPhone, iPad սարքերով։[51] 2010 թվականի հուլիսին կայքի բջջային տարբերակը վերաթողարվեց՝ ապահովելով սենսորային էկրաններով սարքերով օգտվելու հարմարավետությունը, ինչպես նաև HTML5 ստանդարտը, որը հնարավորություն տվեց խուսափելու Adobe Flash Player հավելումը օգտագործելուց։[52] Բջջային տարբերակը նաև հասանելի է որպես բջջային ծրագիր Android և iOS հարթակների վրա։[53][54] 2012 թվականի սեպտեմբերին ՅուԹուբը թողարկեց iPhone բջջային հեռախոսի համար նախատեսված առաջին ծրագիրը։[55] According to GlobalWebIndex, 2013 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում YouTube ծրագիրը օգտագործվել է սմարթֆոնների օգտագործողների 35%-ի կողմից՝ այսպիսով դառնալով երրորդ ամենաօգտագործվող ծրագիրը։[56]

TiVo թարմացումը 2008 թովականի հուլիսին թույլատրեց համակարգին փնտրելու և նվագարկելու ՅուԹուբի տեսանյութերը։[57] 2009 թվականին ՅուԹուբը գործարկեց "YouTube for TV" ծառայությունը, որը իրենից ներկայացնում էր կայքի ձևափոխված տարբերակը՝ հեռուստատեսային ընդունից սարքերի և հեռուստատեսային այլ մեդիա սարքերում վեբ դիտարկիչով տեսանյութեր դիտելու թույլտվությամբ։ Այսպիսով մեխանիկորեն PlayStation 3 և Wii խաղային կոնսոլները ստացան տեսանյութեր դիտելու հնարավորությունը ևս։[58][59]

2009 թվականի հունիսին գործարկվել է YouTube XL-ը, որը իրենից ներկայացնում է ավելի պարզ միջերես՝ հեռուստացույցների էկրանների համար։[60] ՅուԹուբը ունի ծրագիր Xbox Live-ի համար։[61] 2012 թվականի նոյեմբերի 15-ին Գուգլը թողարկել է Wii կոնսոլի համար նախատեսված պաշտոնական ծրագիրը՝ այդպիսով հնարավորություն տալով դիտելու ՅուԹուբի տեսանյութերը Wii ալիքից։[62] Պաշտոնական ծրագիրը հասանելի է նաև Wii U և Nintendo 3DS կոնսոլների համար, տեսանյութերը կարող են նվագարկվել Wii U ինտերնետային դիտարկչի միջոցով՝ օգտագործելով HTML5.[63] Գուգլը ՅուԹուբը հասանելի է դարձրել նաև Roku նվագարկչի վրա 2013 թվականի դեկտեմբերի 17-ից։[64] Sony PlayStation 4 կոնսալի համար ծրագիրը հասանելի է 2014 թվականի հոկտեմբերից։[65]

Տեղայնացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 19-ին Գուգլի տնօրեն Էրիկ Շմիդթը Փարիզում էր՝ գործարկելու միջազգայնացման և տեղայնացման համակարգ։[66] Կայքի միջերեսը հասանելի է 75 լեզուներով, մեկ տարածաշրջանային (Հոնկ Կոնգ) և մեկ համաշխարհային տարբերակ։[67]

Երկիր Լեզու Գործարկման ամսաթիվ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (և համաշխարհային գործարկում) Անգլերեն 02005-02-15 Փետրվարի 15, 2005[66]
Բրազիլիա Բրազիլիա Պորտուգալերեն 02007-06-19 Հունիսի 19, 2007[66]
Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսերեն և Բասկերեն 02007-06-19 Հունիսի 19, 2007[66]
Իռլանդիա Իռլանդիա Անգլերեն 02007-06-19 Հունիսի 19, 2007[66]
Իտալիա Իտալիա Իտալերեն 02007-06-19 Հունիսի 19, 2007[66]
Ճապոնիա Ճապոնիա Ճապոներեն 02007-06-19 Հունիսի 19, 2007[66]
Նիդերլանդներ Նիդերլանդներ Հոլանդերեն 02007-06-19 Հունիսի 19, 2007[66]
Լեհաստան Լեհաստան Լեհերեն 02007-06-19 Հունիսի 19, 2007[66]
Իսպանիա Իսպանիա Իսպաներեն, Գալերեն, կատալաներեն և Բասկերեն 02007-06-19 Հունիսի 19, 2007[66]
{{{2}}} ՄԹ Անգլերեն 02007-06-19 Հունիսի 19, 2007[66]
Մեքսիկա Մեքսիկա Իսպաներեն 02007-10-11 Հոկտեմբերի 11, 2007
Հոնկոնգ Հոնկոնգ Չինարեն և Անգլերեն 02007-10-17 Հոկտեմբերի 17, 2007
Չինաստանի Հանրապետություն Չինաստանի Հանրապետություն Չինարեն 02007-10-18 Հոկտեմբերի 18, 2007
Ավստրալիա Ավստրալիա Անգլերեն 02007-10-22 Հոկտեմբերի 22, 2007[68]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Անգլերեն 02007-10-22 Հոկտեմբերի 22, 2007[68]
Կանադա Կանադա Ֆրանսերեն և անգլերեն 02007-11-06 Նոյեմբերի 6, 2007[69]
Գերմանիա Գերմանիա Գերմաներեն 02007-11-08 Նոյեմբերի 8, 2007[70]
Ռուսաստան Ռուսաստան Ռուսերեն 02007-11-13 Նոյեմբերի 13, 2007[71]
Հարավային Կորեա Հարավային Կորեա Կորեերեն 02008-01-23 Հունվարի 23, 2008[72]
Հնդկաստան Հնդկաստան Հնդկերեն, բենգալերեն, անգլերեն, գուջարաթերեն, կաննադա, մալայալամ , մարաթերեն, թամիլերեն, տելեգուերեն և ուրդու 02008-05-07 Մայիսի 7, 2008[73]
Իսրայել Իսրայել Եբրայերեն և անգլերեն 02008-09-16 Սեպտեմբերի 16, 2008
Չեխիա Չեխիա Չեխերեն 02008-10-09 Հոկտեմբերի 9, 2008[74]
Շվեդիա Շվեդիա Շվեդերեն 02008-10-22 Հոկտեմբերի 22, 2008[75]
Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա Աֆրիկերեն, զուլուերեն և անգլերեն 02010-05-17 Մայիսի 17, 2010[66]
Արգենտինա Արգենտինա Իսպաներեն 02010-09-08 Սեպտեմբերի 8, 2010[76]
Ալժիր Ալժիր Ֆրանսերեն և արաբերեն 02011-03-09 Մարտի 9, 2011[77]
Եգիպտոս Եգիպտոս Արաբերեն 02011-03-09 Մարտի 9, 2011[77]
Հորդանան Հորդանան Արաբերեն 02011-03-09 Մարտի 9, 2011[77]
Մարոկկո Մարոկկո Ֆրանսերեն և արաբերեն 02011-03-09 Մարտի 9, 2011[77]
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Արաբերեն 02011-03-09 Մարտի 9, 2011[77]
Թունիս Թունիս Ֆրանսերեն և արաբերեն 02011-03-09 Մարտի 9, 2011[77]
Եմեն Եմեն Արաբերեն 02011-03-09 Մարտի 9, 2011[77]
Քենիա Քենիա Շվահիլի և անգլերեն 02011-09-01 Սեպտեմբերի 1, 2011[78]
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ Ֆիլիպիներեն և անգլերեն 02011-10-13 Հոկտեմբերի 13, 2011[79]
Սինգապուր Սինգապուր Անգլերեն 02011-10-20 Հոկտեմբերի 20, 2011
Բելգիա Բելգիա Ֆրանսերեն և հոլանդերեն 02011-11-16 Նոյեմբերի 16, 2011[66]
Կոլումբիա Կոլումբիա Իսպաներեն 02011-11-30 Նոյեմբերի 30, 2011[80]
Ուգանդա Ուգանդա Անգլերեն 02011-12-02 Դեկտեմբերի 2, 2011[81]
Նիգերիա Նիգերիա Անգլերեն 02011-12-07 Դեկտեմբերի 7, 2011
Չիլի Չիլի Իսպաներեն 02012-01-20 Հունվարի 20, 2012[82]
Հունգարիա Հունգարիա Հունգարերեն 02012-02-29 Փետրվարի 29, 2012[83]
Մալայզիա Մալայզիա Մալայզերեն և անգլերեն 02012-03-22 Մարտի 22, 2012[84]
Պերու Պերու Իսպաներեն 02012-03-25 Մարտի 25, 2012[85]
ԱՄԷ ԱՄԷ Արաբերեն և անգլերեն 02012-04-01 Ապրիլի 1, 2012[86]
Հունաստան Հունաստան Հունարեն 02012-05-01 Մայիսի 1, 2012
Ինդոնեզիա Ինդոնեզիա Ինդոնեզերեն և անգլերեն 02012-05-17 Մայիսի 17, 2012[87]
Գանա Գանա Անգլերեն 02012-06-05 Հունիսի 5, 2012[88]
Սենեգալ Սենեգալ Ֆրանսերեն և անգլերեն 02012-07-04 Հուլիսի 4, 2012[89]
Թուրքիա Թուրքիա Թուրքերեն 02012-10-01 Հոկտեմբերի 1, 2012[90]
Ուկրաինա Ուկրաինա Ուկրաիներեն և ռուսերեն 02012-12-13 Դեկտեմբերի 13, 2012[91]
Դանիա Դանիա Դանիերեն 02013-02-01 Փետրվարի 1, 2013
Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆիններեն 02013-02-01 Փետրվարի 1, 2013[92]
Նորվեգիա Նորվեգիա Նորվեգերեն 02013-02-01 Փետրվարի 1, 2013[93]
Շվեյցարիա Շվեյցարիա Գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն 02013-03-29 Մարտի 29, 2013[94]
Ավստրիա Ավստրիա Գերմաներեն 02013-03-29 Մարտի 29, 2013
Ռումինիա Ռումինիա Ռումիներեն 02013-04-18 Ապրիլի 18, 2013[95]
Պորտուգալիա Պորտուգալիա Պորտուգալերեն 02013-04-25 Ապրիլի 25, 2013[96]
Սլովակիա Սլովակիա Սլովակերեն 02013-04-25 Ապրիլի 25, 2013[97]
Բահրեյն Բահրեյն Արաբերեն 02013-08-16 Օգոստոսի 16, 2013[98]
Քուվեյթ Քուվեյթ Արաբերեն 02013-08-16 Օգոստոսի 16, 2013[98]
Օման Օման Արաբերեն 02013-08-16 Օգոստոսի 16, 2013[98]
Կատար Կատար Արաբերեն 02013-08-16 Օգոստոսի 16, 2013[98]
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիերեն, խորվաթերեն, սերբերեն 02014-03-17 Մարտի 17, 2014
Բուլղարիա Բուլղարիա Բուլղարերեն 02014-03-17 Մարտի 17, 2014[99]
Խորվաթիա Խորվաթիա Խորվաթերեն 02014-03-17 Մարտի 17, 2014[100]
Էստոնիա Էստոնիա Էստոներեն 02014-03-17 Մարտի 17, 2014[101]
Լատվիա Լատվիա Լատվիերեն 02014-03-17 Մարտի 17, 2014[102]
Լիտվա Լիտվա Լիտվերեն 02014-03-17 Մարտի 17, 2014
Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա Մակեդոներեն, սերբերեն, թուրքերեն 02014-03-17 Մարտի 17, 2014
Չեռնոգորիա Չեռնոգորիա Սերբերեն և խորվաթերեն 02014-03-17 Մարտի 17, 2014
Սերբիա Սերբիա Սերբերեն 02014-03-17 Մարտի 17, 2014
Սլովենիա Սլովենիա Սլովեներեն 02014-03-17 Մարտի 17, 2014[103]
Թաիլանդ Թաիլանդ Թաիլանդերեն 02014-04-01 Ապրիլի 1, 2014[104]
Լիբանան Լիբանան Արաբերեն 02014-05-01 Մայիսի 1, 2014[98]
Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո Իսպաներեն և անգլերեն 02014-08-23 Օգոստոսի 23, 2014
Վիետնամ Վիետնամ Վիետնամերեն 02014-10-01 Հոկտեմբերի 1, 2014[105]
Լիբիա Լիբիա Արաբերեն 02015-02-01 Փետրվարի 1, 2015

Կայքի միջերեսը առաջարկում է օգտագործել կայքի տեղական տարբերը՝ հիմքը ընդունելով այցելուի IP հասցեն։ Երբեմն հնարավոր է տեսնել «պարունակությունը հասանելի չէ Ձեր երկրում» (անգլ.՝ "This video is not available in your country") հաղորդագրությունը, ինչը կարող է հայտնվել հեղինակային իրավունքների սահմանափակումների կամ ոչ պատշաճ պարունակության պատճառով։[106]

Կայքը հասանելի է 61 լեզուներով, որոնցից ոման տեղական ալիքներ չունեն։

Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրության ժամանակ ՅուԹուբը մի քանի օր արգելափակված է եղել, մինչև մարտի 16-ը երբ հանվեց ԶԼՄ-ների միայն պետական, պաշտոնական տեղեկություններ տարածելու պահանջը։

Ամբողջ նախընտրական շրջանում կայքը ակտիվ օգտագործվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցողների և հակառակորդների կողմից։ Արգելափակման ընթացքում տեսահոլովակները երկու կողմից էլ տեղադրվում էին բազմաթիվ այլ նմանատիպ կայքերում։

Թուրքիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում ՅուԹուբը պարբերաբար արգելափակվում է, որպես կանոն տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և թուրք ժողովրդին վիրավորող տեսահոլովակների առկայության պատճառով։ Երբեմն արգելափակվում էին միայն կոնկրետ տեսահոլովակներ պարունակող էջեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fildes Jonathan (հոկտեմբերի 5, 2009)։ «Flash moves on to smart phones»։ BBC։ Վերցված է նոյեմբերի 30, 2009 
  2. «YouTube HTML5 Video Player»։ YouTube։ Վերցված է ապրիլի 12, 2011 
  3. «Watch this YouTube Video without the Flash Player»։ Վերցված է նոյեմբերի 30, 2009 
  4. «HTML5 YouTube viewer: close, but not quite there»։ Վերցված է նոյեմբերի 30, 2009 
  5. «YouTube HTML5 Video Player»։ Վերցված է հունվարի 21, 2010 
  6. Shankland, Stephen (մայիսի 19, 2010)։ «Google tries freeing Web video with WebM»։ CNET.com։ Վերցված է հունիսի 30, 2010 
  7. Amadeo Ron (հունվարի 27, 2015)։ «YouTube says HTML5 video ready for primetime, makes it default»։ Ars Technica։ Վերցված է հունվարի 29, 2015 
  8. Rajeev Tiwari (հունվարի 3, 2013)։ «Streaming Media and RTOS: MPEG-DASH Support in Youtube»։ Streamingcodecs.blogspot.hu։ Վերցված է մարտի 13, 2014 
  9. YouTube: Google I/O 2013 - Adaptive Streaming for You and YouTube ՅուԹյուբում
  10. Video length for uploading YouTube Help. Retrieved April 17, 2012.
  11. Fisher, Ken։ «YouTube caps video lengths to reduce infringement»։ Ars Technica։ Վերցված է դեկտեմբերի 4, 2008 
  12. «Account Types: Longer videos»։ YouTube։ Վերցված է դեկտեմբերի 4, 2008 
  13. Lowensohn Josh (հուլիսի 29, 2010)։ «YouTube bumps video limit to 15 minutes»։ CNET։ Վերցված է հուլիսի 29, 2010 
  14. "Upload videos longer than 15 minutes". YouTube. Retrieved April 6, 2014.
  15. «Video Formats: File formats»։ YouTube։ Վերցված է դեկտեմբերի 4, 2008 
  16. «Getting Started: File formats»։ YouTube։ Վերցված է օգոստոսի 14, 2010 
  17. Tinic Uro (օգոստոսի 13, 2005)։ «The quest for a new video codec in Flash 8»։ Վերցված է հունվարի 27, 2011։ «We went this route before with Sorenson Spark which is an incomplete implementation of H.263 and it bit us badly when trying to implement certain solutions.» 
  18. Adobe Systems Incorporated (2010)։ «Adobe Flash Video File Format Specification Version 10.1» (PDF)։ էջ 72։ Վերցված է հունվարի 27, 2011։ «Sorenson H.263» 
  19. «Market Demand for Sorenson Media's Sorenson Spark Video Decoder Expands Sharply»։ Sorenson Media։ հունիսի 2, 2009։ Վերցված է հուլիսի 31, 2009 
  20. «YouTube Mobile goes live»։ հունիսի 17, 2007։ Վերցված է օգոստոսի 11, 2010 
  21. «YouTube Blog – YouTube Videos in High Quality»։ YouTube։ մարտի 24, 2008։ Վերցված է ապրիլի 4, 2009 
  22. «YouTube videos go HD with a simple hack»։ CNET։ նոյեմբերի 20, 2008։ Վերցված է օգոստոսի 14, 2010 
  23. «What's bigger than 1080p? 4K video comes to YouTube»։ Official YouTube Blog։ հուլիսի 9, 2010։ Վերցված է հուլիսի 10, 2010 
  24. Lowensohn Josh (հուլիսի 9, 2010)։ «YouTube now supports 4k-resolution videos»։ CNET։ Վերցված է հուլիսի 10, 2010 
  25. «Advanced encoding settings - YouTube Help»։ Google։ Վերցված է փետրվարի 1, 2014 
  26. Glotzbach Matthew (հունիսի 26, 2014)։ «Look ahead: creator features coming to YouTube»։ The Official YouTube Partners & Creators Blog 
  27. Stuart Keith (հունիսի 27, 2014)։ «Battlefield Hardline ushers in era of smooth YouTube trailers»։ The Guardian։ Վերցված է հունիսի 29, 2014 
  28. Kumparak Greg (հոկտեմբերի 29, 2014)։ «YouTube Can Now Play Videos At A Buttery 60 Frames Per Second» 
  29. «Deploying VP9 at YouTube: a postmortem - Steven Robertson»։ հոկտեմբերի 16, 2014։ Վերցված է դեկտեմբերի 9, 2014 
  30. Macall Fred (2013)։ «YTCrack v0.24b»։ Վերցված է օգոստոսի 25, 2013 
  31. McFarland Patrick (մայիսի 24, 2010)։ «Approximate YouTube Bitrates»։ Վերցված է օգոստոսի 12, 2010 
  32. «Bigger and Better: Encoding for YouTube 720p HD»։ December 2008։ Վերցված է օգոստոսի 12, 2010 
  33. Biggs Billy (նոյեմբերի 12, 2009)։ «1080p HD Is Coming to YouTube»։ Վերցված է օգոստոսի 12, 2010 
  34. «YouTube in 3D»։ YouTube։ հուլիսի 21, 2009։ Վերցված է օգոստոսի 3, 2009 
  35. Marquit Miranda (հուլիսի 23, 2009)։ «YouTube in 3D?»։ Physorg։ Վերցված է օգոստոսի 3, 2009 
  36. Dsouza Keith (հուլիսի 20, 2009)։ «YouTube 3D Videos»։ Techie Buzz։ Վերցված է օգոստոսի 3, 2009 
  37. Sobti Kshitij (հուլիսի 21, 2009)։ «YouTube adds a dimension, 3D goggles not included»։ thinkdigit։ Վերցված է օգոստոսի 3, 2009 
  38. Ryan Smith (մայիսի 26, 2011)։ «YouTube Adds Stereoscopic 3D Video Support (And 3D Vision Support, Too)»։ AnandTech։ Վերցված է մայիսի 26, 2011 
  39. «YouTube embedded video guide» 
  40. «So long, video responses... Next up: better ways to connect»։ YouTube Creators Blog։ օգոստոսի 27, 2013։ Վերցված է օգոստոսի 28, 2013 
  41. YouTube։ «Control comments and video responses»։ Վերցված է օգոստոսի 28, 2013 
  42. «Terms of Use, 5.B»։ YouTube։ Վերցված է օգոստոսի 25, 2010 
  43. CNET (հունվարի 16, 2009)։ «(Some) YouTube videos get download option»։ Վերցված է հունվարի 17, 2009 
  44. Milian, Mark (փետրվարի 19, 2009)։ «YouTube looks out for content owners, disables video ripping»։ Los Angeles Times։ Վերցված է փետրվարի 21, 2009 
  45. Rao Leena (փետրվարի 12, 2009)։ «YouTube Hopes To Boost Revenue With Video Downloads»։ Washington Post։ Վերցված է փետրվարի 19, 2009 
  46. Torrentfreak (հունիսի 19, 2012)։ «Google Threatens To Sue Huge YouTube MP3 Conversion Site»։ Վերցված է սեպտեմբերի 4, 2013 
  47. Zamzar (հունիսի 12, 2012)։ «Downloading YouTube videos – no longer supported»։ Վերցված է սեպտեմբերի 4, 2013 
  48. «Here's your invite to reuse and remix the 4 million Creative Commons-licensed videos on YouTube»։ YouTube Official Blog։ հուլիսի 25, 2012։ Վերցված է փետրվարի 12, 2013 
  49. «YouTube Mobile» 
  50. Google Operating System (հունիսի 15, 2007)։ «Mobile YouTube»։ Վերցված է հունվարի 17, 2009 
  51. «YouTube Live on Apple TV Today; Coming to iPhone on June 29»։ Apple։ հունիսի 20, 2007։ Վերցված է հունվարի 17, 2009 
  52. Zibreg, Christian (հուլիսի 8, 2010)։ «Goodbye Flash: YouTube mobile goes HTML5 on iPhone and Android»։ Վերցված է հունվարի 9, 2012 
  53. Kincaid, Jason (հուլիսի 7, 2010)։ «YouTube Mobile Goes HTML5, Video Quality Beats Native Apps Hands Down»։ Վերցված է հունվարի 9, 2012 
  54. «YouTube 2.1 App Now Available on Android Market»։ դեկտեմբերի 8, 2010։ Վերցված է հունվարի 9, 2012 
  55. «New YouTube iPhone app preempts iOS6 demotion»։ The Guardian (London)։ սեպտեմբերի 11, 2012։ Վերցված է սեպտեմբերի 11, 2012 
  56. Cooper Smith (սեպտեմբերի 5, 2013)։ «Google+ Is The Fourth Most-Used Smartphone App»։ Business Insider։ Վերցված է սեպտեմբերի 5, 2013 
  57. «TiVo Getting YouTube Streaming Today»։ Gizmodo։ հուլիսի 17, 2007։ Վերցված է փետրվարի 17, 2009 
  58. «YouTube video comes to Wii and PlayStation 3 game consoles»։ Los Angeles Times։ հունվարի 15, 2009։ Վերցված է հունվարի 17, 2009 
  59. «Coming Up Next... YouTube on Your TV»։ YouTube Blog։ հունվարի 15, 2009։ Վերցված է մայիսի 10, 2009 
  60. «Experience YouTube XL on the Big Screen»։ YouTube Blog։ YouTube։ հունիսի 2, 2009։ Վերցված է հունիսի 20, 2009 
  61. «Xbox Live Getting Live TV, YouTube & Bing Voice Search»։ Mashable։ հունիսի 6, 2011։ Վերցված է դեկտեմբերի 22, 2011 
  62. «YouTube app wanders onto Nintendo Wii days before Wii U launch»։ Techradar.com։ նոյեմբերի 15, 2012։ Վերցված է նոյեմբերի 20, 2012 
  63. «Just for U: YouTube arrives on Wii U»։ Youtube.com։ նոյեմբերի 22, 2012։ Վերցված է դեկտեմբերի 17, 2012 
  64. Variety: YouTube Channel Now Playing on Roku Retrieved December 17, 2013
  65. Pwn, share, repeat with YouTube on PlayStation 4, YouTube blog, October 28, 2014.
  66. 66,00 66,01 66,02 66,03 66,04 66,05 66,06 66,07 66,08 66,09 66,10 66,11 66,12 Sayer Peter (հունիսի 19, 2007)։ «Google launches YouTube France News»։ PC Advisor։ Վերցված է օգոստոսի 3, 2009 
  67. «YouTube homepage (See the localisation section below)»։ Վերցված է փետրվարի 9, 2015 
  68. 68,0 68,1 Nicole Kristen (հոկտեմբերի 22, 2007)։ «YouTube Launches in Australia & New Zealand»։ Mashable։ Վերցված է օգոստոսի 3, 2009 
  69. Nicole Kristen (նոյեմբերի 6, 2007)։ «YouTube Canada Now Live»։ Mashable։ Վերցված է օգոստոսի 3, 2009 
  70. Ostrow Adam (նոյեմբերի 8, 2007)։ «YouTube Germany Launches»։ Mashable։ Վերցված է օգոստոսի 3, 2009 
  71. «YouTube перевелся на русский» (ռուսերեն)։ Kommersant Moscow։ նոյեմբերի 14, 2007։ Վերցված է մարտի 22, 2012 
  72. Williams Martyn (հունվարի 23, 2008)։ «YouTube Launches Korean Site»։ PC World։ Վերցված է մարտի 22, 2012 
  73. Joshi Sandeep (մայիսի 8, 2008)։ «YouTube now has an Indian incarnation»։ The Hindu (Chennai, India)։ Վերցված է օգոստոսի 3, 2009 
  74. Bokuvka Petr (հոկտեմբերի 12, 2008)։ «Czech version of YouTube launched. And it's crap. It sucks»։ The Czech Daily Word (Wordpress.com)։ Վերցված է օգոստոսի 3, 2009 
  75. Launch video unavailable when YouTube opens up in Sweden October 23, 2008. Retrieved December 7, 2012.
  76. «YouTube launches in Argentina»։ սեպտեմբերի 9, 2010։ Վերցված է սեպտեմբերի 9, 2010 
  77. 77,0 77,1 77,2 77,3 77,4 77,5 77,6 «YouTube Launches Local Version For Algeria, Egypt, Jordan, Morocco, Saudi Arabia, Tunisia and Yemen»։ ArabCrunch։ Վերցված է մարտի 13, 2011 
  78. Jidenma Nmachi (սեպտեմբերի 1, 2011)։ «Google launches YouTube in Kenya»։ The Next Web։ Վերցված է մարտի 22, 2012 
  79. Nod Tam (հոկտեմբերի 13, 2011)։ «YouTube launches 'The Philippines'»։ The Philippine Star։ Վերցված է հոկտեմբերի 13, 2011 
  80. YouTube launches localized website for Colombia December 1, 2011. Retrieved December 1, 2011.
  81. Google Launches YouTube Uganda December 2, 2011. Retrieved January 15, 2012.
  82. Google launches YouTube Chile(չաշխատող հղում) March 19, 2012. Retrieved March 22, 2012.
  83. Google Launches Hungarian YouTube(չաշխատող հղում) March 12, 2012. Retrieved March 22, 2012.
  84. YouTube Launches Local Domain For Malaysia March 22, 2012. Retrieved March 22, 2012.
  85. YouTube Peru Launched, Expansion continues March 27, 2012. Retrieved April 1, 2012.
  86. Bindu Suresh Rai (ապրիլի 2, 2012)։ «UAE version of YouTube launched»։ Emirates 247։ Վերցված է փետրվարի 14, 2014 
  87. "YouTube Launches Indonesian Version", June 15, 2012. Retrieved July 8, 2012.
  88. "Google launches YouTube in Ghana", June 22, 2012. Retrieved July 8, 2012.
  89. "YouTube launches local portal in Senegal", Jubr> ^[3] itag 120 is for live streaming and has metadata referring to "Elemental Technologies Live".July 16, 2012. Retrieved July 25, 2012.
  90. "YouTube's Turkish version goes into service", October 1, 2012. Retrieved October 1, 2012.
  91. Tarasova Maryna (դեկտեմբերի 13, 2012)։ «YouTube приходить в Україну! (YouTube comes in Ukraine!)»։ Ukraine: Google Ukraine Blog  (ուկր.)
  92. Sormunen Vilja (փետրվարի 6, 2013)։ «YouTube Launches in the Nordics»։ Nordic: KLOK։ Վերցված է փետրվարի 11, 2013 
  93. «YOUTUBE LAUNCHED IN NORWAY»։ Norway: TONO։ Վերցված է ապրիլի 17, 2013 
  94. «YouTube goes Swiss»։ Swiss: swissinfo։ Վերցված է ապրիլի 17, 2013 
  95. «Youtube România se lansează într-o săptămână»։ Romania: ZF.ro։ Վերցված է մայիսի 14, 2013 
  96. «Google lança versão lusa do YouTube»։ Portugal: Luso Noticias։ Վերցված է մայիսի 14, 2013 
  97. (մայիսի 21, 2013)։ «Slováci už môžu oficiálne zarábať na tvorbe videí pre YouTube» (Slovak)։ Vat Pravda։ Վերցված է փետրվարի 14, 2014 
  98. 98,0 98,1 98,2 98,3 98,4 Nick Rego (սեպտեմբերի 16, 2013)։ «YouTube expands monetization and partnership in GCC»։ tbreak Media։ Վերցված է փետրվարի 14, 2014 
  99. Ивелина Атанасова (մարտի 18, 2014)։ «YouTube рекламата става достъпна и за България» (Bulgarian)։ New Trend։ Վերցված է ապրիլի 5, 2014 
  100. «Oglašavanje na video platformi YouTube od sad dostupno i u Hrvatskoj» (Croatian)։ Lider։ մարտի 19, 2014։ Վերցված է ապրիլի 5, 2014 
  101. Siiri Oden (մարտի 19, 2014)։ «Youtube reklaamid - uued võimalused nüüd ka Eestis!» (Estonian)։ Meedium։ Վերցված է ապրիլի 5, 2014 
  102. Marta (մարտի 18, 2014)։ «Tagad reklāmas iespējas Youtube kanālā iespējams izmantot arī Latvijā» (Latvian)։ Marketing։ Վերցված է ապրիլի 5, 2014 
  103. STA (մարտի 18, 2014)։ «Na Youtube prihajajo tudi slovenski video oglasi» (SlovenianDnevnik։ Վերցված է ապրիլի 5, 2014 
  104. Asina Pornwasin (ապրիլի 3, 2014)։ «YouTube introduces homepage especially»։ The Nation։ Վերցված է ապրիլի 4, 2014 
  105. Google launches YouTube Việt Nam October 1, 2014. Retrieved May 10, 2014.
  106. «Learn More: Video not available in my country»։ YouTube Help։ Վերցված է օգոստոսի 4, 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]