Քննարկում:ՅուԹյուբ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։


Անվանում[խմբագրել կոդը]

Հայերեն աղբյուրներում ավելի շատ հանդիպում է ՅուԹուբ տարբերակը։ «ՅուԹյուբ» մի տեսակ այդքան էլ լավ չի հնչում հայերենում։ --Եվրո$ան 15:45, 28 Փետրվարի 2015 (UTC)

Հարգելի Մասնակից:Eurofan88, քանի որ որպես լեզվաբան ինձ համար ՅուԹյուբ տառադարձումն է ճիշտ, ճիշտ եմ համարել տեղափոխել, սակայն հարկ եմ համարում նշել, որ Ձեր նշած ՅուԹուբ տարբերակից տվել եմ վերահղում, ինչը, կարծում եմ, ոչ մի խնդիր չի առաջացնի։ -GrigorGB (քննարկում) 15:48, 28 Փետրվարի 2015 (UTC)


Ճիշտ տարբերակը ՅուԹուբն է, անվանումը անգլերեն է և կարդացվում և արտասանվում է ՅուԹուբը, ճիշտ կլինի անվանումը տեղափոխել ՅուԹյուբից ՅուԹուբ: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 19:41, 20 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Կողմ: Ես նույնպես ճիշտ եմ համարում ՅուԹուբ տարբերակը, քանի որ ավելի շատ այդպես եմ հանդիպել: --Շեյդի (քննարկում) 19:51, 20 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Դեմ YouTobe բառը կազմված է անգլերեն you և tube բառերից, իսկ tube-ը անգլերենից կարդացվում է որպես թյուբ: GrigorGB-ի էջը տեղափոխելը համարում եմ տեղին, քանի որ ճիշտ է: --Հրաչ Սաքանյան (քննարկում) 14:37, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Ես նույնպես Դեմ եմ ՅուԹուբ տեղափոխելուն վերը նշված պատճառով։ ՀԳ․ Շեյդի ջան, որտե՞ղ ես ՅուԹուբ տարբերակը հանդիպել։ --Ջեօ 15:39, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ջեօ ջան իհարկե գիտեմ, որ բլոգները և լրատվական կայքերը չի կարելի վստահելի աղբյուրներ համարել, բայց հիմնականում այդպիսի տեղերում: --Շեյդի (քննարկում) 15:43, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Չէ, լրատվական կայքերը աղբյուրներ համարվում են։ Դրանք կարող են աղբյուր լինել հոդվածում «կամ» նշմամբ գրելու համար։ --Ջեօ 15:45, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Օրինակ այստեղ նշվում է որպես Յութուբ: --Շեյդի (քննարկում) 16:00, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Շեյդի ջան, մի հատ այստեղ cntr + Յութուբ արա։ Տառադարձված տարբերակն այդտեղ օգտագործված չէ։ --Ջեօ 16:14, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Կներես Ջեօ ջան, իսկ այստեղ? --Շեյդի (քննարկում) 16:22, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Բանալի բառ է, ոչ թե հոդվածում օգտագործվող տարբերակ։ --Ջեօ 16:36, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]