Մուստաֆա Քեմալ Աթաթուրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք

Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը (թուրքերեն՝ Mustafa Kemal Atatürk) (1881թ. մայիսի 19 (պայմանական) - 1938 թ.նոյեմբերի 10թուրք քաղաքական, ռազմական և պետական գործիչ, Թուրքական Հանրապետության հիմնադիրը եւ առաջին նախագահը։ Մասնակցել է 1908 թ. երիտթուրքերի հեղափոխությանը։ 1919 թ. Անատոլիայում գլխավորել է ազգայնական, քեմալիստական (իր անունով) շարժմանը, փաստացի կառավարելով իր իսկ գլխավորած Ներկայացուցչական կոմիտեի միջոցով Անտանտի տերությունների կողմից չգրավված տարածքը։

1923 թ. հանրապետություն հռչակելուց հետո կատարել է բուրժուա-ազգայնական բնույթի բարեփոխումներ։ Պետությանը տրվեց աշխարհիկ բնույթ, մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց Անկարա, վերացվեց կրոնի գործերով նախարարությունը, պետականացվեց հոգեւորականության ունեցվածքը, փակվեցին մուսուլմանական դպրոցները, կրթությունն ու արդարադատությունը հոգեւորականության վերահսկողությունից հանձնվեցին պետության վերահսկողությանը։

Հետագա տարիներին ընդունվեցին եւրոպական նմուշի քրեական եւ քաղաքացիական օրենսգրքեր, արգելվեց բազմակնությունը, մտցվեց լատինական այբուբեն, մտցվեցին ազգանուններ, սահմանադրությունից հանվեց այն դրույթը, ըստ որի իսլամը հանդիսանում է պետական կրոն։

Այդ ամենի հետ մեկտեղ, 1924 թ. թուրքական սահմանադրությունը Թուրքիայի բոլոր բնակիչներին հայտարարում էր թուրքեր, դրանով օրենսդրորեն արգելելով այդ երկրում ազգային փոքրամասնությունների գոյությունը, օրիկանականացնելով նրանց ասիմիլյացիան։
Մուստաֆա Քեմալի «աթաթյուրք» տիտղոսը թուրքերեն նշանակումէ՝թուրքերիհայր։