Բասկերեն (ինքնանվանում՝ euskara), Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարակից տարածքներում ապրող բասկ ժողովրդի լեզուն։ Բասկերենը, ի տարբերություն Եվրոպայի այլ լեզուների, չի պատկանում ո՛չ հնդեվրոպական, և ո՛չ էլ այլ հայտնի լեզվաընտանիքի։ Այն, այսպես կոչված, պսևդո-մեկուսացած լեզու է[4]։
Գենետիկ կապերը հաստատված չեն, սակայն բասկերենը ավանդաբար ընդգրկվում է, այսպես կոչված, պալեոիսպանական լեզուների կազմի մեջ, իսկ ավելի լայն իմաստով, ոչ դասակարգորեն, հավանաբար միջերկրական լեզուների տարասեռ խմբում։
Բասկերենում կա աբիտիվ հոլով, որը համապատասխանում է հայերենի տեղի բացառականին և կազմվում է tik վերջավորությամբ[5]։
↑Mughal, Muhammad Aurang Zeb. 2012. Spain. Steven L. Denver (ed.), Native Peoples of the World: An Encyclopedia of Groups, Cultures, and Contemporary Issues, Vol. 3. Armonk, NY: M .E. Sharpe, pp. 674–675.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 303)։