Jump to content

Matroska

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Matroska
պատկերանիշ
Ընդլայնում.mkv[1][2][3], .mka[2][3], .mks[2][3] և .mk3d[2][3]
MIMEapplication/x-matroska[4]
Հրատարակված էՄայիսի 1 2003
Վերջին տարբերակ03 (հուլիսի 3, 2017)[5][6]
Ֆորմատի տեսակֆայլային ձևաչափերի ընտանիք և մեդիայի պարունակիչ
Ծրագրավորման լեզուC++[7]
ՓոխարինեցMultimedia Container Format?
ՀիմքExtensible Binary Meta Language?[8]
Կայքmatroska.org​(անգլ.)
 Matroska Վիքիպահեստում

Matroska-ն մուլտիմեդիա կոնտեյների բաց, ճկուն միջհարթակային ձևաչափ է և այս ձևաչափի տվյալների հետ աշխատանքի համար գրադարանի ու գործիքների հավաքածու ստեղծելուն ուղղված նախագիծ։ Այս նախագիծը հանդիսանում է MCF նախագծի զարգացումը, բայց նշանակալիորեն տարբերվում է նրանով, որ հիմնված է EBML (Extensible Binary Meta Language - ընդլայնվող երկուական, մետալեզու)` XML լեզվի երկուական անալոգի վրա։ EBML-ի կիրառումը թույլ է տալիս ընդլայնել ձևաչափը, առանց հին ծրագրերի հետ համատեղելիության կորստի։

Ստանդարտի առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Matroska ֆայլերի ընդլայնումը վիդեո-ի (տեքստային ուղեկցմամբ և ձայնով) համար .mkv է, ձայնային ֆայլերի համար` .mka, տեքստային ուղեկցման համար` .mks և 3D վիդեոյի համար` .mk3d:

Matroska-ում ներդրված ձևաչափի հնարավորությունները.

  • փոխհաղորդում Համացանցով (HTTP և RTP արձանագրություններ),
  • ֆայլի արագ վերափաթաթում,
  • կայունություն սխալների հանդեպ
  • էկրանային մենյու (ինչպես DVD-ի վրա) (Չի իրագործվել դասակարգման բացակայության նկատառումներով)
  • ֆայլի տրոհում գլուխների (Chapters),
  • ընթացքում տեքստային ուղեկցման փոխարկում,
  • ձայնային գծերի փոխարկում,
  • մոդուլային ընդլայնելիություն։

Ընդ որում, իր մեջ չի ներառում վիդեոյի և կոդեկների սեղմման ձևաչափեր (ինչպիսիք են MP3 -ը կամ JPEG-ը)

Matroska կոնտեյները կարող է պարունակել մեծ թվով ձայնային, վիդեո և տեքստային ուղեկցմամբ հոսքեր, թույլ տալով մեկ ֆայլում պահպանել ամբողջ ֆիլմ և նվագարկել մուլտիմեդիա նվագարկիչով։

Matroska-ն բաց նախագիծ է (open standard)։ Սա նշանակում է, որ անհատական օգտագործման համար այն բացարձակ անվճար է, իսկ ձևաչափի տեխնիկական դասակարգման բիթային հոսքը հասանելի է ցանկացածին, նույնիսկ ձևաչափի ընդունումն իրենց արտադրանքում ներդնել ցանկացող ընկերություններին (դրա համար կպահանջվի հատուկ արտոնագիր)։ Matroska նախագծի մշակող խմբի ստեղծած բոլոր գրադարանների նախնական կոդը տարածվում է LGPL(BSD արտոնագրի պայմանների վրա ևս տարածվող, ամբողջ թվերով թվաբանության կիրառմամբ C-ով գրված, նվագարկման համար գրադարան) պայմանների վրա։

Matroska-ն AVI, ASF, MOV, RealMedia, MP4, MPG կոնտեյներների ուղիղ, բաց այընտրանք է։

Ընդունվում է Matroska-ի գրադարանների հարմարեցումն ու իրացումը OpenBeOS Mediakit-ի, GStreamer-ի (միջհարթակային մուլտիմեդիա միջավայր, նման Windows-ի DirectShow-ին) և ՕՀ Windows-ում Matroska ֆայլերի ստեղծման և վերարտադրման համար DirectShow-ի զտիչների հավաքածուի համար։

Ձևաչափի ընդունումը DivX ընկերության կողմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի վերջում թողարկվեց DivX փաթեթի 7-րդ տարբերակը։ Նորամուծություններից մեկը դարձավ բարձր թույլտվությամբ վիդեոների համար նախատեսված, տեսանյութերի կոդավորման DivX Plus HD, նոր պրոֆիլի կիրառումը։ Պրոֆիլն ներառում է H.264 կոդեկի միջոցով վիդեոյի սեղմում, AAC կոդեկով ձայնի սեղմում և հանրագումարային ֆայլի պահպանում Matroska կոնտեյներում։ Այս կերպ, DivX Plus HD Certified հավաստագիր ստացած բոլոր նոր մեդիասարքավորումները պետք է ունակ լինեն մշակել MKV[9] կոնտեյները։

Սարքային ընդունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղային տեսանվագարկիչ սարքերում կոնտեյների սարքային ընդունման բացակայությունը արգելք հանդիսացող գործոն էր նրա տարածման համար և կախած էր մի շարք պատճառներից.

  • կոնտեյներում սովորաբար տեղավորվում էր ծավալատարողունակ H.264/AVC կոդեկի հետ AC3 ձայնով փաթեթված վիդեո, իսկ նման կոդեկների հետ աշխատելու ունակ կենցաղային սարքերն ավելի ուշ դուրս եկան շուկա և բավականին թանկ էին,
  • H.264 կոնտեյների համար ստանդարտ ձևաչափ է,
  • տեսասարքեր և վիդեոյի ստեղծման և վերարտադրման համար ծրագրային ապահովում արտադրող խոշոր ընկերությունների կողմից ընդունման բացակայությունը,
  • Matroska կոնտեյներն օժտված է լայ հնարավորություններով, որոնք դժվար է իրագործել սարքային ձևով։

Սակայն ժամանակի ընթացքում MKV ձևաչափը դարձավ բավականին հանրահայտ։ Ներկայումս ժամանակակից հեռուստացույցները, մեդիանվագարկիչները և այլ մեդիասարքավորումներն ունեն այս ձևաչափի ընդունում։

Կենցաղային մեդիանվագարկիչների համար MPEG սարքային վերծանիչներ արտադրող Sigma Designs ընկերությունը վերջին տարիներին թողարկել է երեք նոր չիպսետներ (անգլ.՝ chipset) SMP8650, 8630, 864х և 8620L: Բոլորն էլ ընդունում են բարձր թույլտվությամբ վիդեոների հիմնական ձևաչափները, H.264 և MP4 կոնտեյները, ինչպես նաև VC-1 և AVI կոնտեյները, բայց չեն պարունակում ոչ մի Matroska ներդրված ընդունում, չնայած նրան, որ այդ չիպսետներն օգտագործող որոշ արտադրողներ ավելացնում են այդպիսի ընդունում ներդրված ծրագրային ապահովման օգնությամբ։

MKV-ի ընդունմամբ սարքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԸնկերությունՄոդելԾանոթություն
AC RyanPV72100, PV73100, PV73200Ընդունվում են մեդիակոնտեյներներ` MKV, AVI, WMV, ISO, IFO, VOB, MOV, ASF, TP, TS, TRP, M2TS, MP4, DAT, MPG, FLV. Кодеки MPEG1, MPEG2, MPEG4, XviD, DivX, H.264, WMV9, AVCHD, VC1: Ձայնային ֆայլեր` MP3, WMA, AAC, Ogg, PCM, WAV, FLAC, AC3, DTS.
ASUSHDP-R1, HDP-R3Ընդունվում են մեդիակոնտեյներներ`avi, mpeg, mov, wmv, mkv, ts, m2ts, mp4
Aura HDAuraHD
BBKPopcornTV NP101SPopcorn Hour A-100-ի համանմանը
BBKHD-մեդիանվագարկիչներ. MP050S, MP060S, MP061S, MP070S, MP072SՏեսակոդեկների ընդունում` XVID SD/HD, MPEG-1/2/4/4.2, WMV9 (MP@HL), H.264, VC-1, AVC (HD)։ Տեսակոնտեյներների ընդունում` MPEG-1/2/4, MPEG-1/2 PS (M2P, MPG), MPEG-2, VOB, AVI, ASF, WMV, MKV (Matroska), MOV:
BBKMKV DVD-նվագարկիչներ. DMP1023HD, DMP1024HD, DNP1031HD
CowonCowon V5
Dune HDMax, Duo, Smart H1/D1/B1, TV-101, TV-301
ELECTՀեռուստացույցներ` LС-3288B, LE-3266B, LE-4266BMKV, MPEG-1-2, AVI, DivX, WMA, H.264 ընդունում
EgreatEG-M31, EG-M32, EG-M33, EG-M34, EG-M35
Hantech - SisoMarkus-800
HDXHDX900, HDX1000
IconBitIconbit HD400L, HD400DVD, HD270HDMI, HD400Le, HDM3HDMI, HDS4L, HDS5L, HDS6L, HDS7L, HDR11L, HDR12L, HDR21DVD, Toucan (Nano, Nano+, W), XDS1003D, XDS73D, Movie3D Deluxe, XDS74K, XDS94K, Omnicast UHDMKV, MKA, MKS ֆայլերի ընդունում։ Ներդրված դեկոդերները` Dolby, DTS, AAC, WMA, թույլ են տալիս դիտել MKV ֆայլերն առանց արտաքին դեկոդերի։
IMAQLIQIMAQLIQ TVՏնային մեդիակենտրոն, նաև MKV ֆայլերի ընդունումով։ Ներդրված լիարժեք գործառույթներով Opera բրաուզերով։
iStar HDMini (HDMI 1.1), Mini (HDMI 1.3)
KaiboerK007
LGLG BD370 LG BD550Blu-Ray նվագարկիչն այդ տիպի առաջին սարքն էր, որ ուներ ներդրված MKV կոնտեյներ։
LGDVX689HԱռաջին DVD նվագարկիչը, MKV ֆայլերի նվագարկման հնարավորությամբ (մինչև Full HD 1080p)
LGՀեռուստացույցներ` 32/37/42/47LH49**, 32/37/42/47/55LH50**, 32/37/42/47LH70**, 42/47LH90**, 50/60PS70**,50/60PS80**, 42/50PQ35**, 42PQ65**, 50PS65**2010 թվականի բոլոր մոդելներն ընդունում են MKV, ավելի ցածր մոդելներում ծրագրային սահմանափակված են։ Ներդրված USB-ով վերարտադրվում են, ֆոտոնկարներ (JPEG), երաժշտություն (MP3), տեսանյութեր (DAT, MPG, MPEG,VOB, AVI, DIVX, MP4, MKV, TS, TRP, TP)։
MediagateMG-800HD
MeredianLCD և LED հեռուստացույցներ LT-16*37D13*33
NetgearEVA8000 и EVA9150
NokiaNokia N8Broadcom bcm272 չիպի շնորհիվ բազմաթիվ տեսաձևաչափեր ընդունող Nokia-ի առաջին սմարթֆորնը։
PIONEERBDP-140, BDP-440, BDP-LX55
PopcornHourA-100, A-110, B-110, C-200, A-200, A-300, C-300, Popbox V8Տեսաձայնային ֆայլեր` MKV (*.mkv)` տեսաֆայլեր` H.264, ձայնային ֆայլեր` HE-AAC, AC3 ընդունում։
PhilipsՀեռուստացույցներ, մասնավորապես` 2010 թվականից բոլոր մոդելները սկսած 32PFL5405 և բարձր
PhilipsBD-նվագարկիչներ, մասնավորապես` BDP7500, BDP8000, BDP9500, BDP9600
SamsungSamsung BD-P1600
SamsungՀեռուստացույցներ` LE32B652T4W, LE32B653T5W, 40B653T5W, LE40B750U1W, LE40B652T4W, LE37B653T5W, LE37B652T4W, LE46B750U1W, LE46B653T5W, LE46B652T4W, LE55B652T4W, LE55B653T5W, UE-26C4000, UE-32C6000, LE-40C530F1J, 2010 թվականի բոլոր հեռուստացույցները, բացի` LE**C350, 2011 թվականի բոլոր հեռուստացույցները
SeagateFreeAgent Theater+™ HD, FreeAgent® GoFlex™ TV բարձր հստակության մուլտիմեդիա նվագարկիչՎիդեո`MPEG-1, MPEG-2 (VOB/ISO), MPEG-4 (Xvid), DivX Plus™ HD, Xvid HD, AVI, MOV, MKV, RMVB Real Media, FLV, AVC HD, H.264, WMV9, VC-1, M2TS, TS/TP/M2T: Թույատրված վիդեո` NTSC 480i/480p, PAL 576i/576p, 720p, 1080i, 1080p …
SharpAquos սերիայի հեռուստացույցներAivx-370HD
ToshibaՀեռուստացույցներ
TvIXM5100, M7000, M6500, M6600(N), Xroid
Western DigitalWD TV HD
G-miniMagicBox: HDR1100H, HDR1000D, HDRS120D, HDR895D, HDP890, HDP500, HDP300.
PixusPixus Five
XtreamerXtreamer, PRO, Elvira, SideWinder, ProdigyԸնդունվում են մեդիակոնտեյներներ` MKV, AVI, WMV, ISO, IFO, VOB, MOV, ASF, TP, TS, TRP, M2TS, MP4, DAT, MPG, FLV: Կոդեկներ` MPEG1, MPEG2, MPEG4, XviD, DivX, H.264, WMV9, AVCHD, VC1. Аудиофайлы MP3, WMA, AAC, Ogg, PCM, WAV, FLAC, AC3, DTS:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]