Philips
Philips | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ձեռնարկություն և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1891 |
Հիմնադիր | Frederik Philips? և Gerard Philips? |
Վայր | Ամստերդամ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Frans van Houten?[1] |
Արդյունաբերություն | Էլեկտրոնիկայի արդյունաբերություն |
Ստորաբաժանումներ | Philips Consumer Lifestyle?, Philips Healthcare?, Philips Lighting? և Philips Interactive Media Systems? |
Դուստր ընկերություններ | Philips (United States)?, Philips (France)?, Philips (Belgium)?, Philips (Israel)?, Philips (Germany)?, Philips (Canada)?, Mullard?, Valvo?, Radiotechnique (Compelec)?, Philips Interactive Media, Inc.?[2], N.V. Philips Phonografische Industrie?, Magnavox, Philips (Finland)? և PolyGram |
Կայք | philips.com(անգլ.) |
Մասնակից է | Վայ-Ֆայ Դաշինք[3] |
Բորսա | Euronext և NYSE: PHG[4] |
Philips Վիքիպահեստում |

Koninklijke Philips N.V. («Ֆիլիպս», անգլ.՝ Royal Philips), հոլանդական անդրազգային ընկերություն: Ընկերությունը հիմնադրվել է 1891 թվականին և իր պատմության ընթացքում մի քանի անգամ փոխել է իր գործունեության առաջնահերթ ոլորտը, սկզբում արտադրել է լույսի լամպեր, այնուհետև անցել է սպառողական էլեկտրոնիկայի, 2000-ականներից հետո սկսել է մասնագիտանալ բժշկական ախտորոշիչ սարքավորումների մեջ: Ընկերության հասույթի շուրջ մեկ երրորդը գալիս է ԱՄՆ-ից[5]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունը հիմնադրվել է 1891 թվականի մայիսի 15-ին Էյնդհովենում Ժերար Ֆիլիպսի կողմից, նրա հոր՝ Ֆրեդերիկ Ֆիլիպսի ֆինանսական աջակցությամբ, որը զբաղվում էր ծխախոտի վաճառքով և բանկիր էր: 1892 թվականին ընկերությունը սկսել է արտադրել ածխածնի թելերով լամպեր: Այնուամենայնիվ, Ժերարը թերագնահատել է մրցակցությունը գերմանացի արտադրողների հետ` մինչև 1894 թվականը ընկերությունը հայտնվել է սնանկության եզրին: Ընկերության վիճակի բարելավմամբ զբաղվել է Ժերարի կրտսեր եղբայրը՝ Անտոն Ֆիլիպսը, որը աշխատել է լոնդոնյան բրոքերային ընկերությունում։ 1907 թվակականին Ֆիլիպս գործարարանը սկսել է արտադրել է վոլֆրամի թելով լամպեր, որոնք երեք անգամ ավելի լույս էին տալիս, քան ածխային լամպերը: 1912 թվականին ընկերությունը ընտանեկան գործընկերությունից վերածվել է NV Philips Gloeilampenfabrieken հանրային ընկերության, նրա բաժնետոմսերը տեղաբաշխվել են Ամստերդամի ֆոնդային բորսայում: Երկու տարի անց հիմնադրվել է գիտահետազոտական լաբորատորիա, 1915 թվականին սկսվել է արգոնային լամպերի արտադրությունը։ Գերմանիայից ապակու և արգոնի մատակարարման ընդհատումները ընկերությանը ստիպեցին կառուցել ապակու, արգոնի, ջրածնի և ստվարաթղթե տուփերի արտադրության սեփական գործարաններ: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը ներկայացուցչություններ են բացվել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, պատերազմից հետո գործունեության աշխարհագրությունը ընդլայնվել է Եվրոպայի երկրների մեծ մասում, ինչպես նաև Չինաստանում, Բրազիլիայում և Ավստրալիայում:
1924 թվականին կազմավորվել է Philips-ից, GE-ից և Osram-ից մի քանի տասնամյակ գոյություն ունեցող կարտելը, որը բաժանել է էլեկտրական լամպերի իրացման շուկաները և սահմանել 1000 ժամ լամպերի ծառայության ստանդարտ ժամկետ[6]: 1927 թվականին Ուտրեխտի արդյունաբերական տոնավաճառում ընկերությունը ներկայացրել է իր առաջին ռադիոընդունիչը, այդ ժամանակից ի վեր ընկերությունը ձգտում էր արտադրել պատրաստի ապրանքներ, այլ ոչ թե համալրող սարքեր։ Նաև 1927 թվականին վերցրել է էլեկտրոնային լամպեր արտադրող Mullard բրիտանական ընկերությունը: 1930-ական թվականներին, չնայած Մեծ ճգնաժամի պատճառով առաջացած ֆինանսական դժվարություններին, արտադրանքի տեսականին համալրվել է գազապարպիչ լամպերով, ռենտգենյան և հեռահաղորդակցային սարքավորումներով, զոդման սարքերով և Էլեկտրական սափրիչներով։ Մի շարք երկրներում հայտնված առևտրային արգելքները շրջանցելու համար Philips-ը սկսել է արտադրական հզորություններ տեղակայել արտասահմանում: 1939 թվականին ԱՄՆ-ում ստեղծվել է North American Philips Corporation դուստր ընկերությունը, որը դարձել է նացիստների կողմից Նիդեռլանդների օկուպացիայի ժամանակ Philips-ի գործունեության հիմքը։ Նիդեռլանդներում գործարաններում ղեկավարելու է մնացել Ֆրից Ֆիլիպսը՝ Անտոն Ֆիլիպսի որդին. այդ գործարանները խիստ տուժել են ինչպես Բրիտանական ավիացիայի կողմից 1943 թվականին, այնպես էլ 1944 թվականին նահանջող նացիստների ռմբակոծություններից: Արտադրության նախապատերազմական մակարդակը ձեռք է բերվել 1946 թվականի վերջին, սկսվել է ընկերության արագ աճի շրջանը Ֆրից Ֆիլիպսի ղեկավարությամբ, որը շարունակվել է մինչև 1970-ականների սկիզբը, երբ մեծացել է մրցակցությունը էլեկտրոնիկայի ճապոնական արտադրողների կողմից[7]: 1950 թվականին ստեղծվել է Philips Records ձայնագրման ընկերությունը, որը հետագայում դարձել է PolyGram-ի մաս։ 1963 թվականին Philips ընկերությունը սկսել է ձայնասկավառակների թողարկումը, 1971 թվականին ներկայացրել է իր առաջին տեսամագնիտոֆոնը, իսկ 1979 թվականին՝ Sony-ի հետ համատեղ մշակված կոմպակտ սկավառակը[6]:
1982 թվականի հունվարին ընկերությունը գլխավորել է Վիսե Դեքերը, արդեն մի քանի ամիս անց փակվել է Եվրոպայում ընկերության գործարանների քառորդ մասը և անձնակազմի զանգվածային կրճատումներ են իրականացվել, միևնույն ժամանակ գնվել է ամերիկյան Westinghouse ընկերության լուսավորման տեխնիկայի ստորաբաժանումը, ինչպես նաև ձեռք է բերվել 24,5 տոկոս մասնաբաժին Գերմանիայի Grundig խոշորագույն էլեկտրոնիկայի արտադրության մեջ: 1980-ական թվականների վերջին վերացվել է պաշտպանական էլեկտրոնիկայի ստորաբաժանումը, նրա բաժնետոմսերը վաճառվել են մաս-մաս, այն ստեղծվել է 1950-ական թվականներին և արտադրել Է միջուկային ռեակցիաների վերահսկման համակարգեր, հրշեջ ազդանշանային համակարգեր և ռադարի սարքավորումներ: Գիտահետազոտական գործունեության ծախսերի կրճատման համար գործընկերային հարաբերություններ են ստեղծվել AT & T-ի, Siemens-ի և Whirlpoo-ի հետ[7]:
1987 թվականի նոյեմբերին նիդերլանդական ընկերությունը վերամիավորվել էր ամերիկյան North American Philips Corporation-ի (NAP) հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Philips-ին մնացել է ԱՄՆ-ում 8 ընկերություն, որոնք պաշտոնապես ինքնուրույն են դարձել.1980-ական թվականներին նրանք միավորվել են NAP-ի հովանու ներքո՝ դառնալով ԱՄՆ-ում հեռուստացույցների երրորդ խոշորագույն արտադրողը, ինչպես նաև NAP-ն զգալի տեղ է զբաղեցրել լուսավորման տեխնիկայի և էլեկտրոնիկայի շուկայում (այդ թվում՝ պաշտպանական): NAP-ը ներառում է մի շարք ամերիկյան ընկերություններ, որոնք ինքնուրույն զարգացման ժամանակահատվածում անցել են Magnavox-ին Signeticsruen-ին[8]:
Այս բոլոր միջոցները միայն ձգձգում էին ընկերության ճգնաժամ: 1990 թվականին զուտ վնասը կազմել է 4,24 մլրդ գուլդեն, 1992 թվականին՝ 900 մլն գուլդեն։ Ճգնաժամը պայմանավորված էր ոչ միայն ասիական ընկերությունների մրցակցությամբ, այլև մի քանի անհաջող զարգացումներով, ինչպիսիք են Philips CD-i խաղային կոնսոլով CD-նվագարկիչը, որի մշակման համար ծախսվել էր 1 մլրդ դոլար, բայց վաճառվել է ընդամենը 400 հազար հատ, ինչպես նաև թվային աուդիոհամակարգ և տեսամագնիտոֆոնների համար իրենց ստանդարտը[6]: Բացի այդ, մեծ խնդիր էր նաև պարտքը, 1990 թվականին տոկոսների վճարման համար վճարվել է գործառնական շահույթի 84%-ը, իսկ 1992 թվականին պարտքի բեռի նվազեցման համար վաճառվել է մի քանի միլիարդ գուլդենի անշարժ գույք, 1993 թվականին վաճառվել է ճապոնական Matsushita Electronic Industrial Co ընկերության մասնաբաժինը: 1991 թվականին ընկերության անվանումը փոխվել է Philips Electronics NV-ի, N. V. Benzit հոլդինգային ընկերությունը վերացվել է։ 1990-ականների կեսերին ընկերությունը սկսել է արտադրության աութսորսինգը դեպի Ասիա, զուգորդված DVD նվագարկիչի հաջող շուկայավարման հետ: Այն բարելավեց Philips-ի դիրքը, չնայած բջջային հեռախոսների շուկա անհաջող մուտք գործելուն Lucent Technologies-ի հետ համագործակցությամբ: 1998 թվականին 10,4 մլրդ դոլարով վաճառվել է PolyGram ձայնագրման ընկերությունը։ 1997 թվականին կենտրոնակայանը Էյնդհովենից տեղափոխվել է Ամստերդամ, 1999 թվականին անվանմանը ավելացվել է Koninklijke (թագավորական) բառը[7]:
2000 թվականին գնվեց Optiva կորպորացիան՝ Sonicare ատամների էլեկտրական խոզանակներ արտադրող ընկերությունը, իսկ հաջորդ տարի 2 մլրդ եվրոյով գնվել է Agilent Technologies ընկերության բժշկական սարքավորումների ստորաբաժանումը[9]: 2001 թվականին ստեղծվել է նաև համատեղ ձեռնարկություն կորեական LG Electronics ընկերության հետ LCD մոնիտորների արտադրության գծով, ինչպես նաև միավորվել է կինեսկոպների արտադրությունը:
2006 թվականին վաճառվել է կիսահաղորդիչների արտադրության ստորաբաժանումը,այն վերանվանվել է NXP Semiconductors-ի։ Բաժինը ստեղծվել է 1975 թվականին գնված Signetics ընկերության հիման վրա և տեղակայված է եղել Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտում[10]: Նույն թվականին գնվել է Lifeline Systems ընկերությունը, 2007 թվականին՝ ևս երկու ամերիկյան ընկերություն բժշկական սարքավորումների ոլորտում՝ Ximis[11] և Respironics[12]:
2013 թվականին ընկերության անվանումը փոխվել է՝ դառնալով Koninklijke Philips N. V., Electronics բառն անվանումից հանվել է 2012 թվականին հեռուստացույցների արտադրության հետ կապված ակտիվների վաճառքի պատճառով, իսկ հաջորդ տարի՝ աուդիո և տեսաֆիլմերի հետ կապված[13]: Philips ապրանքանիշի անվան տակ հեռուստացույցների արտադրության գնորդ է դարձել չինական TP Vision Technoligy ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հոնկոնգում: Այդ արտադրամասում աշխատում է 3 հազար մարդ, պետք է ունենա առանձնացված դուստր կառույցներ, կենտրոնակայանը գտնվում է Նիդեռլանդներում[14]:
Մեդիատեխնիկայի արտադրությունը պլանավորվում Էր վաճառել Ճապոնական Funai ընկերությանը (որն արդեն երկար տարիներ հանդես է եկել որպես դրա արտադրության կապալառու), սակայն գործարքը ձախողվել է 2013 թվականի վերջին, այդ ակտիվները դարձել են Հոնկոնգում գրանցված WOOX ժամանակավոր ինքնուրույն ընկերության մասը, իսկ 2014 թվականին վաճառվել են 135 մլն դոլարով ամերիկյան Gibson կիթառահար արտադրողին[15]:
2015 թվականին բժշկական սարքավորումների ստորաբաժանումը համալրվել է 1,2 մլրդ դոլարով գնված Volcano Corporation ընկերությունից[16]:
2016 թվականի մայիսի 27-ին Philips Lighting լուսավորող տեխնիկայի ստորաբաժանումը հատկացվել է Signifyrunl անկախ ընկերությանը, նրա բաժնետոմսերը տեղաբաշխվել են Ամստերդամի ֆոնդային բորսայում, 2017 թվականի ընթացքում Philips խումբը վաճառել է այդ ընկերությունում իր մասնաբաժնի հիմնական մասը, 2018 թվականի վերջին նրան է պատկանել Signify-ի բաժնետոմսերի 16,5 տոկոսը: Այդ ստորաբաժանման շրջանառությունը կազմում էր մոտ 7 մլրդ եվրո, այնտեղ աշխատում էր 40 հազար աշխատակից[17]:
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագահների և գործադիր տնօրենների ժամանակացույց.
- 1891–1922- Ժերար Ֆիլիպս, (Gerard Philips)՝ ընկերության հիմնադիր
- 1922–1939- Անտոն Ֆիլիպս (Anton Philips)՝ Ժերարդի փոքր եղբայրը
- 1939–1961- Ֆրենս Օտտեն (Frans Otten)՝ Անտոն Ֆիլիպսի փեսան
- 1961–1971- Ֆրից Ֆիլիպս (Frits Philips)՝ Անտոն Ֆիլիպսի որդին
- 1971–1977- Հենկ վան Ռիեմսիդը (Henk van Riemsdijk)
- 1977–1981- Նիկո Ռոդենբուրգ (Nico Rodenburg)
- 1981-1982- Կոր Դիլեն (Cor Dillen)
- 1982–1986- Վիսե Դեկեր (Wisse Dekker)
- 1986–1990- Կոր վան դեր Կլուգտ (Cor van der Klugt)
- 1990–1996- Յան Թիմեր (Jan Timmer)
- 1996–2001- Կոր Բոնստրա (Cor Boonstra)
- 2001–2011- Կլիստլեր, Ժերարդ (Gerard Kleisterlee)
Ներկայիս ղեկավարություն.
- Ֆրենս վան Հութեն (Frans van Houten, род. в 1960 году), 2011 թվականից CEO ընկերության գլխավոր տնօրեն, ընկերության հետ 1986 թվականից[18]: Նաև Novartis տնօրենների խորհրդի անդամ և եվրոպական արդյունաբերողների կլոր սեղանի անդամ:.
- ԱբԽիջիտ ԲՀատաչարիա (Abhijit Bhattacharya)՝ 2015 թվականից փոխնախագահ և գլխավոր ֆինանսական պատասխանատու
- Սոֆի Բեշու (Sophie Bechu)՝ փոխնախագահ, գլխավոր գործադիր տնօրեն:
- Ռոնալդ դե Յոնգ (Ronald de Jong)՝ փոխնախագահ, 2011 թվականից մարդկային ռեսուրսների ղեկավար, ընկերության հետ 1990 թվականից, նաև Ֆիլիպս հիմնադրամի նախագահ:
- Մառնիք վան Գնեկեն (Marnix van Ginneken)՝ 2017 թվականից փոխնախագահ, իրավախորհրդատու և ընկերության քարտուղար, 2007 թվականից՝ Ֆիլիպսում:
Վերստուգիչ խորհրդի անդամները
- Երուն վան դեր Վեր՝ (Jeroen van der Veer, род. в 1947 году) — 2011 թվականից Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, 2009 թվականից խորհրդի անդամ, նաև՝ Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի Վերստուգիչ խորհրդի նախագահ և Royal Boskalis Westminster N.V., Het Concertgebouw հիմնադրամի նախագահ; նախկինում Royal Dutch Shell-ի գլխավոր գործադիր տնօրեն
- Քրիստին Փուն (Christine A. Poon)՝ հսկիչ, 2014 թվականից խորհրդի անկախ փոխնախագահ և ընկերության քարտուղար, 2009 թվականից խորհրդի անդամ, նախկինում եղել է Johnson & Johnson-ի տնօրենների խորհրդի փոխնախագահը
- Նելամ Դավան (Neelam Dhawan)՝ 2012 թվականից Վերստուգող խորհրդի անդամ, նաև ICICI Bank Limited-ի խորհրդի անդամ:
- Օրիտ Գադիշ (Orit Gadiesh)՝ 2014 թվականից Վերստուգող խորհրդի անդամ, նաև Bain & Company-ի նախագահ, Շանհայի քաղաքապետի խորհրդատվական խորհրդի անդամ և Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր խորհրդի անդամ
- Մարկ Հարիսոն (Marc Harrison)՝ 2018 թվականից Վերստուգիչ խորհրդի անդամ, նաև «Միջհամայնքային առողջապահության» նախագահ
- Դեյվիդ Պիոթ (David E. I. Pyott)՝ 2015 թվականից Վերստուգիչ խորհրդի անդամ, նաև Allergan, Inc.-ի նախագահ:
- Պաուլուս Ստոֆելս (Paulus A. Stoffels)՝ 2015 թվականից Վերստուգիչ խորհրդի անդամ, նաև Johnson & Johnson փոխնախագահ և գլխավոր գիտական ղեկավար:
- Ջեքսոն Թայ (Jackson Tai)՝ 2011 թվականից Վերստուգող խորհրդի անդամ է, ծառայում է Eli Lilly and Company-ի, China Bank-ի և MasterCard Inc-ի կառավարման խորհրդում, մինչ այդ նա եղել է DBS Group-ի փոխնախագահ և գլխավոր գործադիր տնօրեն:
- Հեյոն ֆոն Պոդցինսկին (Heino von Prondzynski)՝ 2007 թվականից Վերստուգիչ խորհրդի անդամ, նախկինում՝ Ֆ. Հոֆման-Լա Ռոշ Գրուպի կառավարման խորհրդի անդամ:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական բաժինները[19]:
- ախտորոշում (Diagnosis & Treatment)՝ ախտորոշիչ սարքավորումներ (մագնիսական ռեզոնանսային պատկերացում, հաշվարկված տոմոգրաֆիա, ռենտոգրաֆիա, ուլտրաձայնային), շրջանառություն՝ 7,25 միլիարդ եվրո, 27,4 հազար աշխատող
- մոնիտորինգ (Connected Care & Health Informatics businesses)՝ սարքավորումներ և ծառայություններ՝ հիվանդների վիճակի մոնիտորինգի համար, շրջանառություն՝ 3,08 միլիարդ եվրո, 10,5 հազար աշխատող
- անձնական տեխնիկա (Personal Health businesses)՝ անձնական և կենցաղային տեխնիկա` անձնական օգտագործման համար, շրջանառություն՝ 7,23 միլիարդ եվրո, 22,5 հազար աշխատակից
- այլ ոլորտներ` հետազոտական աշխատանքներ, ապրանքային նշանների և արտոնագրված տեխնոլոգիաների օգտագործման ռոնալտներ, շրջանառություն՝ 564 միլիոն եվրո, 17 հազար աշխատող
Հիմնական հետազոտական կենտրոնները տեղակայված են Էյնդհովենում (Նիդեռլանդներ), Քեմբրիջում (ԱՄՆ), Բանգալորում (Հնդկաստան) և Շանհայում (PRC): Ընկերությունն ունի 65 հազար արտոնագիր, 39 400 ապրանքային նշան, 61 300 արտոնագրված ձևավորում և 3200 դոմեյն անուն:
Եկամուտների մասով հիմնական տարածաշրջաններն են ԱՄՆ-ը (6,05 միլիարդ եվրո), Չինաստանը (2,38 միլիարդ եվրո), Ճապոնիան (1,05 միլիարդ եվրո), Գերմանիան (1,03 միլիարդ եվրո), Ֆրանսիան (519 միլիոն եվրո), Նիդեռլանդները (510 միլիոն եվրո), Կորեայի Հանրապետություն (498 միլիոն եվրո)[19]:
Год | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շրջանառություն | 31,46 | 37,86 | 32,34 | 31,82 | 29,04 | 24,49 | 25,45 | 26,68 | 26,79 | 26,39 | 18,15 | 20,42 | 20,99 | 23,46 | 23,33 | 14,52 | 16,81 | 17,42 | 17,78 | 18,12 |
Մաքուր շահույթ | 1,590 | 9,662 | -2,475 | -3,206 | 0,695 | 2,835 | 2,861 | 5,381 | 4,160 | -0,186 | 0,259 | 1,301 | -1,456 | -0,030 | 1,172 | 0,408 | 0,638 | 1,491 | 1,870 | 1,097 |
Ակտիվներ | 31,67 | 39,52 | 39,20 | 32,29 | 29,00 | 30,71 | 33,86 | 38,45 | 36,29 | 33,04 | 30,90 | 32,71 | 29,40 | 29,08 | 26,56 | 28,32 | 30,94 | 32,27 | 25,32 | 26,02 |
Սեփական կապիտալ | 16,71 | 22,71 | 19,16 | 13,92 | 12,76 | 14,84 | 16,63 | 22,96 | 21,64 | 16,24 | 14,58 | 15,02 | 12,33 | 11,15 | 11,21 | 10,83 | 11,61 | 12,55 | 12,00 | 12,09 |
Աշխատակիցներ, հազար մարդ | 164,0 | 159,2 | 121,7 | 123,8 | 121,4 | 125,2 | 118,1 | 116,7 | 113,7 | 113,0 | 114,7 | 73,95 | 77,40 |
Հովանավորչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1913 թվականին հիմնադրվել է Philips Sport Vereniging-ը (PSV, Philips Sports Union) ընկերության աշխատակիցների կողմից, որոնք առավել հայտնի էին իրենց ֆուտբոլային ակումբով: Ֆիլիպսը շարունակել է մնալ ակումբի տերը, իսկ Էյնդհովենի տնային մարզադաշտը կոչվել է Ֆիլիպս:
Դուստր ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի վերջին հիմնական դուստր ձեռնարկություններ[19]:
- Philips (China) Investment Company, Ltd. (Չինաստան)
- Philips Medizin Systeme Böblingen GmbH (Գերմանիա)
- Philips GmbH (Գերմանիա)
- Philips Consumer Lifestyle B.V. (Հունգարիա)
- Philips Medical Systems Nederland B.V. (Հունգարիա)
- Philips Ultrasound, Inc. (ԱՄՆ)
- Philips Oral Healthcare, LLC (ԱՄՆ)
- Philips North America LLC (ԱՄՆ)
- Respironics, Inc. (ԱՄՆ)
Philips Healthcare[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերության բժշկական սարքավորումների բաժինը:
Philips-ի բժշկական գործունեությունը սկսվեց 1918 թՎԱԿԱՆին, երբ ընկերությունը առաջին անգամ ներկայացրեԼ Է բժշկական ռենտգենյան խողովակը, 1895 թվականին, Համբուրգում CHF Muller-ի ձեռքբերումից հետո, գործարկվել է ռենտգենյան առաջին ռենտգենյան խողովակը: Մինչև 1933 թվականը ընկերությունը արտադրում էր բժշկական ռենտգենյան սարքավորումներ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:
Ընկերության զարգացման և արտադրության կենտրոնները տեղակայված են Բեստ և Հերլեն (Նիդեռլանդներ), Համբուրգ և Բյուբլինգեն (Գերմանիա), Հելսինկի (Ֆինլանդիա), Հայֆա (Իսրայել) քաղաքներում, ինչպես նաև բազմաթիվ բաժանմունքներ Միացյալ Նահանգներում:
Բաժնետերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունը հրապարակվել 1912 թվականին, բայց բաժնետոմսերի միայն մի փոքր մասն էր վաճառվել Ամստերդամի բորսայում: Հոլդինգը N.V. Բենզիտը դարձավ ընկերության հիմնական բաժնետերը, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը վերահսկում էր Philips-ի բաժնետոմսերի 89%-ը (ևս 6%-ը պատկանում էր General Electric-ին), 1950-ականների վերջին նրա բաժնեմասը հասնում էր 98%-ի: 1970-ականների վերջին, սակայն, Ֆիլիպսի ընտանիքը սկսեԼ Է կորցնել վերահսկողությունը ընկերության նկատմամբ, իսկ 1991 թվականին հոլդինգը վերացվել է: Ներկայումս Philips-ը չունի խոշոր բաժնետերեր, զգալի բաժնետոմսեր են ունենում տարբեր ներդրումային ընկերություններ (1.3%-ը գանձապետական բաժնետոմսեր են)[5]:
- The Vanguard Group|The Vanguard Group, Inc.— 3,29 %
- Wellington Management Group|Wellington Management Co. LLP՝ 3,20 %
- Amundi Asset Management SA՝ 2,79 %
- BlackRock|BlackRock Investment Management LLC՝ 2,64 %
- Capital Group Companies|Capital Research & Management Co.՝ 2,22 %
- Norges Bank Investment Management՝ 1,96 %
- BNP Paribas Asset Management France SAS՝ — 1,68 %
- BlackRock|BlackRock Fund Advisors՝ 1,49 %
- Fidelity Investments|Fidelity Management & Research Co.՝ — 1,25 %
- Lyxor International Asset Management SAS՝ — 1,09 %
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Philips
- ↑ Philips Interactive Media, Inc. — 1999.
- ↑ https://www.wi-fi.org/membership/member-companies
- ↑ (unspecified title)
- ↑ 5,0 5,1 «ROYAL PHILIPS Shareholders Board Members Managers and Company Profile NL0000009538 MarketScreener» (անգլերեն)։ Superformance։ Վերցված է 2019-06-27
- ↑ 6,0 6,1 6,2 Dominique C. Deckmyn։ «Philips Electronics NV - Dutch manufacturer» (անգլերեն)։ Encyclopædia Britannica, Inc.։ Վերցված է 2019-06-24
- ↑ 7,0 7,1 7,2 «Koninklijke Philips Electronics N.V.»։ Company-Histories.com (անգլերեն)։ International Directory of Company Histories, Vol. 50. St. James Press, 2003։ Վերցված է 2019-06-24
- ↑ «Philips Electronics North America Corp.»։ Company-Histories.com (անգլերեն)։ International Directory of Company Histories, Vol. 13. St. James Press, 1996։ Վերցված է 2019-06-24
- ↑ «Philips Completes Acquisition Agilent Technologies' Healthcare Solutions Group» (անգլերեն)։ Thefreelibrary.com։ Վերցված է 2017-01-06
- ↑ «NXP Semiconductors» (անգլերեն)։ Silicon Valley Historical Association։ Վերցված է 2019-06-24
- ↑ «Philips to Acquire Healthcare Informatics Company XIMIS Inc. to Strengthen Presence in the Healthcare Information Technology Market»։ Finanznachrichten.de (անգլերեն)։ Վերցված է 2018-04-07
- ↑ «News center - Philips»։ Arquivo.pt (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-16-ին։ Վերցված է 2018-04-07
- ↑ Greg Tarr (2017-11-07)։ «Philips Ends Deal To Sell Business Unit To Funai» (անգլերեն)։ Future plc։ Վերցված է 2019-06-24
- ↑ «Philips gives up on TV business, to hold minority stake in spin off unit» (անգլերեն)։ Red Pixels Ventures Limited։ 2012-04։ Վերցված է 2019-06-24
- ↑ Andrew Everard (2014-06-30)։ «Gibson Completes Aquisition of Philips Consumer Electronics Brands» (անգլերեն)։ WordPress.com։ Վերցված է 2019-06-28
- ↑ Thomas Escritt (2014-12-17)։ «Philips expands in medical devices with $1.2 billion Volcano deal» (անգլերեն)։ Reuters։ Վերցված է 2019-06-24
- ↑ Anthony Deutsch, Thomas Escritt (2014-09-23)։ «Breaking with tradition, Philips splits off lighting» (անգլերեն)։ Reuters։ Վերցված է 2019-06-24
- ↑ «Koninklijke Philips NV (PHG.AS) - Company Officers» (անգլերեն)։ Reuters։ Վերցված է 2019-06-24
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ar2018
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Annual Report 2003 on SEC Filing Form 20-F» (անգլերեն)։ Koninklijke Philips N.V.։ 2004-02-23։ Վերցված է 2019-06-26
- ↑ «Annual Report 2008 on SEC Filing Form 20-F» (անգլերեն)։ Koninklijke Philips N.V.։ 2009-02-23։ Վերցված է 2019-06-26
- ↑ «Annual Report 2013 on SEC Filing Form 20-F» (անգլերեն)։ Koninklijke Philips N.V.։ 2014-02-25։ Վերցված է 2019-06-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Koninklijke Philips N.V. на сайте Комиссии по ценным бумагам и биржам (անգլ.)
- philips.ru — официальный сайт Philips в России
- Гаков В. «Королевская» электроника на сайте «свой бизнес»