Կորեայի Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


대한민국
大韓民國
Կորեայի Հանրապետություն
Հարավային Կորեայի դրոշ Հարավային Կորեայի Coat of arms
Նշանաբան՝
홍익인간(弘益人間)
Ազգային հիմն՝
'(애국가; 愛國歌)
Հայրենասիրական օրհներգ
Հարավային Կորեայի դիրքը
Մայրաքաղաք Սեուլ
37°35′N, 127°0′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզու(ներ) Կորեերեն
Կառավարում Նախագահական հանրապետություն
 -  Նախագահ Ռո Մու Հեն
 -  Վարչապետ Հան Դակ Սու
Հաստատում
 -  Ազատագրության հայտարարում մարտի 1 1919 (de jure
 -  Ազատագրություն օգոստոսի 15 1945 
 -  Առաջին հանրապետություն օգոստոսի 13 1948 
 -  Միավորված Ազգերի Կազմակերպություն ճանաչում դեկտեմբերի 12 1948 
 -  Ջրային (%) 0.3
Բնակչություն
 -  փետրվար 2007 նախահաշիվը 49,024,737 (25-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $1.196 տրիլիոն (11-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $24,500 (34-րդ)
ՄԶՀ (2006) Green Arrow Up Darker.svg 0.912 (բարձր) (26-րդ)
Դրամական միավոր Հարավային Կորեայի ուոն (KRW)
Ժամային գոտի (UTC+9)
 -  Ամռանը (DST) not observed (UTC+9)
Ինտերնետ .kr
Հեռախոսային կոդ +82

Հարավային Կորեա, պաշտոնապես հայտնի որպես Կորեայի Հանրապետություն (կորեերեն՝ 대한민국), պետություն Արևելյան Ասիայում, գտնվում է Կորեական թերակղզու հարավային մասում։ Հարևան երկրներն են՝ արևելքում Ճապոնիան, արևմուտքում՝ Չինաստանը, հյուսիսում՝ Հյուսիսային Կորեան։ Տարածքը 99 392 կմ2 է, բնակչությունը՝ 50 միլիոն։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքն է Սեուլը՝ 10 միլիոն բնակչությունով։

Հարավային Կորեան բնակչության շատ բարձր կենսամակարդակով զարգացած երկիր է։ Այն ունի Ասիայում չորրորդ տեղը և աշխարհում տասնհինգերորդ տեղն զբաղեցնող տնտեսություն։ Տնտեսությունն ունի արտահանման ուղղվածություն, որում գերակշռում են էլեկտրոնիկան, ավտոմեքենաների արտադրությունը, նավաշինությունը և մեքենաշինությունը։

Հարավային Կորեան Միավորված ազգերի և Առևտրի համաշխարհային կազմակերպությունների անդամ-երկիր է։ Նա նաև Ասիայի և խաղաղովկիանոսյան տարածաշրջանի կազմակերպության հիմնադիր երկրներից է։

Անունը[խմբագրել]

«Կորեա» անունն առաջացել է միջին դարերում իշխած Գորյեո դինաստիայի անունից։

Կորեայի Հանրապետության համար շատ հաճախ գործածական է Հարավային Կորեա ոչ պաշտոնական անունը։

Բնակչությունը[խմբագրել]

Կորեայի Հանրապետության բնակչությունը 2013 թ. հուլիսի դրությամբ կազմել է 48 միլիոն 955 հազար մարդ։ Բնակչությունը միատարր է, բացառությամբ մոտ 20000 չինացիների։

Կրոնական կազմը[խմբագրել]

Կորեայի Հանրապետության բնակչության կազմն ըստ դավանանքի հետևյալն է՝

  • քրիստոնյաներ՝ 31.6 %,
  • բուդդայականներ՝ 24.2 %,
  • աթեիստներ՝ 43.3 % ։[1]

Խոշոր քաղաքները[խմբագրել]

Կորեայի խոշոր քաղաքներն են՝ * մայրաքաղաք Սեուլը 서울특별시, ինչպես նաև * Բուսան 부산광역시, * Դեգու 대구광역시), * Ինչհոն 인천광역시, * Դեջոն 대전광역시, * Ուլսան 울산광역시, * Գուանջու 광주광역시 քաղաքները։


Նախագահը[խմբագրել]

Հարավային Կորեայի պետության ղեկավար է համարվում երկրի նախագահը, ով ընտրվում է հինգ տարին մեկ։ Ներկայիս առաջին կին նախագահ Պակ Քըն Հեն ընտրվել է 2012 թ.

Խորհրդարանը[խմբագրել]

Հարավային Կորեայի օրենսդիր մարմինն է 299 անդամ ունեցող միապալատ Ազգային ժողովը։ Պատգամավորներից 245-ն ընտրվում են մեծամասնական համակարգով, 54-ը՝ ազգային կուսակցական ցուցակներով, որոնք պետք է հաղթահարեն 5%-անոց արգելքը։ Ազգային ժողովի լիազորության ժամկետը չորս տարի է։

Տնտեսությունը[խմբագրել]

Հարավային Կորեան ազատ շուկայական տնտեսությունով աշխարհի քսան զարգացած երկրներից մեկն է։ Տնտեսության կարևորագույն ճյուղերից է նավաշինությունը՝ համաշխարհայի շուկայի 45% մասնաբաժնով։

2004 թ. Հարավային Կորեայի համախառն ներքին արդյունքը հատեց մեկ տրիլիոն ԱՄՆ դոլլարի սահմանագիծը։



Գիշերային Սեուլը

Ծանոթագրություններ[խմբագրել]