Հայ-հարավկորեական հարաբերություններ
Հայաստան |
Հարավային Կորեա |
Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականի փետրվարի 21-ին, Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման օրվանից հետո[1]։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի ՀՀ-ում 2019 թվականի տվյալներով ապրում է մոտ 373 հարավկորեացի։
2014 թվականի մարտից ԿՀ-ում ՀՀ դեսպանն է Հրանտ Պողոսյանը (նստավայրը՝ Տոկիո);
2012 թվականի մարտից ՀՀ-ում ԿՀ դեսպանն է Վի Սոն Լակը (նստավայրը` Մոսկվա);
2014 թվականի փետրվարի 26-ին Կորեայում ՀՀ պատվո հյուպատոս է նշանակվել Քիմ Դո Գյունը;
2002 թվականի հունիսից Երևանում գործում է ԿՀ պատվավոր հյուպատոսությունը։
2004 թվականի հուլիսից ՀՀ-ում ԿՀ պատվավոր հյուպատոսն է Արմեն Աբրահամյանը։
Պաշտոնական այցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեայի Հանրապետություն՝
1994 թվականի օգոստոսին՝ ՀՀ Փոխվարչապետ Վիգեն Չիտեչյան
1999 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2009 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
2012 թվականի փետրվարին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
Հայաստան՝
2012 թվականի մայիսին՝ ԿՀ ԱԺ փոխխոսնակ Հոն Ջաե Հյոն
Ստորագրված փաստաթղթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանագրություն ՀՀ և ԿՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, Մոսկվայում, 1992 թվականի փետրվարի 21-ին[1]
Համաձայնագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ արտաքին գործերի նախարարության և ԿՀ արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև խորհրդակցությունների մասին, Երևանում 2005 թվականի նոյեմբերի 8-ին։ ՀՀ Կառավարության և ԿՀ Կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին, Սեուլում, 2012 թվականի փետրվարի 23-ին։
Վիզային ռեժիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտի 6-ին երեքշաբթի օրվա որոշմամբ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանել հարավկորեացիների համար վիզաների ազատականացում 180 օրվա համար, այդ քայլը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների հարաբերությունները և զարգացնել տուրիզմը։
Հայաստանցիների համար գոյություն ունի վիզայի ազատականացում Չեդջու կղզի 30 օր ժամկետով։
Ապրանքաշրջանառության ծավալը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Հայաստան |
---|---|
Ներկրում 2009 թվական | 89.095.500 դոլլար |
Արտահանում 2009 թվական | 6.506.300 դոլլար |
Ներկրում 2010 թվական | 72.754.900 դոլլար |
Արտահանում 2010 թվական | 3.899.800 դոլլար |
Ներկրում 2011 թվական | 57.569.000 դոլլար |
Արտահանում 2011 թվական | 14.771.400 դոլլար |
Ներկրում 2012 թվական | 50.498.600 դոլլար |
Արտահանում2012 թվական | 575.500 դոլլար |
Ներկրում 2013 թվական | 53.848.600 դոլլար |
Արտահանում2013 թվական | 863.300 դոլլար |
Ներկրում 2014 | - |
Արտահանում 2014 | - |
Ներկրում 2015 | - |
Ներկրում 2015 | - |
Ներկրում 2016 | - |
Ներկրում 2016 | - |
Ներկրում 2017 | - |
Ներկրում 2017 | - |
Ներկրում ԿՀ-ից դեպի ՀՀ 2018 | 35 078 900 դոլլար ըստ ՀՀ ԱԳՆ-ի Հուլիսի 1-ի տվայլներով
8 800 000 դոլլար ըստ ԿՀ ԱԳՆ-ի սույն տարվա տվյալների |
Արտահանում դեպի ԿՀ 2018 | 357 600 դոլլար ըստ ՀՀ ԱԳՆ-ի Հուլիսի 1-ի տվայլներով
7 600 000 դոլլար ըստ ԿՀ ԱԳՆ-ի սույն տարվա տվյալների |
Ներկրում 2019 | - |
Արտահանում 2019 | - |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավտոմեքենաներ, դեղորայք, ծանր տեխնիկա
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հագուստ, սպիրտային խմիչքներ, օպտիկական գործիքների մասեր
Համագործակցություն մշակույթի և գիտության ոլորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Հայաստանը և Կորեան համաձայնագիր են ստորագրել մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին։
Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանն ունի կորեական լեզվի և մշակույթի կենտրոն, որը խթանում է Հայաստանում կորեական մշակույթի իրազեկումը։ Անցած տարի երկու երկրների միջև միջմշակութային կապերը ակտիվորեն զարգանում են։
Կորեայում, 2012 թվականին, հրապարակվել թ կորեական Հայոց ցեղասպանության մասին գիրքը, նույն տարում Կորեայից ժամանած թատերախումբը այցելել է Հայաստան։
2014 թվականին Կորեայում կովկասյան մշակույթի փառատոնի շրջանակներում ներկայացվել է հայկական արվեստը։
2014 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացվել են վեց կորեական նկարներ։ Օնգ Վան Սուկը, լինելով Կորեայի օտար լեզուների ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ շուրջ 45 օտար լեզուներ դասավանդվում են, նա ցանկություն է հայտնել, որ հայոց լեզուն ուսուցանվի իրենց համալսարանում[2]։
Փհենչհան 2018 ձմեռային օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի փետրվարին բացվեցին ձմեռային օլիմպիական խաղերը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում։ Այնտեղ Հայաստանի հավաքականը ներկայացված էր 3 մասնակցով՝ լեռնադահուկային սպորտի 1 և դահուկավազքի 2 մասնակիցներով[3]։
Օլիմպիական շքերթին մասնակցել են նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայաստանի արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Армения и Корея: история и перспективы двусторонних отношений». newsarmenia.am. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Փհենչհան-2018. Հայաստանի պատվիրակությունն անցավ օլիմպիական շքերթով». armedia.am. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
|