KAIST

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
KAIST
կորեերեն՝ 한국과학기술원
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, Institute of Science and Technology? և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված էփետրվարի 16, 1971
Երկիր Հարավային Կորեա[1]
ՏեղագրությունԴեջոն
Կայքkaist.ac.kr(կոր.)
KAIST (Հարավային Կորեա)##
KAIST (Հարավային Կորեա)
KAIST, Հարավային Կորեա
 KAIST Վիքիպահեստում

KAIST (կորեերեն՝ 한국과학기술원; Korea advanced Institute of Science and Technology), Կորեայի առաջատար տեխնոլոգիաների ինստիտուտ, Հարավային Կորեայի առաջատար ուսումնական և հետազոտական համալսարան, որը գտնվում է Դեջոնում։ Հիմնադրվել է Կորեայի կառավարության կողմից 1971 թվականին՝ որպես առաջին ազգային գիտական, հետազոտական և տեխնիկական ինստիտուտ։ 2019 թվականին KAIST-ը աշխարհի առաջատար համալսարանների վարկանիշում (en:QS World University Rankings) զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

1971 թվականից KAIST-ը ֆինանսավորվում է պետության կողմից։ Ի սկզբանե հաստատությունը հագեցած էր զգալի թվով տաղանդավոր ինժեներներով և գիտնականներով, ովքեր կրթություն են ստացել ԱՄՆ-ում։ Ի սկզբանե շեշտը դրվել է տեսական և կիրառական հետազոտությունների վրա։ Այժմ KAIST-ը Հարավային Կորեայում ռազմավարական հետազոտական նախագծերի գլխավոր կենտրոնն է։ Համալսարանի շուրջ 400 դասախոսներ հետազոտություններ են իրականացնում՝ համագործակցելով կրթական և արդյունաբերական կազմակերպությունների հետ ամբողջ աշխարհից։ KAIST-ն առաջարկում է կրթաթոշակ և աջակցություն միջազգային ուսանողներին։

Համալսարանը պարբերաբար վարձում է օտարերկրյա դասախոսների։ KAIST-ի նախկին նախագահ Սո Նամպեն տարիներ շարունակ դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Նրա նախորդը՝ Ռոբերտ Լաֆլինը, Նոբելյան մրցանակի դափնեկիր և Սթենֆորդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, առաջին օտարերկրացին էր, ով ղեկավարում էր Կորեայի համալսարանը։ Դասախոսների մեծ մասը եկել են ԱՄՆ-ի բուհերից։ KAIST-ը մասնակցում է բազմաթիվ միջազգային ծրագրերի՝ եվրոպական և ասիական նշանավոր համալսարանների հետ հավասար։ Մասնավորապես, այն ընդգրկված է LAOTSE-ում և AAA RU-ում (Արևելյան Ասիայի հետազոտական համալսարանների ասոցիացիա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]