Տիեզերական տարածություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոսմոս (այլ կիրառումներ)
Տիեզերական տարածություն (կոսմոս), Տիեզերքի համեմատաբար դատարկ տարածություններ, նաև այն պարունակում է մասնիկների գերցածր խտություն, որը կազմում է գրեթե կատարյալ վակուում՝ հիմնականում ջրածնային և հելիումային պլազմայից, որը ներթափանցված է էլեկտրամագնիսական ճառագայթմամբ, տիեզերական ճառագայթներով, նեյտրինոներով, մագնիսական դաշտերով և փոշով։ Տիեզերքի բազային ջերմաստիճանը, որը սահմանվել է Մեծ պայթյունի ֆոնային ճառագայթմամբ, կազմում է 2.7 K (−270 °C)։
Ենթադրվում է, որ գալակտիկաների միջև պլազման կազմում է տիեզերքի բարիոնային (սովորական) նյութի մոտ կեսը՝ ունենալով մեկ խորանարդ մետրում մեկ ջրածնի ատոմից պակաս թվային խտություն և միլիոնավոր կելվինների կինետիկ ջերմաստիճան։ Նյութի տեղական կոնցենտրացիաները խտացել են՝ վերածվելով աստղերի և գալակտիկաների։ Միջգալակտիկաների տարածությունը զբաղեցնում է տիեզերքի ծավալի մեծ մասը, բայց նույնիսկ գալակտիկաներն ու աստղային համակարգերը գրեթե ամբողջությամբ բաղկացած են դատարկ տարածությունից։ Դիտարկելի տիեզերքում մնացած զանգվածային-էներգետիկական մասի մեծ մասը կազմված է անհայտ ձևից, որը կոչվում է մութ նյութ և մութ էներգիա։
Տիեզերքը չի սկսվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությունից։ Կարման գիծը, որը ծովի մակարդակից 100 կմ բարձրություն ունի, ավանդաբար օգտագործվում է որպես տիեզերքի սկիզբ տիեզերական պայմանագրերում և ավիատիեզերական գրառումների պահպանման համար։ Վերին ստրատոլորտի և միջնոլորտի որոշ հատվածներ երբեմն անվանում են «մոտակա տիեզերք»։ Միջազգային տիեզերական իրավունքի շրջանակը սահմանվել է Տիեզերքի մասին պայմանագրով, որն ուժի մեջ է մտել 1967 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այս պայմանագիրը բացառում է ազգային ինքնիշխանության որևէ պահանջ և թույլ է տալիս բոլոր պետություններին ազատորեն ուսումնասիրել տիեզերքը։ Չնայած տիեզերքի խաղաղ օգտագործման վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերի մշակմանը, Երկրի ուղեծրում փորձարկվել են հակաարբանյակային զենքեր։
Այն գաղափարը, որ Երկրի և Լուսնի միջև ընկած տարածությունը պետք է վակուում լինի, առաջին անգամ առաջարկվել է 17-րդ դարում, երբ գիտնականները հայտնաբերեցին, որ օդային ճնշումը նվազում է բարձրության հետ։ Տիեզերքի հսկայական մասշտաբները գիտնականներին հայտնի դարձան 20-րդ դարում, երբ առաջին անգամ չափվեց Անդրոմեդա գալակտիկայից հեռավորությունը։ Մարդիկ սկսեցին տիեզերքի ֆիզիկական ուսումնասիրությունը նույն դարի վերջում՝ բարձր բարձրության վրա օդապարիկների թռիչքների ի հայտ գալով։ Դրան հաջորդեցին անձնակազմով հրթիռային թռիչքները, ապա անձնակազմով Երկրի ուղեծիրը, որն առաջին անգամ իրականացրեց Խորհրդային Միության Յուրի Գագարինը 1961 թվականին։ Օբյեկտներ, այդ թվում՝ մարդկանց, տիեզերք ուղարկելու տնտեսական արժեքը շատ բարձր է, ինչը սահմանափակում է մարդկային տիեզերական թռիչքները Երկրի ցածր ուղեծրով և Լուսնով։ Մյուս կողմից, անօդաչու տիեզերանավերը հասել են Արեգակնային համակարգի բոլոր հայտնի մոլորակներին։ Տիեզերքը մարտահրավերներով լի միջավայր է մարդկային ուսումնասիրությունների համար՝ վակուումի և ճառագայթման վտանգների պատճառով։ Միկրոգրաֆիան բացասական ազդեցություն ունի մարդու ֆիզիոլոգիայի վրա, առաջացնելով ինչպես մկանների ատրոֆիա, այնպես էլ ոսկրերի կորուստ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաբբլ աստղադիտակի միջոցով ստացված լուսանկարների պատկերասրահ (անգլ.)
- USAP վիրտուալ աստղադիտարան Արխիվացված 2011-01-26 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիեզերական տարածություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |