Ոսկե ծիրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե ծիրան
Gaiff erevan.jpg
Տեսակ կինոփառատոն
Վայր Երևան
Կայք gaiff.am
Golden Apricot International Film Festival Վիքիպահեստում

Ոսկե ծիրան, Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող ամենամյա ամենամեծ կինոփառատոնը, որը հիմնադրվել է 2004 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից և անցկացվում է հուլիսին։ Փառատոնն ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ Վերջին տարիներին փառատոնը նաև Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից է։ Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։

Փառատոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատոմ Էգոյանը երրորդ Ոսկե ծիրան փառատոնին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2004 թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն են՝ փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնը ֆիլմերի հիմնական մասը ամեն տարի ցուցադրվում են «Մոսկվա» և «Նարիր» կինոթատրոններում։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի և երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։

Անվանակարգերը և մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնին ֆիլմերը ներկայացվում են երեք հիմնական մրցութային անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր։ Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ։ Փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգը հատուկ համահայկական մրցութային բաժին է, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչները ցանկացած տևողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերով։ Փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագիր, որի բաժինները տարբեր տարիների փոփոխություններ են կրում, վերջին տարում՝ 2010-ին, դրանք հետևյալն էին՝ «Երևանյան պրեմիերա», «Հայկական Էսքիզներ», «Բրիտանական վեց կարճամետրաժ», «Ոսկե ծիրան բարձրագույն կինոդպրոց»։

Ժյուրին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե ծիրանն» ունի առանձին ժյուրիներ համապատասխանաբար փառատոնի երեք՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր անվանակարգերի համար։ 2007 թվականից փառատոնն ունի նաև էկումենիկ և FIPRESCI ժյուրի, որոնք տալիս են իրենց հատուկ մրցանակները։ 2010 թվականին փառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահել է եղել իսլանդացի կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնը, վավերագրական ֆիլմերի ժյուրին նախագահն է եղել իտալացի կինոքննադատ Լուչանո Բարիզոնեն, իսկ «Հայկական համայնապատկեր» անվանակարգի ժյուրիի նախագահը եղել է կինոգետ և պրոդյուսեր Արմեն Մեդվեդևը։

«Ռեժիսորներ առանց սահմանների»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) «Ոսկե Ծիրանի» ստեղծած՝ ռեժիսորների և կինոյի մասնագետների ցանց է, որին անդամակացում են Հարավային Կովկասի տարածաշրջանի և հարակից այլ պետությունների կինոգործիչները։ ՌԱՍ-ը հիմնադրվել է իրանցի հանրահայտ ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի նախաձեռնությամբ։ ՌԱՍ-ն աջակցում է համատեղ արտադրության ֆիլմ-նախագծերին, որոնք բացահայտում են ազգերի ու մշակույթների միջև ծագած խնդիրները։ ՌԱՍ-ն ընդգծում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասյան տարածաշրջանում դարերով կողք կողքի ապրած ժողովուրդների միջև այսօր կան բազմաթիվ կրոնական, էթնիկ և մշակութային հակասություններ, որոնք արտահայտվում են նաև կինոարտադրության բնագավառում՝ ստեղծելով խնդիրներ պրոդյուսերների, ռեժիսորների և սցենարիստների համար։ ՌԱՍ-ը նպատակն է հաղթահարել սահմանները ու ստեղծել համընդհանուր մարդասիրական սկզբունքներին համապատասխանող կինոյի մթնոլորտ և կինոդաշտ։

Լավագույն գեղարվեստական կինոնկարի համար «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակի դափնեկիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Երկիր
2004 «Արարատ» Ատոմ Էգոյան Flag of Canada.svg Կանադա
2005 «Արևը» Ալեքսանդր Սոկուրով Flag of Russia.svg Ռուսաստան/{{{2}}} Իտալիա/{{{2}}} Ֆրանսիա
2006 «Երեք անգամ» Հոու Սյաոսյան {{{2}}} Թայվան/{{{2}}} Ֆրանսիա
2007 «Ներմուծում/Արտահանում» Ուլրիխ Զայդլ {{{2}}} Ավստրիա
2008 «Ջրահարսը» Աննա Մելիքյան Flag of Russia.svg Ռուսաստան
2009 «Այլ ափը» Գիորգի Օվաշվիլի {{{2}}} Վրաստան/{{{2}}} Ղազախստան
2010 «Տիեզերք» Ռեհա Էրդեմ {{{2}}} Թուրքիա/Flag of Bulgaria.svg Բուլղարիա
2011 «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» Ասղար Ֆարհադի {{{2}}} Իրան
2012 «Մշուշում» Սերգեյ Լոզնիցա Flag of Russia.svg Ռուսաստան
2013 «Շրջաններ» Սրջան Գոլուբովիչ Flag of Serbia.svg Սերբիա
2014 «Ցեղը» Միրոսլավ Սլաբոշպիտսկի {{{2}}}Ուկրաինա
2015 «Օձի գրկում» Սիռո Գեռա {{{2}}} Կոլումբիա, {{{2}}}Վենեսուելա, {{{2}}}Արգենտինա
2016 Բալերի անունները[1] Բրանկո Շմիդտ {{{2}}}Խորվաթիա
2017 Ցանկալի Դուրգան[2] Սանալ Կումար Սասիդհարան ՀնդկաստանՀնդկաստան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]