Ատոմ Էգոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ատոմ Էգոյան
Atomegoya.jpg
Ծնվել է հուլիսի 19, 1960(1960-07-19)[1][2][3][4] (58 տարեկան)
Ծննդավայր Կահիրե, Արաբական Միացյալ Հանրապետություն
Կրթություն Թրինիտի քոլեջ
Քաղաքացիություն Flag of Canada.svg Կանադա
Ազգություն հայ
Մասնագիտացում կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և համալսարանի պրոֆեսոր
Ամուսին Արսինե Խանջյան
Պարգևներ Կանադայի միաբանության սպա, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան, Դեն Դեվիդի մրցանակ, Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր և Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
IMDb ID ID 0000382
egofilmarts.com
Ատոմ Էգոյան

Ատոմ Էգոյանը (ծն. 1960, Կահիրե, Եգիպտոս), կանադահայ կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի հուլիսի 19-ին Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում։ Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։ Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և քննադատների և հանդիսատեսների շրջանում։ Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ քառիցս մրցանակի արժանացել։ Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» յոթնյակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը։ «Օրացույցը» (1993 թ.) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք։ 2004 թվականին «Ոսկե ծիրան» Գլխավոր մրցանակին է արժանացել Երևանի 1-ին միջազգային կինոփառատոնում։ 2010 թվականին եղել է Կաննի ԿՓ-ի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը։

Ամենահայտնի ֆիլմերից է Արարատը (2002 թ.

Նրա կինը դերասանուհի Արսինե Խանջյանն է։

2011 թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով[5]։

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]