Տորոնտոյի համալսարան
Տորոնտոյի համալսարան (անգլ.՝ University of Toronto, կրճատ` U. of T.), հասարակական, հետազոտական համալսարան Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։ Տարածքների հիմնական մասը գտնվում է Արքայական զբոսայգում։ Հիմնադրվել է 1827 թվականին որպես արքայական քոլեջ։ Ղեկավարվելով անգլիկան եկեղեցու կողմից` եղել է ուսումնական առաջին բարձրագույն համալսարանը Վերին Կանադայում։ 1850 թվականին, աշխարհիկ բնույթ ձեռք բերելով, ստացել է «Տորոնտոյի համալսարան» անվանումը։ Այդ ժամանակից էլ համալսարանը կամված է տարաբնույթ ուսուցում իրականացնող մի շարք քոլեջներից, որոնց թիվը ներկայումս 12-ն է։ Քոլեջները տարբերվում են ուսումնական նշանակությամբ, ուղղվածությամբ, ավանդույթներով, ուսումնական բազայի անկախության աստիճանով, ֆինանսավորմամբ և մի շարք այլ հատկություններով։
Համալսարանը, բացի ուսումնառությունից, իրականացնում է նաև ուսանողների հետաքրքիր ժամանցը։ Համալսարանի շրջանակներում գործում են մոտ 40 թիմեր տարբեր մարզաձևերից։ Ուսանողների մշակութային կյանքի կենտրոնը Հարթ հաուսն է (անգլ.՝ Hart House), որը, տեղակայված լինելով Վերածննդի գոթիկայի ոճով կառուցված շենքում, իրականացնում է մշակութային, ինտելեկտուալ բազմաբնույթ միջոցառումներ։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղը Կանադայում | Տեղը աշխարհում | Վարկանիշի անվանում |
---|---|---|
1-ին | 21-րդ | Միջազգային համալսարանական վարկանիշ` ըստ Times Higher Education-ի Reuters (Times Higher Education World University Rankings) |
1-ին[13] | 18-րդ[13] | Միջազգային համալսարանական վարկանիշ` ըստ Newsweek-ի (Newsweek global university ranking[13]) |
- | 19-րդ | Միջազգային համալսարանական վարկանիշ` ըստ World's Top Universities- Forbes (Gallery: The World's Top Universities 2011 Archived 2016-07-17 at the Wayback Machine.) |
1-ին[14] | 26-րդ[14] | Աշխարհի համալսարանների չինական ակադեմիական վարկանիշ |
Ուսումնական մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարան հաճախ են այցելում զբոսաշրջիկները, քանի որ ուսումնական մասնաշենքերը նաև ճարտարապետական հուշարձաններ են։ Այդ է պատճառը, որ Տորոնտոյի համալսարանի տարածքում հաճախ են կինոֆիլմեր նկարահանվում։
Ուսանողական քաղաքը 10 թաղամաս է զբաղեցնում Տորոնտոյի կենտրոնում` Սպադինա (Spadina) փողոցից մինչև Օնտարիոյի կառավարական շենք։ Իր կանաչապատ տարածքներով և բազմաթիվ բակերով համալսարանական տարածքները առանձին շրջան են ձևավորում քաղաքի կենտրոնում։ Շենքերի ճարտարապետությունը իրականացված է ռոմանական և նեոգոթիկայի ոճերով. մասնաշենքերից շատերը թվագրվում են 1858-1929 թվականներին։ Համալսարանի կենտրոնը ավանդաբար համարվում է Front Campus-ը։ Ճարտարապետ Ֆրիդրիխ Վիլյամ Կամբերլանդի նախագծով կառուցված շենքը արժանացել է եվրոպացիների հատուկ ուշադրությանը։ Այսպես` լորդ Դաֆերինը գրել է. «Քանի դեռ ես չէի այցելել Կանադա, չէի կարող պատկերացնել, որ ամերիկյան աշխարհամասում ճարտարապետական այսպիսի գլուխգործոցներ կան»[15]։ 1968 թվականին շենքը Կանադայում հռչակվում է ազգային պատմական հուշարձան[16]։
Բացի քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից` համալսարանն ունի ուսանողական թաղամասերով մի քանի մասնաշենքեր Տորոնտոյի տարբեր ծայրամասերում։ Համալսարանի տարածքում կան բազմաթիվ հուշարձաններ։ Զինվորի աշտարակը, որն ունի 44 մ բարձրություն, նվիրված է համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին։ Այն ունի 51 զանգեր, որոնք հնչեցվում են հատուկ առիթներով, ինչպես օրինակ`Հիշատակի օրը[17]։
Համալսարանի արևմտյան մասը, որը նախագծվել է Երկրորդ աշխարհամարտից հետո, հիմնականում մոդեռն ոճով է կառուցված։ Այն ներառում է բազմաթիվ լաբորատորիաներ։ Այ մասում առանձնանում է Ռոբարտս գրադարանը (անգլ.՝ Robarts Library), որը բաղկացած է 10 հարկերից։ Այն կառուցվել է 1972 թվականին և բացվել մեկ տարի անց[18]։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արվեստների և գիտության ֆակուլտետ
- Կիրառական գիտության և տեխնիկայի ֆակուլտետ
- Ճարտարապետության, լանդշաֆտի և դիզայնի ֆակուլտետ
- Երաժշտության ֆակուլտետ
- Անտառային տնտեսության ֆակուլտետ
- Տեղեկատվության ֆակուլտետ
- Բժշկության ֆակուլտետ
- Բուժքույրական գործի ֆակուլտետ
- Դեղագործական ֆակուլտետ
- Ատամնաբուժության ֆակուլտետ
- Կինեզիոլոգիայի և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ
- Հասարակական առողջապահության` Դալա Լանի անվան դպրոց
- Իրավագիտության ֆակուլտետ
- Մենեջմենթի Ռոտման դպրոց
- Հասարակական քաղաքականության և կառավարման դպրոց
- Կրթության հետազոտության «Օնտարիո» ինստիտուտ
- Սոցիալական աշխատանքի ֆակուլտետ
- Աստվածաբանության «Տորոնտո» դպրոց
Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիլյամ Լայոն Մաքքենզի Կինգ - Կանադայի վարչապետ
- Լեսթեր Փիրսոն - Կանադայի վարչապետ
- Ջոն Քենեթ Հելբրեյթ - տնտեսագետ
- Ջոն Չառլզ Ֆիլդս - մաթեմատիկոս
- Հարոլդ Ադամս Ինիս - տնտեսագետ
- Ֆրեդերիկ Բանտինգ - ֆիզիոլոգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Ադրիեն Քլարքսոն - լրագրող, հասարակական գործիչ
- Ֆարլի Մոուետ - արձակագիր, կենսաբան
- Կետրին Համֆրիս - լրագրող, հաղորդավար
- Էլիզաբեթ Բարշոու - բժիշկ
- Ստիվեն Հարբեր - քաղաքագետ
- Մալքոլմ Գլադուել - լրագրող, հրապարակախոս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
- ↑ https://web.archive.org/web/20210701065737/https://www.acu.ac.uk/our-members/
- ↑ https://web.archive.org/web/20210904192113/https://www.arl.org/list-of-arl-members/
- ↑ https://web.archive.org/web/20210818132208/https://www.carl-abrc.ca/about-carl/members/
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20210826084358mp_/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ https://web.archive.org/web/20210908033745/https://u15.ca/member/university-toronto
- ↑ https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
- ↑ Our Members / Tier 2
- ↑ https://alliancecan.ca/en/membership/our-members
- ↑ 13,0 13,1 13,2 Newsweek (2007)։ «Academic Ranking of World Universities»։ Newsweek global university ranking։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-25-ին
- ↑ 14,0 14,1 Shanghai Jiao Tong University։ «Academic Ranking of World Universities - 2011»։ Graduate School of Education, Shanghai Jiao Tong University։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2011-08-11
- ↑ Simmins, Geoffrey (1997). Fred Cumberland: Building the Victorian Dream. University of Toronto Press. p. 92. ISBN 0-8020-0679-5.
- ↑ Minutes of the Historic Sites and Monuments Board of Canada. National Historic Sites Directorate. 1968. Fed/Prov/Terr identifier 558.
- ↑ Leeper, Muriel (1998). "Ringing the bells – Carillon demonstration by musician Gerald Martindale at the Soldiers' Tower Carillon at the University of Toronto in Canada". Performing Arts & Entertainment in Canada 32 (1). ISSN 1185-3433.
- ↑ McClelland, Michael; Stewart, Graeme; E.R.A. Architects (2007). Concrete Toronto: A Guidebook to Concrete Architecture from the Fifties to the Seventies. Coach House Books. pp. 34, 164, 173. ISBN 1-55245-193-3.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տորոնտոյի համալսարան կատեգորիայում։ |
|